Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխնախագահ, Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և…

Read More
Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանում բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հերթական անգամ հաղթանակ է գրանցել երկրի խորհրդարանի ընտրությունում: Միլլի Մեջլիսում  այն ստացել է 125 մանդատից 68-ը։ Ընդդիմադիր ուժերը միասին ստացել են 11 մանդատ։ Եվս 46 մանդատ ստացել են թեկնածուները, որոնք ներկայանում են որպես անկախ, սակայն, ըստ լրատվամիջոցների՝ աջակցում են իշխանություններին: Ըստ ԿԸՀ-ի՝ մասնակցությունը կազմել է 37,24…

Read More
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը: Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև նիստերի անցկացումը: Կողմերն…

Read More
Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա, հայտնում է РИА Новости-ն։ Ուղևորության ծրագիրը ներառում է բանակցություններ Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հետ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով, ինչպես նաև մասնակցություն Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ այցը կտևի երկու…

Read More
Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները՝ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայկական կողմի ներկայացրած նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են»,- նշել է Բայրամովը՝ հավելել՝ «Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ,…

Read More
Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները

Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները։ Խորհրդի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ «սեպտեմբերի 1-ի ընտրության նշանակումը հակասահմանադրական էր, այն անցկացվել է արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում։ Քայլեր չեն ձեռնարկվել իշխող ռեժիմի շահերին հարմարեցված ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ: Իշխանությունները թույլ չտվեցին ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական…

Read More
Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։   Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։   Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:   Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում…

Read More
Ռուսական զորքերը տեղակայված են Պոկրովսկից 10 կմ հեռու. բրիտանական հետախուզություն

Ռուսական զորքերը տեղակայված են Պոկրովսկից 10 կմ հեռու. բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ռազմական հետախուզությունը, X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ռուսական ցամաքային ուժերը վերջին յոթ օրվա ընթացքում արագացրել են դեպի Պոկրովսկ առաջխաղացման տեմպերը: Այժմ, մեծ հավանականությամբ, դրանք գտնվում են քաղաքի սահմաններից 10 կմ հեռու։ Հետախուզության աշխատակիցները չեն կասկածում, որ ռուսական զորքերը կմտնեն կառուցապատված գոտի, բայց ենթադրում են, որ այդ դեպքում հարձակման…

Read More
Չինական բանկերը ռուսական անուններով մարդկանցից գումար չեն ընդունում

Չինական բանկերը ռուսական անուններով մարդկանցից գումար չեն ընդունում

Չինական մի շարք բանկեր հրաժարվում են միջոցներ ընդունել, «եթե վճարման փաստաթղթերում ռուսական անուններ են նշվում», երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գործարարներին և աղբյուրներին։ Impaya Rus ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Ռազումովսկու խոսքով՝ նույնիսկ պատժամիջոցների տակ չընկնող ռուսական անունները, ՌԴ-ի հետ ցանկացած կապ և անգամ կիրիլիցայով գրությունները կարող են հիմք հանդիսանալ վճարումը չեղարկելու համար:…

Read More
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոկակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոկակարգը

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով…

Read More
Նեթանյահուն անհանգստացած է Իսրայելում բողոքի ալիքով․ CNN

Նեթանյահուն անհանգստացած է Իսրայելում բողոքի ալիքով․ CNN

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներով, CNN-ին ասել է իսրայելցի պաշտոնյան։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի և Երուսաղեմի փողոցներ՝ պահանջելով ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնություն ձեռք բերել պատանդներին ազատելու համար, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել է նրանցից վեցի դին, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Ընդհանուր առմամբ, Իսրայելում ցույցերին մասնակցել է…

Read More
Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում Ալիևի կողմնակիցները մեծամասնություն են ստանում

Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում Ալիևի կողմնակիցները մեծամասնություն են ստանում

Ադրբեջանում կայացած խորհրդարանի ընտրության նախնական արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը։ Ընդդիմացող քաղաքական ուժերը ներկայացված չեն լինի երկրի նոր խորհրդարանում, հայտնում է BBC-ն։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրությանը մասնակցել է ընտրողների միայն մոտ 37%-ը։ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկի արդյունքների հիման վրա՝ Ալիևի «Ենի Ազերբայջան» (Նոր…

Read More
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական…

Read More
Ըստ էքզիթ փոլի` Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում հաղթում է իշխող կուսակցությունը

Ըստ էքզիթ փոլի` Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում հաղթում է իշխող կուսակցությունը

«Էքզիտ փոլ»-ի արդյունքները վկայում են Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նատալյա Իսաևան, որը «էքզիթ-փոլ» է անցկացրել խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ: Նա հայտնել է, որ «էքզիթ-փոլ»- ն անցկացվել է 75 ընտրատարածքի 750 ընտրատեղամասում, ընդգրկել է 136 հազար 520 մարդ: Վիճակագրական…

Read More
Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ…

Read More
Բարձր եմ գնահատում Սլովակիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյան

Բարձր եմ գնահատում Սլովակիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։ Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը…

Read More
Ադրբեջանի իշխանությունները վերջին մեկ տարում կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ավելի քան 30 անկախ գործչի․ Human Rights Watch

Ադրբեջանի իշխանությունները վերջին մեկ տարում կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ավելի քան 30 անկախ գործչի․ Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը գրել է, որ Իլհամ Ալիևի քննադատների դեմ նոր բռնաճնշումների շրջանակում Ադրբեջանի իշխանությունները պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել են հետազոտող և քաղաքական վերլուծաբան, Պրահայի Կարլի համալսարանի ասպիրանտ Բահրուզ Սամադովին: Կազմակերպության տվյալով՝ Սամադովը քննադատել է պատերազմը և բռնությունները Լեռնային Ղարաբաղում։ Իշխանությունները Սամադովին ձերբակալել են Բաքվում, խուզարկել նրա տունը և առգրավել նրա անձնական իրերը,…

Read More
Հյուսիսային Օսիայում Ан-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ տուժել է 7 մարդ

Հյուսիսային Օսիայում Ан-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ տուժել է 7 մարդ

Հյուսիսային Օսիայում Ан-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել՝ հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռում եղել է 15 ուղևոր։ Կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք է իրականացրել օդապարիկով թռիչքների համար:

Read More
Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր

Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր

Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը շաբաթ առավոտյան մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Կուտինոերաբու կղզուց արևմուտք: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավը ջրից դուրս է եկել մոտ երկու ժամ անց: Այդ կապակցությամբ երկրի ԱԳՆ է կանչվել ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է ներկայացվել։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, Տոկիոյում վերլուծում են չինական կողմի նպատակները…

Read More
«Խաղաղության խաչմերուկի» իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհներով պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկի» իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհներով պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը. Փաշինյան

Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից (նոյեմբերի 9-ի հայտարարությունը – խմբ.), Երևանը իր մտադրության մասին կհայտարարի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր նրան, որ Մոսկվայից հնչող մեղադրանքների ֆոնին անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն…

Read More
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը․ Հասանով

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը․ Հասանով

Ադրբեջանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանությանը։ Հասանովն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի…

Read More
Ֆրանսիայից Rafale ինքնաթիռներ գնելը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա․ Վուլին

Ֆրանսիայից Rafale ինքնաթիռներ գնելը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա․ Վուլին

Սերբիայի կողմից ֆրանսիական Rafale ինքնաթիռներ գնելու մասին համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդար Վուլինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարության արձագանքը գործարքին հաստատել է Մոսկվայի հարգալից վերաբերմունքը Բելգրադի նկատմամբ: Վուլինը նշել է, թե եթե Սերբիան գներ МиГ կործանիչներ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքն այդպիսին չէր լինի:…

Read More
Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի երեկվա հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 97-ի

Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի երեկվա հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 97-ի

Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի երեկվա հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 97 մարդ, որից 22-ը՝ անչափահաս: Այդ մասին հայտնել է Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Երեկ Ուկրաինան հայտնել էր Խարկովի ուղղությամբ ավիահարվածների մասին, որոնցից տուժել են քաղաքի բնակելի թաղամասեր։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր Կիևի գործընկերներին, նշել, որ Ուկրաինային հեռահար հարվածների հնարավորություն է պետք։ Նրա խոսքվ՝ չկա…

Read More
Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է պաշտոնյան գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ նախապես չի իմացել Կիևի պլանների մասին և դրանցում որևէ…

Read More
ՄԻՊ-ը Կոպենհագենում մասնակցել է ENNHRI-ի կառավարման խորհրդի նիստին. քննարկվել են հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր

ՄԻՊ-ը Կոպենհագենում մասնակցել է ENNHRI-ի կառավարման խորհրդի նիստին. քննարկվել են հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:   «Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։   Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների…

Read More
Ադրբեջանում այսօր լռության օր է

Ադրբեջանում այսօր լռության օր է

Ադրբեջանում այսօր լռության օր է․ սեպտեմբերի 1-ին այդ երկրում կանցկացվի Միլի մեջլիսի արտահերթ ընտրություն: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Միլի մեջլիսի 125 տեղի համար այս տարի առաջադրվել է 990 թեկնածու, որից 305-ն առաջադրվել է քաղաքական կուսակցություններից, 1-ը՝ նախաձեռնող խմբից, իսկ մնացածը ինքնաառաջադրվածներ են: Լրատվամիջոցները նշում են, որ այս ընտրության նախընտրական քարոզարշավն անցել է «անաղմուկ»։…

Read More
Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ երկիր նրա այցի ժամանակ։ «Ուկրաինական կողմը հույս ունի, որ Մոնղոլիայի կառավարությունը կգիտակցի այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ Մոնղոլիան ճանաչում է դատարանի…

Read More
ՌԴ-ին հարվածներ հասցնելու սահմանափակումների հարցը Կիևի հետ պետք է համաձայնեցնեն զենք մատակարարող երկրները․ Բորել

ՌԴ-ին հարվածներ հասցնելու սահմանափակումների հարցը Կիևի հետ պետք է համաձայնեցնեն զենք մատակարարող երկրները․ Բորել

Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները համաձայնության չեն հասել Ուկրաինա մատակարարվող զենքի՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար օգտագործման սահմանափակումների համատեղ վերացման մասին: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում Միության 27 երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ դա երկկողմ որոշում է, որը պետք է կայացնեն այն երկրները, որոնք…

Read More
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին․ կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին․ կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ավիահարվածներից մեկը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում։ Բնակելի բարձրահարկ շենքում պայթյուն է որոտացել, և հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է։ Քաղաքի տարբեր հատվածներում ևս թիրախավորվել են բնակելի շենքեր։ Լրատվամիջոցները հայտնում են երեք զոհի մասին, նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ։…

Read More
ՀՀ ԱԳՆ գրառումը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ գրառումը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Հայաստանը գիտի բռնի անհետացումների պատճառած խոր ցավը և շարունակում է հավատարիմ մնալ բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,- նշել են ԱԳՆ-ում:

Read More