Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան

Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեք եվրոպական երկրների ղեկավարների հանդիպմանն իր բացակայությունը բացատրել է Մերձավոր Արևելք նախատեսված հրատապ այցով։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել կատարած այցի ժամանակ։ «Ես ոչ մի դեպքում չեմ կարողանա ներկա լինել»,- ասել է Մելոնին՝ հավելելով, որ հաջորդ օրը…

Read More
Քամալա Հարիսը հայտարարել է, որ «չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը»

Քամալա Հարիսը հայտարարել է, որ «չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը»

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Fox News-ի ետ հարցազրույցում ասել է, որ չի շարունակի գործող նախագահ Ջո Բայդենի կուրսը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունում։ «Իմ նախագահությունը չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը, և, ինչպես յուրաքանչյուր նոր նախագահ, որը սկսում է պաշտոնավարել, ես կբերեմ իմ կյանքի և մասնագիտական ​​փորձը, թարմ ու նոր…

Read More
Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային F-16-եր օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային F-16-եր օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Նիդերլանդները դեմ չէ, որ Ուկրաինան մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բեմելմանսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ։ Նա հաստատել է, որ Նիդերլանդները մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և Կիևը դրանք արդեն օգտագործում է: Բեմելմանսը նշել է, որ ինքնապաշտպանության համար Ուկրաինայի զինված…

Read More
Իսրայելը ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները. Հասան Ֆադլալլա

Իսրայելը ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները. Հասան Ֆադլալլա

Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում սահմանամերձ Այտա էլ Շաաբ գյուղի աշտարակի վրա բարձրացրել են ազգային դրոշն այն բանից հետո, երբ այդ բնակավայրը մաքրվել է «Հըզբոլլահ» շարժման ուժերից և ենթակառուցվածքներից: «Հըզբոլլահը», սակայն, հերքել է այդ լուրը: «Դիմադրության ուժերի մարտիկների ցուցաբերած տոկունությունը թույլ չտվեց իսրայելական զորքերին ցամաքային գործողության 17 օրվա ընթացքում…

Read More
ԱՄՆ-ը B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

ԱՄՆ-ը B-2 ռմբակոծիչներ է օգտագործել հութիների ստորգետնյա զինապահեստների դեմ. Օսթին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը օգտագործել է B-2 ռազմավարական ռմբակոծիչներ՝ հարվածելու բունկերներին, որտեղ Եմենի հութի ապստամբները զենք էին պահում: «Այսօր ԱՄՆ-ի ուժերը, ներառյալ B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել Եմենի հութիների հսկողության տարածքում գտնվող հինգ ստորգետնյա զինապահեստի»,- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Օսթինի խոսքերը: Նախարարը հավաստիացրել է, որ խոսքը գետնի տակ գտնվող…

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ-ն մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Read More
Բայդենը հայտարարել է Կիևին 425 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Բայդենը հայտարարել է Կիևին 425 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային 425 մլն դոլարի անվտանգության օգնության նոր փաթեթ է տրամադրելու: Այն ներառելու է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) լրացուցիչ միջոցներ, «օդ-երկիր» դասի զինամթերք, զրահատեխնիկա և այլ սպառազինություն՝ Կիևի «անհետաձգելի կարիքները բավարարելու համար»: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր…

Read More
Ավելի քան 50 կամիկաձե ԱԹՍ է մասնակցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա գիշերային հարձակմանը

Ավելի քան 50 կամիկաձե ԱԹՍ է մասնակցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա գիշերային հարձակմանը

Գիշերը ՌԴ զինուժը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ 56 հարվածային անօդաչու թռչող սարքով, ինչպես նաև կառավարվող Х-59 հրթիռով՝ հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նախօրեին ուկրաինական կողմը հետ է մղել 136 կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Ըստ հաղորդագրության՝ գիշերային հարձակում իրականացրած դրոններից 22-ը խոցվել է ինը շրջանում, այդ թվում՝ Կիևում, սակայն մայրաքաղաքի թաղամասերից մեկում հարձակումից…

Read More
ՆԱՏՕ-ն կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարություն. Ռյուտե

ՆԱՏՕ-ն կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարություն. Ռյուտե

ՆԱՏՕ-ն մտադիր է աստիճանաբար երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հայեցակարգ մշակել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խնդրի լուծման փուլային մոտեցում կա: Թեման կքննարկվի այսօր և այս տարի ավելի ուշ՝ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա…

Read More
Հյուսիսային Կորեայի հաքերները 3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել երկրի միջուկային ծրագրի համար

Հյուսիսային Կորեայի հաքերները 3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել երկրի միջուկային ծրագրի համար

Հյուսիսային Կորեայի հաքերները 2017 թվականից ի վեր գողացել են մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ՝ ասվում է Microsoft-ի 2024 թվականի կիբեռանվտանգության զեկույցում: Միայն 2023 թվականին գողացվել է 600 միլիոնից 1 միլիարդ դոլար։ Գողացված գումարն օգտագործվել է Փհենյանի միջուկային ծրագրի ֆինանսավորման համար։ Microsoft-ն ընդգծել է, որ այդ միջոցները ծածկում են միջուկային զենք ստեղծելու համար Փհենյանի ծախսերի…

Read More
Բրյուսելում անցկացվել է Եվրամիության և Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովը

Բրյուսելում անցկացվել է Եվրամիության և Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովը

