ՀՀ-ն պատրաստ է բացել բոլոր ճանապարհները ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներով.Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամության մասին է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։ «Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Վայոց ձորով, մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել։ Ի՞նչ սկզբունքներով՝ ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց…