Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բելգորոդի մարզում հարվածել է նավթամթերքների պահեստին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով «Ռուսագրո» ՍՊԸ-ի վառելանյութի 12 տանկեր է այրվել, հայտնել է Վոլոկոնովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բիկետովը։ Իր առաջին ուղերձից մոտ չորս ժամ անց նա հայտարարել է, որ Յուտանովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Վերջին ամիսներին ուկրաինական…

Read More
Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Վրաստանի տնտեսությունում 2024 թվականի հունվար-հունիսին կազմել են 768,6 մլն դոլար, տարեկան կտրվածքով այն կրճատվել է 34 տոկոսով՝ հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2023 թվականին Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել էին 24%-ով՝ մինչև 1,6 մլրդ դոլար: Երկրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ը կազմել է 574,3 մլն դոլար, ներառյալ վերաներդրումները՝…

Read More
Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական հարձակողական անօդաչու սարքերի պատճառով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, մասնավորապես, «Շահեդների» շարժման մասին՝ Սումիից դեպի Պոլտավայի շրջան, Պոլտավայից՝ Կիևի շրջան, գրել է BBC-ն։ Ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք երեկ երեկոյան հարձակվել են Կիևի ուղղությամբ, խոցվել են՝ ասել է քաղաքի ռազմական վարչակազմի…

Read More
ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

Եվրամիությունը մշակում է առաջարկ, որը կոչված է «պատժել Սլովակիային՝ ժողովրդավարական բարեփոխումները սահմանափակելու համար: Քննարկվող միջոցը կարող է հանգեցնել Բրատիսլավայի համար նախատեսված ԵՄ միջոցների արգելափակման»,- հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Եվրահանձնաժողովը որոշում է պատրաստել գործարկելու ԵՄ միջոցների արգելափակման մեխանիզմ՝ ի պատասխան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի որոշմանը՝ հատուկ դատախազի գրասենյակը վերացնելու մասին, որը հետաքննում էր…

Read More
Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։ Որպես որոշման հիմնական պատճառ` նա նշել է «պատերազմող երկրում դիվանագիտական իրողություններն ամենևին չհասկանալը»։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում։

Read More
ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկա օրերին մանրամասն առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը` Լոնդոնում Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: «Ի վերջո, դա քաղաքական կամքի և երկու կողմերի առաջնորդների պատրաստակամության հարց է՝ ընդունելու այն փաստը, որ եկել է կանգ առնելու, բարդ որոշումներ կայացնելու և բարդ փոխզիջումների գնալու…

Read More
Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Ուկրաինայի նախագահը մեկնել է Իտալիա, նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը:   Նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025…

Read More
Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահի ձերբակալության օրդեր է խնդրել

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահի ձերբակալության օրդեր է խնդրել

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր է խնդրել: Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչել Վենեսուելայում վերջին ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51,92 տոկոսը: Դեռևս 2018 թվականին Արգենտինան, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Չիլին ՄՔԴ-ից պահանջել են հետաքննել Մադուրոյի…

Read More
Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:   Այս մասին հայտնում է գերատեսչության ֆեյսբուքյան էջը:  

Read More
Իրանի խորհրդարանի փոխնախագահը Մոսկվային ու Բաքվին խորհուրդ է տվել հարգել տարածաշրջանի երկրների սահմանները

Իրանի խորհրդարանի փոխնախագահը Մոսկվային ու Բաքվին խորհուրդ է տվել հարգել տարածաշրջանի երկրների սահմանները

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ սահմանների, հարևանների ու միջանցքների հարցում Իրանի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է ազգային շահերի վրա։ «Մենք չենք ընդունում սահմանների փոփոխությունը։ Ռուսաստանին ու Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս հարգել սահմանները»,- գրել է պաշտոնյան։

Read More
Իրանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Իրանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Այժմ մենք զբաղվում ենք այդ այցի նախապատրաստմամբ, որպեսզի այն օգտակար և հաջողված լինի մեր երկկողմ հարաբերությունների համար», – նշել է դեսպանը։ Նա հավելել է, որ բացի Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից,…

Read More
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային…

Read More
Իսրայելը Լիբանանում գործող «Հըզբոլլահի» դեմ նոր հարձակում է նախապատրաստում

Իսրայելը Լիբանանում գործող «Հըզբոլլահի» դեմ նոր հարձակում է նախապատրաստում

Իսրայելական ուժերը հարձակողական միջոցառումներ են նախապատրաստում Լիբանանում գործող «Հըզբոլլահի» կազմավորումների դեմ, միաժամանակ շարունակում հարվածներ հասցնել շարժման օբյեկտներին՝ հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։   Նա օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Լիբանանի հետ սահմանին, հանդիպել զինվորականների հետ և զեկույցներ լսել: Հալևին նշել է, որ «Հըզբոլլահի» դեմ գործողությունների նպատակն Իսրայելի հյուսիսային տարածքների անվտանգությունն ապահովելն է:…

Read More
Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է կարմիր գիծը. Ալիև

Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է կարմիր գիծը. Ալիև

Ադրբեջանը կչեղարկի ԵԽԽՎ պատգամավորների՝ այդ երկիր այցելելու արգելքը, երբ Բաքվի պատվիրակությունը վերադառնա կազմակերպություն՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Չեռնոբիոյի միջազգային համաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է «կարմիր գիծը»։ Ալիևը նշել է, թե Ադրբեջանն արել է այն, ինչն այսօր փորձում է անել Ուկրաինան։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության…

Read More
Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան

Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:…

Read More
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային…

Read More
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության: Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ազիզին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ասել է, որ այդ հարցի…

Read More
Նախարար Պապոյանի՝ Լիտվա այցի ընթացքում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր

Նախարար Պապոյանի՝ Լիտվա այցի ընթացքում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։   Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։     Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության…

Read More
Բլինքենն ու Սիբիհան քննարկել են ԱՄՆ շարունակական աջակցությունը Ուկրաինային

Բլինքենն ու Սիբիհան քննարկել են ԱՄՆ շարունակական աջակցությունը Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: «Պետքարտուղարը շնորհավորել է Սիբիհային նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ընդգծել Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների գործընկերության շարունակական ուժը, ներառյալ՝ մշտական ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը շարունակելու և Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու համար»,- հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:…

Read More
Հասանովը ստուգել է «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը

Հասանովը ստուգել է «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ «Նախարարին զեկուցվել է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն, և իրականացվում է շարունակական ծառայություն՝ համաձայն օրվա Կանոնագրքի: Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան անձանց առջև…

Read More
Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և…

Read More
Վստահ եմ՝ համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Վստահ եմ՝ համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ»։

Read More
Եվրահանձնաժողովը Կիևին լրացուցիչ 40 մլն եվրո է հատկացրել էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար․ Լայեն

Եվրահանձնաժողովը Կիևին լրացուցիչ 40 մլն եվրո է հատկացրել էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար․ Լայեն

Եվրահանձնաժողովը Ուկրաինային լրացուցիչ 40 մլն եվրո է հատկացրել Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի, ուստի մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը կարիքավոր ուկրաինացիներին»,- գրել է նա X-ի իր էջում:

Read More
Ստոլտենբերգը Չինաստանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին

Ստոլտենբերգը Չինաստանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել Չինաստանին դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելը և ասել է, որ Պեկինի օգնությունը պատերազմի շարունակման կարևոր գործոն է եղել: Չինաստանը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի «վճռական ուժը»՝ Օսլոյում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։ Նա նախազգուշացրել է, որ Պեկինի կողմից ուկրաինական պատերազմի շարունակական խթանումը կարող է բացասաբար ազդել սեփական…

Read More
ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին․ Օսթին

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին․ Օսթին

ԱՄՆ վարչակազմն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։ Օսթինը հույս է հայտնել, որ օգնությունը կբավարարի Կիևի կարիքները և կտրամադրվի Կիևին հնարավորինս արագ: Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը կենտրոնացած է Կիևին հակաօդային պաշտպանության…

Read More
Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում հիանալի օրինակ է․ Օրբան

Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում հիանալի օրինակ է․ Օրբան

Ադրբեջանը հիանալի օրինակ է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ Չեռնոբիոյի միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Ադրբեջանը նույնպես օրինակ է խաղաղության հաստատման առումով։ Նա գիտի, թե ինչպես կայունություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Օրբանը։ Նա նաև մեկնաբանել է քննադատությունը, որին բախվել է Մոսկվա այցի հետ կապված: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ այդ քննադատությունը կապված…

Read More
Փարիզի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին իրեն Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար

Փարիզի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին իրեն Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ իրեն Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար։ «Երեկ, երբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ձեռքից ստացա Բարեկամության շքանշանը, ես զգացի իմ կյանքի ամենագեղեցիկ հույզերից մեկը՝ որպես ընտրված պաշտոնյա: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ ինձ այս մեծ պատվին արժանացնելու պատվի համար, որով գնահատվում է Փարիզի հավատարմությունն ու…

Read More
Եվրահանձնաժողովի փոխնախագահը սեպտեմբերի 9-ին կայցելի Երևան

Եվրահանձնաժողովի փոխնախագահը սեպտեմբերի 9-ին կայցելի Երևան

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կայցելի Երևան։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում, կմասնակցի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:

Read More
Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու՝ քննարկելու անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր

Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու՝ քննարկելու անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը ժամանել է Բաքու՝ խորհրդակցությունների նպատակով՝ հայտնել էն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից: «Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորին, ով Բաքու է ժամանել Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության ոլորտում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցերի շուրջ խորհրդակցելու համար»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ…

Read More
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է․ Ալիև

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեռնոբիոյի միջազգային համաժողովում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղության հասնել։ Ալիևը նշել է՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։ «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր…

Read More