Մեր թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանում: Նա հայտարարել է, որ իրենց «թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»։ Ալիևի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների առաջացումը և Ադրբեջանի շուրջ լարվածության աճը, ինչպես նաև, նրա բնորոշմամբ, Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Նրա խոսքով՝ Ադրբեջանն…