Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը մեր ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ.

Պարոն Գելա,

Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի ընթացքում բացվեց նրա անվան աստղը:

2018 թվի հոկտեմբերի 1-ին ծագումով հայ ֆրանսիացի երգիչը հեռացավ կյանքից: Նա արմատներով Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքից էր:

2018 թվականի հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի սակրեբուլոն ի պատիվ  Շառլ Ազնավուրի փողոցներից մեկը անվանակոչեց նրա անունով:

Ողջունել կլիներ, որ ք. Ախալցխայի շրջանի սակրեբուլոն քննարկեր վերոնշյալ  հարցը և ի պատիվ  Շառլ Ազնավուրի ք. Ախալցխայի փողոցներից մեկը կանվանակոչի նրա անունով:

Կարծում ենք, որ դա կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի անվան հավերժացմանը: