Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակը հետագայում պետք է քանդվի. Ռաֆայել Գրոսսի
ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան՝ անձամբ ուսումնասիրելու կայանի հովացման աշտարակի վիճակը: «Օգոստոսի 11-ին ատոմակայանում բռնկված հրդեհից հովացման աշտարակն այնքան է տուժել, որ, հավանաբար, հետագայում այն այլևս հնարավոր չի լինի օգտագործել, այն ենթակա է քանդման»,- ասել է Գրոսին՝ անձամբ աշտարակը զննելուց հետո։ Ուկրաինայում պատերազմի ժամանակ Զապորոժիեի ԱԷԿ-ը անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության…