ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը

ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը

«ԵՄ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը, ակնկալում է, որ դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաև հիշեցնում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները առանցքային դեր են խաղում թեկնածու երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պատրաստակամությունը գնահատելու հարցում»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Բրյուսելն «անհանգստացած է վարչապետի և «Վրացական երազանքի» մյուս…

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի խնդրանքով հրավիրել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին և նվիրված կլինի ռազմաճակատում տիրող իրավիճակին ու Ուկրաինայի կարևորագույն ռազմական կարիքներին։ Խորհրդակցությունները կանցկացվեն դեսպանների մակարդակով։ ՆԱՏՕ-ի նիստի գումարման պատճառը վերջերս ռուսական բանակի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա զանգվածային հարձակումների ակտիվացումն է։ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը կկայանա վերջին…

Read More
Ռոստովի մարզում այրվում է նավթի ևս մեկ պահեստ

Ռոստովի մարզում այրվում է նավթի ևս մեկ պահեստ

Չորեքշաբթի գիշերն ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզում գտնվող նավթաբազաներից մեկի վրա, պահեստում հրդեհ է բռնկվել: Արդեն տասներորդ օրն է՝ հրշեջները չեն կարողանում մարել Ռոստովի  մարզի մյուս հատվածում՝ Պրոլետարսկում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ուկրաինական բանակն օգտագործել է Արևմուտքի կողմից մատակարարված F-16 կործանիչները՝ ռուսական…

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան – Բայրամով քննարկման առանցքում

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան – Բայրամով քննարկման առանցքում

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կայացած ասուլիսում…

Read More
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ հարցեր, միջազգային և տարածաշրջանային թեմաներ

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ հարցեր, միջազգային և տարածաշրջանային թեմաներ

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Read More
Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:   Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի…

Read More
Զուրաբիշվիլին Վրաստանում խորհրդարանի ընտրությունը պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 26-ին

Զուրաբիշվիլին Վրաստանում խորհրդարանի ընտրությունը պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 26-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Վրաստանում խորհրդարանի ընտրությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակելու մասին: Նախագահի կողմից ընտրության նշանակումը խորհրդանշական գործողություն է: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրում քվեարկությունն անցկացվում է հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։ Նախընտրական քարոզարշավի սկիզբը և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ: «Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ով ենք մենք, ուր…

Read More
Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը․ Զելենսկի

Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը․ Զելենսկի

Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ռուսաստանի հետ պայմանագիրը չի երկարաձգվելու․ դրա վրա վերջակետ է դրված։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, ապա եթե շարունակվի մեր որոշ եվրոպացի գործընկերների խնդրանքը, իսկ…

Read More
Զարիֆը շարունակելու է կատարել Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները

Զարիֆը շարունակելու է կատարել Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։ Զարիֆն օգոստոսի սկզբին նշանակվել էր Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Ավելի ուշ նա հայտնել էր պաշտոնաթողության մասին։

Read More
Ֆիդանն ու Բայրամովը Թուրքիայում կքննարկեն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Ֆիդանն ու Բայրամովը Թուրքիայում կքննարկեն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվեն Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան-Թուրքիա կարգավորումը։ Նշվում է նաև, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային այլ հարցերի, Մերձավոր Արևելքում ստեղծված…

Read More
Վարչապետը նոր գլխավոր խորհրդական ունի

Վարչապետը նոր գլխավոր խորհրդական ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Read More
Կիևը կարող է Ռուսաստանի տարածքում օգտագործել Արևմուտքի փոխանցած զենքը պաշտպանական նպատակներով. Ստուբ

Կիևը կարող է Ռուսաստանի տարածքում օգտագործել Արևմուտքի փոխանցած զենքը պաշտպանական նպատակներով. Ստուբ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Կիևը կարող է օգտագործել Արևմուտքի փոխանցած զենքը Ռուսաստանի տարածքում պաշտպանական նպատակներով հարվածելու համար: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կիևը կարո՞ղ է Արևմուտքի փոխանցած զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, Ստուբը նշել է․ «Եթե ուղիղ պատասխանենք հարցին, այո՛, կարող է»։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիան սահմանափակումներ չի սահմանել այն հարցում,…

Read More
Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի բոլոր հարձակումներին․ Զելենսկի

Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի բոլոր հարձակումներին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին:  Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս փրկարարական աշխատանքներ են իրականացվում արկերի և բեկորների ընկնելու վայրերում: Նա տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 16 մարդ:  «Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և…

Read More
Պուտինն ու Մոդին քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները

Պուտինն ու Մոդին քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Կրեմլից հայտնել են, որ Մոդին տեղեկացրել է Կիև կատարած իր վերջին այցի մասին, ընդգծել Ուկրաինայում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում ներդրում ունենալու շահագրգռվածությունը: «Իր հերթին Վլադիմիր Պուտինը սկզբունքային գնահատական է տվել Կիևի իշխանությունների և նրանց արևմտյան հովանավորների ապակառուցողական գծին՝ ուրվագծելով հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ…

Read More
Բայդենն ու Մոդին քննարկել է Հնդկաստանի վարչապետի այցը Լեհաստան և Ուկրաինա

