Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողներն ինչու պատասխանատվության չեն ենթարկվել, նշել է. «Երկու երկրների գլխավոր դատախազությունները, քննչական մարմինները սերտորեն շփվում են այդ հարցով, և խաղաղապահների զոհվելու հանգամանքների քննությունն իրականացվում է քրեական գործերի շրջանակներում»: Նա նշել է, որ քրեական գործեր են հարուցվել…

Read More
Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ:   Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։   Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:…

Read More
Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք…

Read More
Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Read More
ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հնչած պնդումները որևէ հիմք չունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: «Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները»,- ասել է Հաջիզադեն: Նա ԱՄՆ կառավարության մարմիններին մեղադրել է իբր…

Read More
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

Read More
Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը

Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:   Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։   Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել…

Read More
Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանն անտեսել է Ռուսաստանի խնդրանքը՝ դադարեցնել հրետանային արկերի մատակարարումն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Մոսկվան առնվազն երկու անգամ քննարկել է դա Նյու Դելիի հետ։ «Արկերը Կիևին մատակարարվում են ոչ թե ուղղակիորեն, այլ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Չեխիայի և Իտալիայի միջոցով։ Հնարավոր է՝ զինամթերքի արտադրության հնդկական բաղադրիչներն Ուկրաինայում հայտնվեն Իսպանիայի…

Read More
Գերմանիայում գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայում գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիան կարողացավ հաղթահարել ռուսական գազի պակասը` հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Այլևս գազի պակաս չկա, գազապահեստարանները լիքն են»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն այժմ ունի բավարար պահուստային հզորություն՝ շնորհիվ նորակառույց հեղուկ բնական գազի (LNG) տերմինալների։ Միևնույն ժամանակ, Հաբեկը, որը նաև փոխկանցլեր է, խոստովանել է, որ գազի գներն ավելի բարձր…

Read More
Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. «Հըզբոլլահի» առաջնորդ

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. «Հըզբոլլահի» առաջնորդ

Լիբանանը ենթարկվել է իսրայելական կողմից աննախադեպ և ամենամեծ հարձակմանը, սա ոչ այլ ինչ է, քան պատերազմական վիճակ Իսրայելի հետ։ Այդ մասին հայտարարել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, փոխանցում է Reuters-ը։ «Հակառակորդը հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5000 մարդու։ Այս հանցավոր արարքը խոշոր ահաբեկչական…

Read More
Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Իլոն Մասկին պատկանող Tesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև X-ի (նախկինում Twitter-ի) աշխատակիցները 2,75 անգամ ավելի շատ գումար են նվիրաբերել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին, քան ընտրությունում նրա հիմնական մրցակցի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով OpenSecrets ոչ առևտրային կազմակերպության տվյալները։ Լրատվականի տվյալով՝ Tesla-ի աշխատակիցները Հարիսին նվիրաբերել են մոտ 42,8 հազար…

Read More
Հունգարիան ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն կանոններից

Հունգարիան ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն կանոններից

Հունգարիան Նիդերլանդներից հետո հայտարարել է Եվրամիության միգրացիոն կանոնների պահպանումից հրաժարվելու մտադրության մասին, հայտարարել է Հունգարիայի եվրոպական հարցերով նախարար Յանոշ Բոկան։ «Անհրաժեշտ են կոշտ միջոցներ անօրինական միգրացիայի դեմ: Այդ պատճառով էլ Բուդապեշտը ցանկանում է հայտ ներկայացնել Եվրահանձնաժողովին՝ ապաստանի վերաբերյալ ԵՄ կանոններից դուրս գալու համար»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում: Ավելի վաղ Նիդերլանդներն էր նմանատիպ…

Read More
Ադրբեջանի իրավիճակի շուրջ քննարկումներ կանցկացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Ադրբեջանի իրավիճակի շուրջ քննարկումներ կանցկացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Սեպտեմբերի 30 – ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում» թեմայով հրատապ քննարկումներ անցկացնելու հարցումը: Վեհաժողովը սեպտեմբերի 30-ին, կքննարկի հրատապ բանավեճեր անցկացնելու բոլոր հարցումները և կորոշի, թե որոնք ընդունել, ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Եթե Վեհաժողովը համաձայնի…

Read More
Նրանք, ովքեր Բաքվում մասնակցելու են «COP29» համաժողովին, պետք է կոչ անեն՝ ապահովելու հայերի  վերադարձը ԼՂ. Լուազո

Նրանք, ովքեր Բաքվում մասնակցելու են «COP29» համաժողովին, պետք է կոչ անեն՝ ապահովելու հայերի վերադարձը ԼՂ. Լուազո

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կայացած իր ելույթում ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի անդամ  Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանեց առավել քան 100000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի…

Read More
Հարիսն ու Թրամփը նախատեսում են հանդիպել Զելենսկու հետ

Հարիսն ու Թրամփը նախատեսում են հանդիպել Զելենսկու հետ

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նախատեսում է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ` հայտնում են Bloomberg-ը և CNN-ը ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ Զելենսկին, իր հերթին, ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, տնտեսական և անվտանգության համաձայնագրերին, ինչպես նաև Կիևին ավելի առաջադեմ սպառազինությունների…

Read More
Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:   Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև…

Read More
Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար. Ադամ Շիֆ

Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Իքսի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Ադամ Շիֆն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար: «Ես երկկուսակցական օրինագիծ եմ ներկայացրել, որը նախատեսում է ադրբեջանական ակտիվների բռնագանձում…

Read More
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի անհատական ցուցահանդեսի բացումը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի անհատական ցուցահանդեսի բացումը

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 18-ին բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից: Ցուցահանդեսը կազմակերպել է «Իմ Քայլը» հիմնադրամը՝ Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի հետ գործակցությամբ: Հյուրերի շարքում էին ՀՀ ԱԺ…

