Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շնորհավորել է Գաֆարովային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ խորհրդարանական բարեկամության խմբերն արդեն ձևավորվել են, և ժամանակն է, որ երկու երկրի խորհրդարանները շարժվեն հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է: «Հավատացած ենք, որ Իրանն ու հարևան…

Read More
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: «Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նախագահը և հավելել, որ հարևանների հետ…

Read More
Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: «Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձևավորման գործում: Հայաստանի համար՝ երկրի,…

Read More
ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

Իսրայելը սկսել է իրականացնել այսպես կոչված «Գեներալների պլանը», որը ենթադրում է Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերաբնակեցնել հարավում, հաղորդել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին է դիմել՝ խնդրելով օգնել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։

Read More
ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսել են իրենց ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Երկու շաբաթ տևող զորավարժանքին մասնակցում է ավելի քան 60 կործանիչ, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք։ Նրանք թռչելու են Արևմտյան Եվրոպայի վրայով։ «Միջուկային զսպումը դաշնակիցների անվտանգության հիմնաքարն է»,- ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, «Steafast Noon-ը…

Read More
ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության դեմ՝ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով»: Երկուշաբթի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր փոխանցելու համար»։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքը։ Սև ցուցակում են հայտնվել իրանական երեք ավիաընկերություն և երկու առևտրային կազմակերպություն:…

Read More
Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Բրյուսելը հատուկ ուշադրություն է դարձնում Արևմտյան Բալկանյան երկրներին, քանի որ այս տարածաշրջանը միաժամանակ գտնվում է Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության տակ, գրում է Euronews-ը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում, ԵՄ-Արևմտյան Բալկանների գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել է վեց պետության ղեկավարներին։ Բանակցություններին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ անդամ ինը երկրի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։…

Read More
ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել հինգ անձի և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք պատասխանատու են «Մոլդովայի Հանրապետությունը ապակայունացնող գործողությունների համար»: «ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Մոլդովայի ժողովրդի օրինական ձգտումներին: Այսօրվա պատժամիջոցների ցուցակները ևս մեկ ներդրում են Մոլդովայի կայունությանը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Միաժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին՝ Մոլդովայում իրադրության…

Read More
Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը դադարեցվել Է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով: Ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Թեհրանը կորոշի՝ վերադառնալ այդ բանակցություններին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպես, հայտնել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Այժմ այդ անուղղակի բանակցությունները դադարեցվել են տարածաշրջանում հատուկ իրավիճակի պատճառով։ Մենք ոչ մի հիմք չենք տեսնում երկխոսության համար, քանի…

Read More
«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։ Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության…

Read More
Լիտվայում մեկնարկում են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Լիտվայում մեկնարկում են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Հոկտեմբերի 14-ին Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ Լիտվայի սահմանի մոտ, մեկնարկել են Strong Griffin 2024 զորավարժությունները։ Դրանց կմասնակցի ավելի քան 2500 զինվորական ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից, ներգրավված կլինի 250 միավոր տեխնիկա։ Լիտվայի զինված ուժերը հայտնել են, որ ամենամյա զորավարժությունների նպատակն է «Ժիմայտիա» բրիգադի ստորաբաժանումները նախապատրաստել պաշտպանական գործողությունների պլանավորմանն…

Read More
Տեղի է ունեցել Փեզեշքիան-Մակրոն հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Փեզեշքիան-Մակրոն հեռախոսազրույցը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես Լիբանանի հարավում ճգնաժամի սրման հետ կապված հարցերը։ Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած առաջարկի։ Նա Մակրոնին կոչ է արել  եվրոպական մյուս երկրների ղեկավարների հետ շարունակել ջանքերը՝…

Read More
Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրան այցի ժամանակ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Իրանի նախագահը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի: Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ վերջինները պետք…

Read More
Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի մերձակայքում նոր զորավարժություններ է սկսել

Չինաստանը լայնածավալ զորավարժանք է անցկացնում Թայվանի մերձակայքում։ Joint-Sword-2024B անվանումը ստացած զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նեղուցում և կղզուց հյուսիս, հարավ և արևելք ընկած շրջաններում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի Արևելյան հրամանատարությունը: «Զորավարժությունները նաև խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության ուժերի անջատողական գործունեությանը: Սա օրինական և անհրաժեշտ միջոց է Չինաստանի պետական ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում…

Read More
Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։ Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա:  Դափնեկիրները ցույց են տվել, որ երկրների բարեկեցության մակարդակի տարբերությունների պատճառներից մեկը հասարակական ինստիտուտներն են, որոնք ի հայտ են եկել գաղութացման ժամանակ:…

