Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպանել․ Լիբանանը մեծ փորձ ունի՝ հաշվի առնելով նախորդ պատերազմները, «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա Իսրայելին ուղղված իրանական հարվածները հաջողված է համարել, իսկ իսրայելական հակահրթիռային «երկաթե գմբեթը»՝ «ձախողված»։ Ջալալին համոզմունք է հայտնել,…

Read More
Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան առանց վարանելու կօգտագործի ողջ զինանոցը Հարավային Կորեայի կամ նրա դաշնակիցների կողմից հարձակման դեպքում: Նման հայտարարությամբ Կիմը հանդես է եկել հատուկ նշանակության ուժերի վարժական բազայում։ Ավելի վաղ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին սպառնացել էր ռազմական պատասխան տալ Հանրապետության տարածք աղբով…

Read More
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության…

Read More
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և…

Read More
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին: Այդ մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Նշվում է, որ դաշնակիցների ուժերը հարձակվել են Սանայի մի քանի օբյեկտի վրա և առնվազն չորս հարված հասցրել Հոդեյդայի արևմտյան մասում գտնվող Էլ Քութիբ շրջանին, որը…

Read More
Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Ռուս-ուկրաինական լարվածությունը պահպանվում է: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական ուժերն անօդաչուներով թիրախավորել են Կուրսկի և Բելգորոդի մարզերը:   Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել և փորձել հետ մղել ուկրաինական հակագրոհները: Ռուսական կողմը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և զինված…

Read More
Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի

Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Մերձավոր Արևելքում զարգացումնեին: Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը սգում է իսրայելական ուժերի կողմից «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը:   Խամենեին հայտարարել է՝ Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի թշնամին է։ Նա համընդհանուր միասնության կոչ է արել: Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է, որ…

Read More
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին

Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին, հայտնում են ՀՀ կառավարությունից։  Ընթրիքը մատուցվել է ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների։ 

Read More
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ: Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա հանդես է եկել մամուլի ասուլիսով:   Աբաս Արաղչին հայտարարել է՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելին իրանական հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրել: «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի», – զգուշացրել է դիվանագետը:   Նա տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար…

Read More
Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով

G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի խոսքը,…

Read More
Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք

Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք

Անցած ամիս Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։ Նույն աղբյուրի համաձայն, սեպտեմբերին Վրաստանում ապօրինի անտառի օգտագործման 96 դեպք է հայտնաբերվել։ Դրանցից 75-ը կապված է ապօրինի ծառահատումների և փոխադրումների հետ, 21-ը՝ ապօրինի ծառահատումների և տեխնիկական կանոնակարգերի խախտումների հետ։

Read More
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտնել է Ռուսաստանի հարձակումների հետևանքով Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության համար աջակցություն փոխանցելու մասին: «Ուկրաինայի էներգետիկ ոլորտի խիզախ աշխատակիցները վտանգում են իրենց կյանքը՝ կենսական ենթակառուցվածքը Պուտինի հարձակումներից պաշտպանելու համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային՝ պաշտպանել ենթակայանները, ինչպիսին սա է՝ Ուկրաինայի արևմուտքում, տրամադրելով 10 հազար տոննա ամրան և 200…

Read More
Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև

Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր Հայաստանը վտանգավոր խաղ է խաղում՝ խոսում է խաղաղության մասին և միաժամանակ զինվում: Նա առանձնացրել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի գործակցությունը: «Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը և զբաղվեն իրենց գործերով և արյունոտ անցյալով: Սա իմ նախազգուշացումն է, ով հետևի դրան, չի սխալվի»,- նշել է…

Read More
ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս. Բորտնիկով

ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս. Բորտնիկով

ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս՝ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցկացվում է Աստանայում:  «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն ուղղելով՝ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը ու հասնել տարածաշրջանում սեփական…

Read More
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին ընդլայնել ռազմական գործողությունների գոտին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ին նվիրված իր հոդվածում։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում և այլ թեժ կետերում իրադարձությունների զարգացումն արտացոլում է այն փաստը, որ անվտանգությունը կարող է հավասար և անբաժանելի լինել բոլորի…

Read More
ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության վերաբերյալ ծրագրերը

ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության վերաբերյալ ծրագրերը

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանը մասնակցել են ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 8-րդ նիստին։   Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ողջունելով ենթակոմիտեի նիստի մասնակիցներին, կարևորել է ԵՄ Հայաստան ակտիվ համագործակցությունը։   Նիստի ընթացքում Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության, Էներգաարդյունավետության և…

Read More
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Մերձավոր Արևելքում զարգացումներին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությունից հետո Վաշինգտոնը կաջակցի՞ Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին՝ Ջո Բայդենը պատասխանել է՝ այդ հարցը քննարկվում է: Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հնարավոր հարվածներին: Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ…

Read More
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա, կիրականացվի 2 պայթյուն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Read More
Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպեն Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։ X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել…

Read More
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով եղել է Բաքվում: Այցի ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային իրադրության արդիական հարցերին, հետախուզական գործունեության տարբեր…

