British Airways-ը մուտք է գործում Վրաստան. Լոնդոն-Թբիլիսի ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ
2025 թվականից Միացյալ Թագավորության առաջատար բրիտանական British Airways ավիաընկերությունը կմտնի վրացական ավիաշուկա։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի օդանավակայանների միությունը։ Նրանց տվյալներով՝ Վրաստանի օդանավակայանների միությունը հաջողությամբ ավարտել է մեկամյա ինտենսիվ բանակցությունները եվրոպական խոշորագույն ավիաընկերություններից մեկի հետ։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի մայրաքաղաքները միմյանց կկապվեն ուղիղ օդային ճանապարհով։ Տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 30-ից Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ…