Փոփոխություններ և լրացումներ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Փոփոխություններ և լրացումներ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը,…

Read More
Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման վերաբերյալ մոտեցումները փոխելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը: «Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանն այլևս աշխարհին վախեցնելու ոչ մի այլ գործիք չունի։ Այդ գործիքները չեն աշխատի»,- նշել է Երմակը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչպես…

Read More
ՀՀ-ի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, ԼՂ-ի ամբողջ բնիկ բնակչության բռնի տեղահանման հետևանքները. Միրզոյանի ելույթը

ՀՀ-ի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, ԼՂ-ի ամբողջ բնիկ բնակչության բռնի տեղահանման հետևանքները. Միրզոյանի ելույթը

ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը: «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար:  Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն…

Read More
Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ջանքեր գործադրել՝ վերջ դնելու Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև աճող բռնությանը

Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ջանքեր գործադրել՝ վերջ դնելու Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև աճող բռնությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ վերջ դնելու հարավային Լիբանանում իսրայելական ուժերի և «Հըզբոլլահի» զինյալների միջև աճող բռնությանը: Նա նշել է, որ երկուշաբթին ամենաարյունալի օրն էր Լիբանանում: Գուտերեշի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական ուժերը Լիբանանում հարվածել են «Հըզբոլլահի» մոտ 1600 թիրախի, «շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, մեծ է նաև վիրավորների…

Read More
Բայդենը խոստացել է ավելացնել անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին

Բայդենը խոստացել է ավելացնել անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Բայդենը նշել է, որ կավելացնի անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին, որը կօգնի Ուկրաինային հաղթել։ Զելենսկին նախագահ Բայդենին ներկայացրել է իր հաղթանակի ծրագիրը։ Երկու ղեկավարները պայմանավորվել են ծրագրի քննարկումը շարունակել Սպիտակ տանը կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ: Նյու Յորքում…

Read More
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և դաշնակիցները կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և դաշնակիցները կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում կրակի դադարեցմանը: «Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ, ինչն անընդունելի է: Սա ոչ ոքի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ…

Read More
Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում կատարվելիք փոփոխությունների մասին: «Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և Բելառուսի՝ որպես Միութենական պետության մասնակցի դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում այն դեպքում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այդ բոլոր…

Read More
Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Վարչապետի հրավերը չեղարկելուն զուգընթաց, վարչակազմը չեղարկել է նաև…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Փարիզը ուս-ուսի կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դա «կողմնակալ հայամետ մոտեցում է»: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իբր «ապակառուցողական գործունեությունը» Հարավային Կովկասում:

Read More
Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը՝ շնորհիվ կառավարության պրագմատիկ քաղաքականության։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում։ «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և հավատում ենք, որ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականացվի մինչև 2030 թվականը»,- ասել է Կոբախիձեն։ Նա նաև խոստացել է…

Read More
Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը: «Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր պատրաստ ենք տրամադրել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ ետևում թողնելով մեր տարաձայնությունները», – ասել է Կոբախիձեն: Նա հավելել է, որ…

Read More
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ Նախքան Բայդենի հետ բանակցությունները, նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Ավելի…

Read More
Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Լիբանանում ցամաքային զորավարժության նախապատրաստման մասին: Օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին և ցամաքային մանևր են նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին՝ բրիգադային բանակային զորավարժություններին հետևելու ժամանակ ժամանակ: «Իսրայելական բանակը կանգ չի առնում, կործանիչներն ամբողջ…

Read More
Կայացել է Փաշինյանի և Ռումինիայի նախագահի հանդիպումը․ մտքեր են փոխանակվել անվտանգային հարցերի շուրջ

Կայացել է Փաշինյանի և Ռումինիայի նախագահի հանդիպումը․ մտքեր են փոխանակվել անվտանգային հարցերի շուրջ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել…

Read More
Արդյոք լուծվե՞լ է Ախալցխայի դպրոցներում և մի քանի գյուղերում խմելու ջրի խնդիրը

Արդյոք լուծվե՞լ է Ախալցխայի դպրոցներում և մի քանի գյուղերում խմելու ջրի խնդիրը

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչները խնդրում են Ախալցխայի Սակրեբուլոյին արտահերթ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչ է արել սակրեբուլոն քաղաքապետարանի դպրոցներում խմելու ջրի որակը բարելավելու համար։ Այսօր նիստի ժամանակ  Սակրեբուլոյի պատգամավոր Մարինա Աբուլաձեն ասել է, որ եթե իրենք արտահերթ նիստ չնշանակեն, ապա գոնե նախատեսված նիստին կներկայացնեն Սակրեբուլոյի աշխատանքի արդյունքները։ Խոսքը Պարենի ազգային գործակալության եզրակացության մասին է,…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Չոբիշխևի գյուղի ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները ինտենսիվ  ընթանում են։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։ Նրանց խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շենքի վերականգնում եւ վերակառուցում։ «Մասնավորապես, վերականգնվում են մարզամշակութային շրջանակների համար նախատեսված գործող դահլիճները, վերականգնվում են գրադարանային տարածքները։ Կվերանորոգվեն հանդերձարաններ, ջրահեռացման համակարգ, ցնցուղներ և սանհանգույցներ։ Վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։ Գյուղերում…

Read More
Վարչապետը Քուվեյթի թագաժառանգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Վարչապետը Քուվեյթի թագաժառանգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը: ՀՀ վարչապետը…

Read More
Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Համապարփակ պատերազմի սպառնալիքի պայմաններում «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ մեկ հեռահար հրթիռ, ինչի հետևանքով օդային տագնապի շչակներ են հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում: The Times of Israel-ը նշել է, որ դա խմբավորման ամենահեռահար հարվածն էր գրեթե մեկ տարվա փոխադարձ հարձակումների ընթացքում: Իսրայելը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Լիբանանից…

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Greenpeace բնապահպանական կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ շարունակ հում նավթ է առաքել անմիջապես եվրոպական նավահանգիստներ՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Այդ մասին են վկայում GPS արբանյակային համակարգի տվյալները՝ ըստ Greenpeace-ի հետաքննության, որը ձեռք է բերել DW-ն: Հետաքննության տվյալով՝ այդ փոխադրումներում հիմնականում ներգրավված են հունական բեռնափոխադրող ընկերությունների նավեր, որոնց մի մասը դասվում է այսպես կոչված ռուսական «ստվերային…

Read More
Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ըստ կառավարության՝ որոշումը կայացվել է՝ կանխելու հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր բարդությունները:

Read More
Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, սիրելի ընկեր, Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ…

Read More
Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Դոնեցկի մարզի հարավում գտնվող Ուգլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից, և այն արդեն կիսաշրջափակման մեջ է հայտնվել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, հաղորդում է BBC-ն։ Ռազմական փորձագետները նշել են, որ «Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում ու հարավում։…

Read More
Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։  Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու…

Read More
Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակեպած միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ և ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, որոնք հիմնված են դարավոր մշակութային կապերի, ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ…

Read More
Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Read More
Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարարությունն X-ի իր էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն…

Read More
Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները։ Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Նա կրկին հայտարարել է. «Տարբեր երկրների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում է տարածաշրջանային անվտանգությունը»։

Read More
Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Բերբոքին

Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Բերբոքին

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։  «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն երկկողմ, թե’ ԵՄ…

Read More
Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածո Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով: Նա նշել է, որ այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», – ընդգծել է Հարիսը: Փոխնախագահը շեշտել է, որ…

Read More
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։  

Read More