ՀՀ ԱԳՆ գրառումը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ գրառումը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Հայաստանը գիտի բռնի անհետացումների պատճառած խոր ցավը և շարունակում է հավատարիմ մնալ բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,- նշել են ԱԳՆ-ում:

Read More
Բրյուսելում չափազանց մտահոգված են Վրաստանի քաղաքականությամբ, որը հեռանում է Եվրամիությունից․ Բորել

Բրյուսելում չափազանց մտահոգված են Վրաստանի քաղաքականությամբ, որը հեռանում է Եվրամիությունից․ Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին հայտարարել է, որ Բրյուսելում չափազանց մտահոգված են Վրաստանի քաղաքականությամբ, որը ըստ միավորման գլխավոր դիվանագետի, հեռանում է Եվրամիությունից։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում մեկնաբանել են Բորելի հայտարարությունները՝ դրանք որակելով «սպառնալիք»։ Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին Բորելին մեղադրել է եվրոպական և վրացական հասարակությանը սխալ տեղեկատվություն…

Read More
Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են

Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը մեկ օրում ևս 2 կիլոմետր առաջ են անցել Կուրսկի շրջանում։ Նա նշել է, որ Կուրսկի ուղղությամբ հարձակողական գործողությունը շարունակվում է, ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է վերցվել արդեն 5 քառակուսի կիլոմետր տարածք: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են Պոկրովսկի ուղղությամբ ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը,…

Read More
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ադրբեջանի ՊՆ տվյալով՝ Հասանովը շնորհավորել է թուրք գործընկերոջը Հաղթանակի տոնի և Թուրքիայի զինված ուժերի օրվա կապակցությամբ: 

Read More
Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ վառվում է նավթաբազա։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ դեպքի վայր են բերվել ԱԻՆ ուժեր։

Read More
Կրեմլին չի անհանգստացնում, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է․ Պեսկովը՝ Պուտինի այցի մասին

Կրեմլին չի անհանգստացնում, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է․ Պեսկովը՝ Պուտինի այցի մասին

Կրեմլին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինի այցի բոլոր մանրամասները մանրակրկիտ պատրաստված են, երկու երկրների իշխանությունները հրաշալի երկխոսություն են վարում»,- հավելել է Պեսկովը։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։ Հատկանշական է, որ…

Read More
Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ. Ալիև

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ. Ալիև

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը՝ ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և հայտարարել, թե Ադրբեջանը հանդես է գալիս կայուն խաղաղության օգտին: Ալիևը հերթական անգամ նշել է, թե Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ինչը, նրա խոսքով,…

Read More
Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով

Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 70-ամյակի կապակցությամբ՝ հայտնել են Կրեմլից։ ՌԴ նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյին Նախակոչ Անդրեաս Առաքյալի շքանշանով պարգևատրելու մասին։ Դա Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևն է։ Նշվում է, որ Լուկաշենկոն պարգևատրվել է «Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և երկու երկրների ժողովուրդների…

Read More
Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP

Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի դժվարությունների և ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների մասին։ Նշվում է, որ շրջափակման ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ սովի են մատնվել, Կարմիր խաչը օգնություն հասցնելու գործում տարաբնույթ խոչընդոտների է բախվել, այդ թվում՝ ադրբեջանական Կարմիր մահիկի պատճառով։ «Յուրաքանչյուր հաջորդ…

Read More
Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պաշտպանության հարցում. Միրզոյան

Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պաշտպանության հարցում. Միրզոյան

Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են…

Read More
Սերբիան ֆրանսիական Rafale կործանիչներ գնելու գործարք է կնքել

Սերբիան ֆրանսիական Rafale կործանիչներ գնելու գործարք է կնքել

Սերբիան Ֆրանսիայից 12 Rafale կործանիչ գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Փաստաթուղթը ստորագրել է Ալեքսանդր Վուչիչը՝ Էմանուել Մակրոնի՝ Բելգրադ կատարած այցի ժամանակ: Գործարքի գումարը կազմել է 2,7 մլրդ եվրո։ Համաձայնագիրը ենթադրում է նաև հարակից ապրանքների և ծառայությունների գնում։ Նշվում է, որ Բելգրադը մինչև 2029 թվականը պետք է ստանա ինը մեկտեղանոց և երեք երկտեղանոց կործանիչ: «Մենք ուրախ…