Եվրամիության և Պարսից ծոցի երկրների առաջին գագաթնաժողովի գլխավոր աշխարհաքաղաքական թեման է եղել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը և ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» կազմակերպությունների դեմ Իսրայելի պատերազմը։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ ճգնաժամից ելքը երկու անկախ պետության՝ Իսրայելի և Պաղեստինի սկզբունքն է։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև խորացնել առևտրային համագործակցությունը, համատեղ պայքարել կլիմայի գլոբալ փոփոխության դեմ և…

Read More
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել տարածաշրջանի երկրների վճռականությունը խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու և խաղաղության համաձայնության հասնելու հարցում և հավելել, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ իր աջակցությունը ցուցաբերել: Նա վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝…

Read More
Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. վարչապետ

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել…

Read More
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահը մտքեր են փոխանակել անվտանգության իրավիճակի շուրջ

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահը մտքեր են փոխանակել անվտանգության իրավիճակի շուրջ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ:  ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ:  Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի…

Read More
Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան այս ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ տարածաշրջանային դերակատարների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև հնարավորություն՝ խթանելու առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային, հումանիտար ոլորտներում…

Read More
Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ իր երկրում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է մեդալով։   «Հայաստանն ու Ֆրանսիան կապված են համատեղ դարավոր պատմությամբ, և միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Հասմիկ Տոլմաջյանին՝ որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կատարած աշխատանքի համար»,- գրել է Լեկորնյուն X հարթակում։

Read More
ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող ռուսական գազը՝ հունվարին պայմանագրի ժամկետի ավարտից հետո: «Ես հաստատել եմ, որ մենք պատրաստ ենք Ռուսաստանի և «Նավթոգազի» միջև պայմանագրի ավարտին: Կան 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին փոխարինող տարբերակներ»,- մեջբերել է նրա խոսքերը Reuters-ը։ Սիմսոնը հավելել է, որ ռուսական գազի…

Read More
Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:     Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում:  …

Read More
Ավանեսյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները

Ավանեսյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ: Հանդիպմանն անդրադարձ…

Read More
Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա

Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա

Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում: Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ «Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության…

Read More
Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել

Շվեյցարացի օրենսդիրները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով անցկացնել

Շվեյցարիայի օրենսդիրները միջնորդություն են ներկայացրել՝ կոչ անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ «Նպատակն է նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը՝ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի վերաբերյալ, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ շահագրգիռ միջազգային դերակատարների ներկայությամբ»,- ասված է Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների…

Read More
Զելենսկին Ռադային է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը». BBC

Զելենսկին Ռադային է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը». BBC

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին, որով սեպտեմբերի վերջին մեկնել էր ԱՄՆ, գրում է BBC-ն։ Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։ Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ և «հենց հիմա»։ Երկրորդ կետը պաշտպանությունն է՝ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակությունը և այդ տարածքում հարվածների սահմանափակումների…

Read More
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստին

Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։ «Ոչ, մենք չենք մասնակցի: Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան –…

Read More
ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի ուղղությամբ՝ հրթիռներով հարվածելով քաղաքի կենտրոնին և ծայրամասում գտնվող մի քանի բնակելի շենքերի։ Քաղաքի ղեկավարն ու վեց աշխատակից, որոնք եղել են քաղաքապետարանի շենքում, որտեղ հարվածի պահին մարդասիրական օգնություն է հավաքվել, սպանվել են։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի վրա…

Read More
Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Գնել Սանոսյան

Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Գնել Սանոսյան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։    Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։     Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած…

Read More
Վարչապետն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին

Վարչապետն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական…

Read More
ԱՄՆ Ջորջիա նահանգում վաղ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել

ԱՄՆ Ջորջիա նահանգում վաղ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել

ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահի ընտրության վաղ քվեարկության առաջին օրը քվեարկել է ավելի քան 300 հազար ընտրող։ Ջորջիան այն առանցքային նահանգներից է, որտեղ քվեարկության արդյունքները, ինչպես սպասվում է, կարող են որոշիչ դեր խաղալ ընտրության ելքի վրա։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել: Առաջին օրը քվեարկությանը մասնակցել է 252.000 ընտրող: 2020…

Read More
Թուրքիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումը տեղի է ունեցել Մալաթիա քաղաքից 44 կիլոմետր դեպի արևելք, օջախի մոտ 10 կմ խորությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:

Read More
Բայդենը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ

Բայդենը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ

Սպասվում է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Գերմանիա, որտեղ կհանդիպի եվրոպացի երեք ղեկավարի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Ուկրաինայի զենքի գլխավոր մատակարարները որոշելու են Կիևին հետագա աջակցության ճակատագիրը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք եվրոպական աղբյուրի։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ չորս առաջնորդներն ի…

Read More
ԵՄ երեք երկիր կոչ է արել Վրաստանում անցկացնել արդար ընտրություն

ԵՄ երեք երկիր կոչ է արել Վրաստանում անցկացնել արդար ընտրություն

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակ են ուղղել Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով «ազատ և արդար ընտրություն» անցկացնել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկիրը Եվրամիությանը մոտեցնելու վրաց ժողովրդի ցանկությունը։ Միաժամանակ, եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Թբիլիսիի եվրոպական ապագայի վերաբերյալ և կոչ են արել Վրաստանի բնակչությանը մասնակցել…

Read More