Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Եվրոպական երկրները ինչ-որ պահի պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտածեն նոր աշխարհակարգի մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած խաղաղության միջազգային համաժողովի ժամանակ: «Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ մտածելով այս մայրցամաքում խաղաղության մասին»,-…

Read More
Ջոզեֆ Բորելը Վրաստանի վերաբերյալ զեկույցով հանդես կգա Եվրախորհրդարանում

Ջոզեֆ Բորելը Վրաստանի վերաբերյալ զեկույցով հանդես կգա Եվրախորհրդարանում

Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում Վրաստանի մասին ելույթով հանդես կգա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ Եվրախորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին եվրոպացի խորհրդարանականներին կներկայացնի զեկույց՝ «Ժողովրդավարական հետընթաց և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում»։ Նաև Ջոզեֆ Բորելը կխոսի Մոլդովայի մասին և կներկայացնի զեկույց՝ «Առաջիկա նախագահական…

Read More
Ե՞րբ է ավարտվելու Ախալցխայի Ռաբաթ թաղամասում   կամուրջի շինությունը

Ե՞րբ է ավարտվելու Ախալցխայի Ռաբաթ թաղամասում կամուրջի շինությունը

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է Ռաբաթիի կամուրջի վերականգնման փոխարեն նոր կամուրջ կառուցել։ Քաղաքապետարանն արդեն 1 մլն 200 հազար լարիից ավելի մրցույթ է հայտարարել։ Սակայն մինչ մրցույթի մասին խոսելը, հիշենք Կազբեգի փողոցի կամրջի պատմությունը։ Կամուրջը գտնվում էր Ռաբաթ պատմական թաղամասում, և տեղի բնակիչները պահանջում էին այն վերանորոգել ավելի քան 10 տարի, քանի որ կոյուղու խողովակը խցանված էր,…

Read More
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի. իրավապաշտպաններ

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի. իրավապաշտպաններ

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 319 մարդ։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Հասանովը Turan-ին հայտնել է, որ նախորդ ցուցակից դուրս է մնացել «հավատացյալներ» կատեգորիայից երկու մարդ՝ Ալիկ Ասլանովը և Էլշան Աբասովը։ Միաժամանակ ցուցակը համալրվել…

Read More
Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ամերիկյան պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հավելել է, որ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն՝ սահմանված պատժամիջոցները և Անկարայի հեռացումը F-35 կործանիչների ծրագրից, «հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն»։ Օգոստոսի 28-ին Cumhuriyet թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ…

Read More
Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունվել Է ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը

Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունվել Է ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը

ՄԱԿ-ն ընդունել է «Ապագայի պակտը»՝ կոչ անելով, ի թիվս այլ բաների, պայքարել սովի, անհավասարության և հակամարտությունների դեմ։ Նյու Յորքում  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը հաստատել է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու՝ միավորման ծրագիրը: Այդ խնդիրները տատանվում են կլիմայի փոփոխությունից և արհեստական ​​բանականությունից մինչև հակամարտությունների սրում և անհավասարության ու աղքատության աճ: 42 էջանոց «Ապագայի պակտը» կոչ է…

Read More
Մեր թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է. Իլհամ Ալիև

Մեր թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանում: Նա հայտարարել է, որ իրենց «թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»։ Ալիևի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների առաջացումը և Ադրբեջանի շուրջ լարվածության աճը, ինչպես նաև, նրա բնորոշմամբ, Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Նրա խոսքով՝ Ադրբեջանն…

Read More
ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր վեհաժողովը մերժել է Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու` Ղրղզստանի առաջարկը։ Այն բավարար ձայներ չի ստացել, պատժամիջոցների ամբողջական վերացմանը կողմ է քվեարկել 21 պատվիրակ, դեմ՝ 41 երկիր, իսկ 27-ը ձեռնպահ են մնացել կամ բացակայել, հայտնում է Reuters-ը։ Միևնույն ժամանակ կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Բուդապեշտում ընթացող Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել,…

Read More
ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաև Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև: Դեսպանն…

Read More
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած…

Read More
Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր այցը Միացյալ Նահանգներ սկսել է կիրակի երեկոյան՝ Փենսիլվանիայի զինամթերքի գործարան այցով, որտեղ Ուկրաինայի համար արտադրվում են 155 մմ տրամաչափի հրետանային արկեր: Այսօր Զելենսկին ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգներ է բերել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը», և նախագահ Ջո…

Read More
ԱԺ նախագահն անդորրացի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱԺ նախագահն անդորրացի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարևորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանն…

Read More
Թրամփը հայտարարել է, որ պարտվելու դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թ. BBC