Բայդենն ու Մոդին քննարկել է Հնդկաստանի վարչապետի այցը Լեհաստան և Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, քննարկել վերջինիս այցը Լեհաստան և Ուկրաինա, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստերը: Սպիտակ տան տվյալով՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել խաղաղության վերաբերյալ ուղերձի և Ուկրաինային շարունակական մարդասիրական աջակցության համար, ներառյալ՝ էներգետիկ ոլորտը: «Ղեկավարները վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային…

Read More
Մեր քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի. Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ…

Read More
Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

Օգոստոսի 27-ին Դիլիջանում շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։   Անդրադարձ է կատարվել…

Read More
Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունից հետո Կուլեբան Արևմուտքին երկու պահանջ է ներկայացրել

Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունից հետո Կուլեբան Արևմուտքին երկու պահանջ է ներկայացրել

Ուկրաինայի արտգործնախարարն անդրադարձել է երկրի տարածքի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակմանը։ «Ռուսաստանը շարունակում է վախկոտ պատերազմ մղել քաղաքացիական բնակչության դեմ, ինչը պատերազմական հանցագործություն է: Ռուսաստանի հարձակումներն արդարացում չունեն։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի նրանց և կոնկրետ գործողություններ ձեռնարկի՝ դրանց ի պատասխան»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դմիտրո Կուլեբան։ Նրա խոսքով՝ կա երկու հստակ որոշում, որ…

Read More
ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով՝ հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։ Դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են՝ տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումն ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեն: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել են, թե, իբր, Արևմուտքի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, երրորդ երկրների…

Read More
Այս ցավալի ազդակը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում. ԵԽԽՎ նախագահ

Այս ցավալի ազդակը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տասնյակ անդամներ «անցանկալի անձ» կհայտարարվեն երկրում: «Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները։ «Սև ցուցակներում» ընդգրկելը նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է…

Read More
ԱԷՄԳ ղեկավարն անձամբ կայցելի Կուրսկի ատոմակայան

ԱԷՄԳ ղեկավարն անձամբ կայցելի Կուրսկի ատոմակայան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու այդ վայրում տիրող իրավիճակը. ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: «Հաշվի առնելով ստեղծված լուրջ իրավիճակը՝ ես անձամբ եմ ղեկավարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Կուրսկի ատոմակայան»,- ասվում է Գրոսիի հայտարարության մեջ: Նշվում է, որ միջուկային օբյեկտների…

Read More
Վրացական բանկերը Ռուսաստանից փոխանցումների դադարեցումը բացատրել են տեխնիկական խնդիրներով

Վրացական բանկերը Ռուսաստանից փոխանցումների դադարեցումը բացատրել են տեխնիկական խնդիրներով

Վրացական երկու խոշորագույն բանկերը՝ TBC Bank-ը և Bank of Georgia-ն, անորոշ ժամկետով դադարեցրել են Ռուսաստանից դրամական փոխանցումները «Ոսկե թագ» (Золотая корона) համակարգի միջոցով: TBC Bank-ից Interfax-ին հայտնել են, որ «վճարումների ընդունումը դադարեցվել է տեխնիկական պատճառներով, խնդիրը ներկայումս շտկվում է, սակայն վերականգնման ժամկետը հայտնի չէ»: «Ոսկե թագի» միջոցով վճարումներ ընդունելն արգելելու մասին պաշտոնական որոշում չի եղել»,-…

Read More
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։ Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումները՝ այցելությունների…

Read More
Թրամփ-Հարիս բանավեճը կարող է չկայանալ բանավիճողների խոսափողի շուրջ տարաձայնության պատճառով. ԶԼՄ-ներ

Թրամփ-Հարիս բանավեճը կարող է չկայանալ բանավիճողների խոսափողի շուրջ տարաձայնության պատճառով. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի միջև սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը կարող է չկայանալ՝ քննարկման ընթացքում խոսափողի կանոնների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Թրամփի շտաբը ցանկանում է, որ բանավիճողի խոսափողն անջատվի, մինչ նրա հակառակորդը խոսում է։ Այս կանոնը գործում էր…

Read More
Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն իրականացվել է Ֆրանսիայի ազգային օրենսդրությանը համապատասխան: Եվրամիությունը ուշադիր հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։ «DSA-ն (ԵՄ թվային ծառայությունների մասին օրենք) հարթակներից պահանջում է համագործակցել ազգային իշխանությունների հետ՝ լուրջ հանցագործությունների, հանցավոր գործունեության մեջ կասկածվող օգտահաշիվների…

Read More
Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին

Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության…

Read More
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր: Բայրամովը Արաղչիին հրավիրել է այցելել Ադրբեջան: Կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացման նպատակով, այդ թվում՝ էկոնոմիկայի, առևտրի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ուղիների: Նշվում է,…

Read More
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ…

Read More
Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն

Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում Telegram հավելվածի համահիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ։ «Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում իրականացվել է ընթացող դատական հետաքննության շրջանակում: Այն քաղաքական որոշում չէ, դատավորներն են որոշում կայացնում»,- գրել է նախագահ Մակրոնը X-ում:  

Read More