Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պնդում է, որ իր երկիրը կապ չունի Լիբանանում «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման փեյջերների պայթյունների հետ։ ««Հըզբոլլահը» շատ թշնամիներ ունի»,- ասել է նա Sky News-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «հերքում է ցանկացած կապ այս կամ այն ​​գործողության հետ»։ Միաժամանակ Sky News-ը նշել է, որ հրեական պետության ղեկավարն իր խոսքի համար որևէ ապացույց…

Read More
Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանական Mehr գործակալության տեղեկությամբ, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելու կապակցությամբ։ Հիշեցնենք՝  Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում տեղի է ունեցել մեթան գազի պայթյուն։ Պայթյունի պահին հանքում աշխատում էր 69 մարդ:

Read More
ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին՝ Խորասանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առիթով: «Հայաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի Խորասանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առիթով, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Իմ մտքերը հարազատների մահը սգացող ընտանիքների հետ են, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում:

Read More
Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին

Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։ Նախարարն ընդգծել է՝ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար և երկարատև…

Read More
Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը մեծացել է՝ հասնելով 28-ի․ ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։ Իրանի կարմիր մահիկի ընկերության ղեկավարը տեղեկացրել է․ «Հանքի ևս 9 աշխատակցի մարմինների հայտնաբերումից հետո ածխահանքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 24 անձ համարվում է…

Read More
Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայ նախարարներ կան

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայ նախարարներ կան

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Ֆրանսիայի աշխատանքի նախարար է նշանակվել Աստրիդ Փանոսյանը, իսկ Պետական ծառայության նախարար՝ Գիյոմ Գասպարյանը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հաստատվել և հրապարակվել է։

Read More
Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին մեկնաբանել է Politico պարբերականի տեղեկությունը՝ Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ դա հնարավոր ամենավատ սցենարն է։ Գերչինսկին անդրադարձել է Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին. «Մենք հույս ունենք, որ ընտրարշավը կանցնի խաղաղ և առանց բռնության, իսկ ընտրությունները կլինեն ազատ ու արդար: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցներ…

Read More
Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հայտնի է

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը շաբաթներ տևած լարված խորհրդակցություններից հետո վերջապես հաստատվել է և հրապարակվել։ Կազմը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ ԱԳ նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոյել Բարրոն։ Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին։ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սեբաստիան Լըկորնյուն։ Ապօրինի միգրացիայի հարցերով երկխոսությունների ընդլայնման պայմաններում Ֆրանսիայի համար…

Read More
Հեղեղվել է Հունգարիայի մայրաքաղաքը

Հեղեղվել է Հունգարիայի մայրաքաղաքը

Հունգարիայում հեղեղումները հասել են կրիտիկական կետի: Դանուբ գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, ինչի հետևանքով երկրում արդեն մի քանի օր է՝ աղետալի իրավիճակ է: Ջուրը հասել է մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոն: Խորհրդարանի շենքի մի հատված մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է նաև գյուղատնտեսական ոլորտը, ֆերմերները բողոքել են, որ բերքի մեծ մասը վնասվել է:

Read More
ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

Եվրամիությունը պատրաստ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին. եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոյին: «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել…

Read More
ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳ նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։   Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև…

Read More
Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման,…

Read More
Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,-…

Read More
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:  Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներով կանդես կգա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Read More
Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ: «Իրանը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի X-ում կատարված գրառման մեջ։

Read More
Զելենսկին մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները

Զելենսկին մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները

Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները, նշել՝ այդ գործողությունը մեկ ծրագրի մաս է: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հաջողվել է հետ քաշել ռուսական ուժերը: Նա հավելել է, որ Կիևը հաղթանակի ծրագիր է մշակում, որը կարող է նպաստել Մոսկվայի հետ շփումներին:   Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական ուժերին հեռահար զենք է անհրաժեշտ, նա ընդգծել է…

Read More
Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ ղեկավարությանը երկրի հզորացման ծրագիր կներկայացնի. Զելենսկի

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Նա վերահաստատել է, որ Կիևին Վաշինգտոնի աջակցությունն անսասան է:   Վոլոդիմիր Զելենսկուն կընդունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:   Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանակցությունների ուղղությամբ ակտիվ նախապատրաստական աշխատանք է տարվում: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը…

Read More
Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Մենք սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Ակնկալում ենք մեր երկրների միջև համագործակցության ամրապնդում և հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է Մոլդովայի ԱԳՆ-ի ուղերձում։

Read More
ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա հարվածել երկրին արևմտյան զենքով. Լավրով

ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա հարվածել երկրին արևմտյան զենքով. Լավրով

Sky News Arabia-ի հետ հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է վերջին շրջանում ակտիվացած քննարկումները, որ Արևմուտքը կարող է թույլ տալ Ուկրաինայի Զինված ուժերին՝ արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին:   «Դա կլինի ՆԱՏՕ-ի ուղիղ պատերազմը Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է դիվանագետը: Նրա խոսքով՝ այժմ հակառակորդին պարտության մատնելու այլընտրանք Մոսկվան չի տեսնում:   Լավրովը…

Read More
Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Ուկրաինայի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և Հայաստանի ԱԳՆ գործընկերներին Անկախության օրվա առթիվ: «Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի»,- ասված է ուղերձում։

Read More
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկնքում 101 անօդաչու խոցելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկնքում 101 անօդաչու խոցելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դաշնության տարածքին:   Գերատեսչության տվյալով՝ 101 ԱԹՍ է ոչնչացվել: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի մարզերը:   Անօդաչու սարքեր են հայտնաբերվել նաև Ղրիմի երկնքում: Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:   ՊՆ-ն նաև տեղեկացրել է,…

Read More
Ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները. նախագահ

Ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում եմ բոլորիս…

Read More
Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ հայտնել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:   «Գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կշարունակեն սերտորեն գործակցել գլոբալ կարևոր խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում թե շրջակա միջավայր և…

Read More
Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին երեկ իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 60-ից ավելի մարդ վիրավորվել է:   ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Իսրայելական կողմը նաև հայտնել է շարժման հրամանատարների ոչնչացման մասին: «Հըզբոլլահը» հաստատել է՝ ռազմական երկու ղեկավար և շարժման 10-ից ավելի անդամ է սպանվել:   ՑԱՀԱԼ-ի տվյալով՝…

Read More
Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրման կառույցներին մասնակցությունը և սերտ գործարար կապերը»,- ասված է…

Read More
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Տոկաևը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: «Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նախագահը Հայաստանի ղեկավարին…

Read More
Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը պատժամիջոցներից զերծ ոլորտներում համապատասխանում է Բուդապեշտի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։ «Հունգարիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը այն ոլորտներում, որոնք չեն ազդում միջազգային պատժամիջոցների վրա, համապատասխանում է ազգային տնտեսական, ռազմավարական և անվտանգության շահերին»,- ասել է Սիյարտոն: Հունգարիայի ԱԳ նախարարը նաև…

Read More
Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է Եվրամիության մշտական աջակցությունը՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ «Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում: Սա ԵՄ-ի ևս մեկ կարևոր ներդրումն է Ուկրաինայի վերականգնման գործում»,- նշել է Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համատեղ մամուլի…

Read More
Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝…

Read More
Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վիլենա Իսահակյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Վիլենա Հակոբի Իսահակյանին 2024 թվականի սեպտեմբերի 20-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի…

Read More