Թրամփը հայտարարել է, որ պարտվելու դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թ. BBC

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե պարտվի նոյեմբերի ընտրությունում, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ում, օրենքի համաձայն, անձը չի կարող երկու ժամկետից ավելի նախագահ լինել, ուստի հաղթելու դեպքում էլ Թրամփը չի կարողանա կրկին առաջադրվել 2028 թվականին, գրում է գործակալությունը։ BBC-ն նկատել է, որ նախկինում Թրամփը շատ հազվադեպ էր…

Read More
Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պնդում է, որ իր երկիրը կապ չունի Լիբանանում «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման փեյջերների պայթյունների հետ։ ««Հըզբոլլահը» շատ թշնամիներ ունի»,- ասել է նա Sky News-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «հերքում է ցանկացած կապ այս կամ այն ​​գործողության հետ»։ Միաժամանակ Sky News-ը նշել է, որ հրեական պետության ղեկավարն իր խոսքի համար որևէ ապացույց…

Read More
Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանական Mehr գործակալության տեղեկությամբ, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելու կապակցությամբ։ Հիշեցնենք՝  Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում տեղի է ունեցել մեթան գազի պայթյուն։ Պայթյունի պահին հանքում աշխատում էր 69 մարդ:

Read More
ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին՝ Խորասանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առիթով: «Հայաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի Խորասանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առիթով, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Իմ մտքերը հարազատների մահը սգացող ընտանիքների հետ են, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում:

Read More
Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։ Նախարարն ընդգծել է՝ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար և երկարատև…

Read More
Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը մեծացել է՝ հասնելով 28-ի․ ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։ Իրանի կարմիր մահիկի ընկերության ղեկավարը տեղեկացրել է․ «Հանքի ևս 9 աշխատակցի մարմինների հայտնաբերումից հետո ածխահանքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 24 անձ համարվում է…

Read More
Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայ նախարարներ կան

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայ նախարարներ կան

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Ֆրանսիայի աշխատանքի նախարար է նշանակվել Աստրիդ Փանոսյանը, իսկ Պետական ծառայության նախարար՝ Գիյոմ Գասպարյանը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հաստատվել և հրապարակվել է։

Read More
Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին մեկնաբանել է Politico պարբերականի տեղեկությունը՝ Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ դա հնարավոր ամենավատ սցենարն է։ Գերչինսկին անդրադարձել է Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին. «Մենք հույս ունենք, որ ընտրարշավը կանցնի խաղաղ և առանց բռնության, իսկ ընտրությունները կլինեն ազատ ու արդար: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցներ…

Read More
Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը շաբաթներ տևած լարված խորհրդակցություններից հետո վերջապես հաստատվել է և հրապարակվել։ Կազմը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ ԱԳ նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոյել Բարրոն։ Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին։ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սեբաստիան Լըկորնյուն։ Ապօրինի միգրացիայի հարցերով երկխոսությունների ընդլայնման պայմաններում Ֆրանսիայի համար…

Read More
Հեղեղվել է Հունգարիայի մայրաքաղաքը

Հեղեղվել է Հունգարիայի մայրաքաղաքը

Հունգարիայում հեղեղումները հասել են կրիտիկական կետի: Դանուբ գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, ինչի հետևանքով երկրում արդեն մի քանի օր է՝ աղետալի իրավիճակ է: Ջուրը հասել է մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոն: Խորհրդարանի շենքի մի հատված մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է նաև գյուղատնտեսական ոլորտը, ֆերմերները բողոքել են, որ բերքի մեծ մասը վնասվել է:

Read More
ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

Եվրամիությունը պատրաստ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին. եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոյին: «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել…

Read More
ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳ նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։   Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև…

Read More
Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման,…

Read More
Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,-…

Read More
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:  Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներով կանդես կգա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Read More
Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ: «Իրանը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի X-ում կատարված գրառման մեջ։

Read More
Զելենսկին մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները

Զելենսկին մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները

Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները, նշել՝ այդ գործողությունը մեկ ծրագրի մաս է: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հաջողվել է հետ քաշել ռուսական ուժերը: Նա հավելել է, որ Կիևը հաղթանակի ծրագիր է մշակում, որը կարող է նպաստել Մոսկվայի հետ շփումներին:   Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական ուժերին հեռահար զենք է անհրաժեշտ, նա ընդգծել է…

Read More
Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Նա վերահաստատել է, որ Կիևին Վաշինգտոնի աջակցությունն անսասան է:   Վոլոդիմիր Զելենսկուն կընդունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:   Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանակցությունների ուղղությամբ ակտիվ նախապատրաստական աշխատանք է տարվում: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը…

Read More