Read More
Փաշինյանը վաղն ասուլիս կտա

Փաշինյանը վաղն ասուլիս կտա

Վաղը՝ օգոստոսի 31-ին, ժամը 12։00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու։ Այս մասին տեղեկացրեց Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց, որ ասուլիսը վաղն անցկացնելու որոշումն այսօր է կայացվել։ Ասուլիսը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Read More
Մոսկվան աջակցում է BRICS-ին Ադրբեջանի անդամակցությանը․ Ռյաբկով

Մոսկվան աջակցում է BRICS-ին Ադրբեջանի անդամակցությանը․ Ռյաբկով

Մոսկվան աջակցում է BRICS-ին Ադրբեջանի անդամակցությանը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացրել, որ Իլհամ Ալիևը հրավիրվել է կազմակերպության՝ հոկտեմբերին Կազանում կայանալիք գագաթնաժողովին: «Մենք աջակցում ենք ադրբեջանական հայտին։ Կարծում ենք, որ Բաքուն ուժեղ թեկնածու է, որի անդամակցությունը BRICS-ին, անշուշտ, կբերի և՛ լրացուցիչ դինամիկա, և՛ եզակի փորձ, այդ թվում՝ բազմաթիվ օրակարգերում և կառուցողական ձևով աշխատելու կարողություն»,-…

Read More
Մոսկվան ուրախ կլինի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործում․ Եվդոկիմով

Մոսկվան ուրախ կլինի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործում․ Եվդոկիմով

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով խաղաղություն կհաստատվի՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: «Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցի ընթացքում, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում: Հուսով…

Read More
Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա

Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ: Նախատեսվում է…

Read More
Հայաստանն ու Հնդկաստանն ունեն փոխգործակցության լայն շրջանակ և ներուժ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հայաստանն ու Հնդկաստանն ունեն փոխգործակցության լայն շրջանակ և ներուժ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի  բարձրացնելու հեռանկարները: ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա…

Read More
Իրանը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը․ Փեզեշքիան

Իրանը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը: IRNA գործակալության տվյալով՝ նա բարձր է գնահատել Նորվեգիայի աջակցությունը պաղեստինցի ժողովրդին և կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Գազայում Իսրայելի գործողությունների դեմ: Նորվեգիայի վարչապետն էլ Իրանի հետ հարաբերությունները բարեկամական…

Read More
Իսրայելի լայնածավալ հարձակումներն Արևմտյան ափին

Իսրայելի լայնածավալ հարձակումներն Արևմտյան ափին

Իսրայելի պաշտպանության բանակը «հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալով՝ առնվազն տասը պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի գրոհների հետևանքով։ Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակն էլ հայտնել է, որ առնվազն 622 պաղեստինցի է զոհվել Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ Ըստ…

Read More
Ռուսաստանում նավթամթերքի արտադրության ծավալների մասին տվյալները չեն հրապարակվում

Ռուսաստանում նավթամթերքի արտադրության ծավալների մասին տվյալները չեն հրապարակվում

«Ռոսստատն» ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանում նավթամթերքների արտադրության ծավալների վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Նման որոշում է կայացրել Ռուսաստանի կառավարությունը՝ դա բացատրելով «տեղեկատվական անվտանգության» նկատառումներով։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, դիզելային վառելիքի, մազութի, հեղուկացված պրոպանի և բութանի, քարածխից կոքսի արտադրության ամսական ծավալներին։ 2023 թվականի ապրիլին Ռուսաստանը դադարեցրել է նավթի և գազի արդյունահանման վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դա հիմնավորելով «նավթամթերքի…

Read More
Ղազախստանի բանկերը հրաժարվում են ռուսական փոխանցումային համակարգերից

Ղազախստանի բանկերը հրաժարվում են ռուսական փոխանցումային համակարգերից

Ղազախստանի մի քանի խոշոր բանկեր կասեցրել են Золотая корона-ի միջոցով փոխանցումները։ Վճարային գործարքները դադարեցրել են մասնավորապես, ղազախական Halyk Bank-ը, Bank RBK-ն և Eurasian Bank-ը։ Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Բոլոր ֆինանսական հաստատությունները հայտնել են, որ վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցվել է «տեխնիկական պատճառներով»։ SWIFT-ից Ռուսաստանն անջատելուց և Visa և Mastercard վճարային համակարգերի…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը, սկսվել է ներպետական ընթացակարգերի իրականացումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը, սկսվել է ներպետական ընթացակարգերի իրականացումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը: 2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:…

Read More
Լոնդոնը ձգտում է նոր լիցք հաղորդել ֆրանս-բրիտանական հարաբերություններին

Լոնդոնը ձգտում է նոր լիցք հաղորդել ֆրանս-բրիտանական հարաբերություններին

Փարիզ է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը՝ նոր լիցք հաղորդելու Մեծ Բրիտանիայի հարաբերություններին Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրամիության հետ։ Բանակցությունների ընթացքում Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Մերձավոր Արևելքի իրավիճակին և Ուկրաինայի պատերազմին վերաբերող հարցեր։ Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպելուց առաջ Սթարմերը ողջունել է բրիտանացի պարալիմպիկ մարզիկներին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Փարիզ…

Read More
Վրաստանի ՍԴ-ն քննում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի չեղարկման պահանջը

Վրաստանի ՍԴ-ն քննում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի չեղարկման պահանջը

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հայցերը, որոնք պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցերում, մասնավորապես, ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հակասում և խախտում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները, խոչընդոտում է երկրի եվրատլանտյան կառույցներին անդամակցելու գործընթացը։ Նախագահը, ընդդիմադիր պատգամավորները…

Read More
ՌԴ-ն կփորձի հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները. Դևիդ Քոհեն

ՌԴ-ն կփորձի հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները. Դևիդ Քոհեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները՝ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դևիդ Քոհենը։ «Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, և դրանք ծառայում են որպես բուֆերային գոտի: Սակայն ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում պաշտպանական գծեր են կառուցում…

Read More
Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին վերաբերող հայցերը

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին վերաբերող հայցերը

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների պատգամավորների հայցերը, որոնք պահանջում են կասեցնել և չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը նախատեսում է արտերկրից իրենց եկամուտների ավելի քան 20 %-ը ստացող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսական հայտարարագրերի գրանցումն ու թափանցիկությունը: Նման կազմակերպությունների գրանցումը Վրաստանի…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացու մուտքը Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացու մուտքը Ռուսաստան

Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների 92 քաղաքացու մուտքը երկիր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Մոսկվան արգելել է The Wall Street Journal-ի 14 աշխատակցի, The New-York Times-ի 5 լրագրողի և The Washington Post-ի 4 լրագրողի մուտքը: Արգելքը վերաբերելու է նաև ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարության ղեկավարին, տիեզերական համակարգերի հրամանատարության ղեկավարին և տիեզերական քաղաքականության հարցերով պաշտպանության փոխնախարարին։…

Read More
Բորելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

Բորելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելական կառավարության երկու անդամի՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ: Այդ մասին հայտնել է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին: Պատժամիջոցները, որոնք առաջարկում է Ժոսեպ Բորելը, ենթադրում են Բեն-Գվիրի և Սմոտրիչի ակտիվների սառեցում Եվրամիությունում…

Read More
Ուրուգվայն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Անա Օլիվեյրան՝ Նիկոլ Փաշինյանին

Ուրուգվայն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Անա Օլիվեյրան՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին…

Read More
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական հասարակական կազմակերպության դեմ Արևմտյան ափին ստեղծված իրավիճակի պատճառով

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական հասարակական կազմակերպության դեմ Արևմտյան ափին ստեղծված իրավիճակի պատճառով

Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության (ՀԿ) և մեկ անձի՝ նշելով նրանց գործողությունները որպես Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտում՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: «Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների նկատմամբ անկայունության և բռնության ծայրահեղ մակարդակին արձագանքելու՝ Միացյալ Նահանգների ջանքերի շրջանակներում մենք լրացուցիչ պատժամիջոցներ ենք կիրառում տարածաշրջանում բռնության մեջ ներգրավված…

Read More
Ռուսաստանի և Հունգարիայի հարաբերությունները կասկածի տակ են դրել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը. Politico

Ռուսաստանի և Հունգարիայի հարաբերությունները կասկածի տակ են դրել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը. Politico

ԵՄ երկրները քննարկում են Բուդապեշտում ֆինանսների նախարարների հանդիպումը չեղարկելու հարցը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու Հունգարիայի քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ միջոցառումը պետք է տեղի ունենա Բուդապեշտում սեպտեմբերի 13-ին, սակայն որոշ եվրոպական երկրներ ուսումնասիրում են այն բոյկոտելու հնարավորությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել են հուլիսին Ռուսաստան…

Read More