Read More
ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 13-ին Անտոնիու Գուտերեշի անունից հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա «կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։ «ՄԱԿ-ի խաղաղապահները դարձյալ իրենց դիրքերում են Լիբանանում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել: Գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ UNIFIL-ի անձնակազմը և նրանց տարածքները երբեք չպետք…

Read More
ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել

Եվրամիությունը դատապարտում է ՄԱԿ-ի առաքելությունների դեմ ուղղված բոլոր հարձակումները, հայտարարել է Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը` ի պատասխան Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա Իսրայելի պաշտպանության ուժերի հարձակումներին, հայտնում է Reuters-ը: «ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ նման հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և բացարձակապես անընդունելի, դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Բորելը՝ ԵՄ անունից կիրակի…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024 թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն…

Read More
ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

Կիրակի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ զորք և ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգ կուղարկի Իսրայել՝ ուժեղացնելու Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, հաղորդում է Reuters-ը: Ըստ պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները մասնավոր կերպով կոչ է արել Իսրայելին ճշգրտել իր պատասխան միջոցները՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմ սանձազերծելուց խուսափելու համար: Բայդենը հրապարակավ իր անհամաձայնությունն ու մտահոգությունն է հայտնել Իսրայելի հարձակմանը Իրանի միջուկային…

Read More
Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակցի, նախագահի, վարչապետի հետ, քննարկել իրադրությունը Գազայի հատվածում, Լիբանանում: Արաղչին ընդգծել է, որ Գազայի ու Լիբանանի դեմ գործողությունները կանխելու համար տարածաշրջանի երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը: Նա շեշտել է, որ մյուս երկրների դեմ Իսրայելի շարունակական սպառնալիքները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության…

Read More
ՀՀ ՊՆ ղեկավարը ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ ղեկավարը ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։

Read More
Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը,…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

ԱՄՆ-ն Իսրայելում կտեղակայի հակահրթիռային համակարգեր

Իսրայելի բանակն ընդլայնել է երկրի հյուսիսում փակ ռազմական գոտու սահմանները։ Այնտեղ մուտքը խստիվ արգելված է։ Իսրայելական ալիքներն էլ տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները որոշել է Իսրայելում տեղակայել հակահրթիռային THAAD համակարգեր՝ Իրանից ևս մեկ հարձակման դեպքում բալիստիկ հրթիռներ որսալու համար։ THAAD համակարգն ի վիճակի է 40-150 կմ բարձրության վրա պաշտպանել վտանգից։

Read More
Ադրբեջանը Նիդերլանդներին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանը Նիդերլանդներին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները: Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք: «Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շուրջ 50 ԱԹՍ են արձակել Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ։ Բելգորոդի իշխանության տվյալով՝ մարզի մեկ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ: Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին, կան տուժածներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Կուրսկի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են: Ռուսական կողմը…

Read More
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ…

Read More
Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում»,- ասվում  է հաղորդագրության մեջ:

Read More
ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

Իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանի հարավային տարածքներ, ոչնչացրել շարժման թունելները, այլ ենթակառուցվածքներ և «Հըզբոլլահի» ներկայացուցիչների։ Շարժումն էլ 100-ից ավելի հրթիռ և անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններում ավերածություններ կան: «Հըզբոլլահը» կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հեռանալ ռազմական օբյեկտների շրջակա տարածքներից: Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը…

Read More
Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում

Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կդիտի որպես պատերազմ հայտարարելու ակտ՝ գրում է The Washington Post-ը։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթն ընդգծել է, որ Բայդենը հրահանգել է «բոլոր ռեսուրսներն» ուղղել պաշտպանելու Թրամփին: Հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ…

Read More
Լոնդոնը 37 ընկերության կասկածում Է ՌԴ կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար

Լոնդոնը 37 ընկերության կասկածում Է ՌԴ կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար

BBC-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնը հետաքննում է Մեծ Բրիտանիայի հետ կապված 37 ընկերության գործունեությունը, որոնք կասկածվում են Ռուսաստանի կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար: Առայժմ ոչ ոք չի պատժվել։ 2022 թվականի դեկտեմբերին G7-ի երկրները, որոնց այնուհետև միացան այլ երկրներ, արգելք են կիրառել ծովով ռուսական նավթի ներկրման նկատմամբ, ռուսական նավթի գնի վերին շեմն էլ նշանակել են…

Read More