Read More
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Թիրախում են եղել հարավային բնակավայրերը, ինչպես նաև Բեյրութի արվարձանները և կենտրոնական հատվածները:   ՑԱՀԱԼ-ից տեղեկացնում են, որ նախքան «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածելը՝ տասնյակ բնակավայրերի բնակիչների կոչ են արել լքել իրենց տները: Իսրայելական կողմը տեղեկացրել է «Հըզբոլլահի» հրթիռային ծրագրի ղեկավարի, ինչպես նաև Արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին:  …

Read More
Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում կամ դրա մասնակի օկուպացիա ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ: Նման հայտարարությամբ են հանդես եկել Արաբական պետությունների լիգայի անդամները՝ Կահիրեում մշտական ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի ավարտին: «Դատապարտում ենք Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանային…

Read More
Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել

Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել

Իսրայելի բանակը հաղորդել է Արևմտյան ափին՝ Թուլկարմ քաղաքում, ՀԱՄԱՍ շարժման տեղական հրամանատարին վերացնելու մասին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բեյրութին ուղղված իսրայելական հարվածի թիրախում էլ եղել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նասրալայի հավանական փոխարինողը։

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները

Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները

Իսրայելական բանակի տանկերը կրակ են բացել սիրիական Գոլանի բարձունքում՝ Քունեյտրա արվարձանի գլխավոր մայրուղու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ հրասայլերը կրակ են բացել Գոլանի բարձունքներից՝ Թել-Ֆարեսից․ թիրախում հայտնված տարածքը, ըստ աղբյուրի, գտնվում էր սահմանային գծից երեք կիլոմետր հեռու։ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման…

Read More
«Հըզբոլլահը» համաձայնել է լիբանանյան բանակը տեղակայել երկրի հարավում

«Հըզբոլլահը» համաձայնել է լիբանանյան բանակը տեղակայել երկրի հարավում

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Հըզբոլլահը» համաձայնել է հրադադարից հետո լիբանանյան բանակն ուղարկել երկրի հարավ։ «Լիբանանյան կառավարությունը պատրաստ է բանակ ուղարկել հարավ՝ հրադադարից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի համաձայն: «Հըզբոլլահը» համաձայն է, և միջազգային հանրությունը կօգնի մեզ»,- ասել է նա՝ մատնանշելով, որ դա այլընտրանք է արյունալի պատերազմին:…

Read More
Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի իր գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին, շնորհավորել է Գերմանիայի վերամիավորման օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին, Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ միավորումը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կարող է լավ հնարավորություն ընձեռել Հայաստանի և Գերմանիայի մեր քաղաքացիներին՝ կապերն ամրապնդելու և ավելի խաղաղ…

Read More
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՌԴ-ն համարել է գլխավոր սպառնալիքը օտար պետությունների շարքում

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՌԴ-ն համարել է գլխավոր սպառնալիքը օտար պետությունների շարքում

Ռուսաստանը բոլոր օտար երկրների շարքում Ֆրանսիայի համար գլխավոր սպառնալիքն է։ Այդպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Le Point ամսագրի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը փոխել է իր ռազմավարությունը ուկրաինական հակամարտության ֆոնին: Ըստ Լեկոռնյուի՝ Ռուսաստանը հակադրվում է ֆրանսիական շահերին Աֆրիկայում, ինչպես նաև տեղեկատվական պատերազմ է մղում, ռազմականացնում է նոր տարածքներ, ինչպիսիք են…

Read More
Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը կբարձրացնի քաղաքի զբոսաշրջային ներուժը- Իրակլի Քարսելաձե

Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը կբարձրացնի քաղաքի զբոսաշրջային ներուժը- Իրակլի Քարսելաձե

Բորժոմիի քաղաքի պատմական տարածքի վերանորոգման-վերականգնման նախագիծը ներառում է ինչպես կամուրջների վերականգնում, այնպես էլ համապատասխան ինժեներական ցանցերի իրականացում և այլ տեխնիկական աշխատանքներ։ Բացի այդ, արդեն ընթացքի մեջ է Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերանորոգումը-արդիականացումը, ինչի արդյունքում այգում հանգիստն էլ ավելի հետաքրքիր կդառնա քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նորացված պատմական այգին էլ ավելի կբարձրացնի Բորժոմիի զբոսաշրջային ներուժը»,- ասել է…

Read More
Մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով հայտարարված է որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր

Մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով հայտարարված է որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 17-ը իրավաբանորեն սահմանվել է որպես ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր և հայտարարվել որպես հանգստի օր։ Իշխող կուսակցության տեղեկություններով՝ նշված օրենքի նպատակն է ուժեղացնել ընտանեկան արժեքների պաշտպանության մեխանիզմները՝ հիմնված տղամարդկանց և կանանց միության և անչափահասների պաշտպանության վրա։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը ստորագրել է…

Read More
Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի որսի 10 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։ Նույն աղբյուրի համաձայն՝ դեպքերի ամենամեծ թիվը՝ 64, գրանցվել է Սամեգրելո-Վերին Սվանեթում։ Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է ապօրինի որսի 215 դեպք։ «Հայտնաբերված խախտումներից 200-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ 15 դեպքում իրավախախտները որս են…

Read More