Read More
Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ Գալանտ

Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ Գալանտ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ երկիրը նոր ուժեր է տեղափոխում Լիբանանի հետ հյուսիսային սահման, որտեղ սկսվում է «պատերազմի նոր փուլը»: «Դա մեզնից պահանջում է քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում: Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը խոստացել է, որ երկրի հյուսիսի տարհանված բնակիչներին…

Read More
Լիբանանում մահացու պայթյունները շարունակվում են

Լիբանանում մահացու պայթյունները շարունակվում են

Լիբանանում «Հըզբոլլահի» զինյալների փեյջերների մի շարք պայթյուններից մեկ օր անց, որի ժամանակ առնվազն 12 մարդ զոհվեց և հազարավոր մարդիկ վիրավորվեցին, նոր պայթյուններ են որոտացել երկրի հարավում և արևելքում, ինչպես նաև Բեյրութի արվարձաններում: Հաղորդվում է, որ այս անգամ պայթեցվել են ռադիոհաղորդիչներ, ռադիոընդունիչներ, բջջային հեռախոսներ, մեքենաների աուդիո համակարգեր և նույնիսկ տան արևային վահանակներ: Լիբանանի առողջապահության նախարարության տրամադրած…

Read More
Պուտինն ընդունել է ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու առաջարկը

Պուտինն ընդունել է ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համընդգրկուն ռազմավարական գործընկերության պայմանագրի կնքման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկությունը։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ու Իրանի միջև պայմանագրի տեքստը պատրաստ է, դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։

Read More
Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատել է որպես Իսրայելի իրականացրած ահաբեկչական գործողություն՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդին։ Փաստաթղթում նշված է․ «Իրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի հանցավոր ռեժիմի այդ ահաբեկչական գործողությունը։ Այդ հակաիրավական գործողությունները ահաբեկչություն են՝ ուղղված տարածաշրջանում լարվածության աճին և տարածաշրջանային խաղաղությանն ու…

Read More
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 3 ժամով փակ է լինելու բոլոր տրանսպորտային միջոցների համար

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 3 ժամով փակ է լինելու բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ը, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Read More
Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր  պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 450 մարդ տուժել է, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ հաղորդակցության սարքերի պայթյունի հերթական ալիքի հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել ևս 300-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում պայթյուններից ի վեր առաջին անգամ ուղերձով է հանդես եկել՝ համաքաղաքացիներին խոստանալով…

Read More
Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ. Էրդողան

Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ. Էրդողան

Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ, սա բնական գործընթաց է, Անկարան Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի զգում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։…

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը 98-րդ դիվիզիան տեղափոխել է Լիբանանի սահման

Իսրայելի պաշտպանության բանակը 98-րդ դիվիզիան տեղափոխել է Լիբանանի սահման

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հրամանատարությունը «Հըզբոլլահ» շարժման հետ աճող հակամարտության պայմաններում երկրի հյուսիս է տեղափոխել 98-րդ դիվիզիան՝ ավելի մոտ Լիբանանին, հաղորդում է The Times of Israel-ը: Հրատարակությունը նշում է, որ նախկինում 98-րդ դիվիզիան գտնվում էր Հարավային ռազմական օկրուգի իրավասության ներքո և գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում։ Օգոստոսի վերջին այն դուրս է բերվել Խան Յունիսից։ Պարբերականի…

Read More
Հաղորդակցության սարքերի նոր պայթյուններ են տեղի ունեցել Լիբանանում

Հաղորդակցության սարքերի նոր պայթյուններ են տեղի ունեցել Լիբանանում

Լիբանանում տեղական ԶԼՄ-ները հաղորդում են հաղորդակցության սարքերի պայթյունների նոր շարքի մասին: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ խոսքը փեյջերների մասին չէ։ Սոցիալական ցանցերը գրել են, որ պայթել են ռադիոհաղորդիչներ և ռադիոընդունիչներ։ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 100 մարդ է տուժել Լիբանանում կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով, երեք մարդ զոհվել է Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա քաղաքում:…

Read More
ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ վարչակազմը ստուգում է Չինաստանից ուրանի մատակարարումները՝ կապված ռուսական ուրանի ներկրման արգելքի հնարավոր խախտման հետ։ Վաշինգտոնը կասկածներ ունի, որ Չինաստանը հարստացված ուրան է ներմուծում Ռուսաստանից, միաժամանակ սեփական արտադրանքն արտահանում ԱՄՆ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում իրազեկ աղբյուրները։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական ուրանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միաժամանակ կտրուկ աճել են Չինաստանից ԱՄՆ…

Read More
Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերականգնման աշխատանքները սկսվել են

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերականգնման աշխատանքները սկսվել են

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերանորոգման աշխատանքները սկսվել են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն կենտրոնական փողոցներին հարակից տների ցանկապատերը, դարպասները և երկաթբետոնե կրող պատերը։ «Աշխատանքներն իրականացվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի եւ տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նշված նախագիծը շատ կարևոր է Բորժոմիի՝ որպես առողջարանային քաղաքի ենթակառուցվածքների…

Read More
Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը երկիրը հեռու է տանում դեպի Եվրամիություն ուղուց-Ջոզեֆ Բորել

Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը երկիրը հեռու է տանում դեպի Եվրամիություն ուղուց-Ջոզեֆ Բորել

Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, -այսպես է արձագանքել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Վրաստանի խորհրդարանi  երրորդ ընթերցմաmb ԼԳԲՏ քարոզչության դեմ պատրաստված օրինագծի ընդունմանը։ «Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքները, որոնք կխաթարեն մարդկանց հիմնարար իրավունքները և կբարձրացնեն խտրականությունն ու…

Read More