Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ

Ռուսական ուժերն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Լյուբոտին քաղաքին, կան տուժածներ։ Վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական ուժերը ժամը 7:30-ին հրթիռային հարված են հասցրել՝ վնասելով բնակելի տները: Տուժողները 42 և 65 տարեկան կանայք են և 16 տարեկան աղջիկ։ 5 տուժածի մասին են հայտնել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը…

Read More
Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել

Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել

Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել։ Նրա խոսքով՝ եթե որևէ պետություն դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա հայցադիմում է ներկայացվում հենց ծառայության, այլ ոչ թե հարթակի սեփականատիրոջ դեմ։ Դուրովի խոսքով՝ առցանց ծառայության գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը սխալ մոտեցում է։ «Մենք…

Read More
Պեսկովը հայտարարել է պատերազմի պայմաններում գրաքննության անհրաժեշտության մասին

Պեսկովը հայտարարել է պատերազմի պայմաններում գրաքննության անհրաժեշտության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ներկայիս պատերազմական պայմաններում գրաքննության անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ խոսքի լիակատար ազատության կողմնակից է։ «Կարծում եմ, որ տեղեկատվությունը սահմանափակել չի կարելի։ Եթե դուրս գանք սուր բորբոքման այս շրջանից, ապա, իհարկե, պետք է լինի տեղեկատվության ազատություն։ Մենք գտնվում ենք պատերազմի պայմաններում, այստեղ սահմանափակումներն արդարացված…

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով

ՀՀ արտգործնապարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Շնորհավորելով Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում եմ մեր համատեղ ներգրավվածությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության…

Read More
Թրամփն ու Հարիսը պայմանավորվել են հեռուստաբանավեճի կանոնների շուրջ

Թրամփն ու Հարիսը պայմանավորվել են հեռուստաբանավեճի կանոնների շուրջ

Ամերիկյան ABC News հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար հանրապետական ​​և դեմոկրատ թեկնածուների սեպտեմբերի 10-ին կայանալիք հեռուստաբանավեճի կանոնները. խոսափող կունենա միայն խոսնակը, դահլիճում լսարան չի լինի։ «Կմիացվեն միայն այն թեկնածուի խոսափողները, որը պետք է խոսի, մյուս թեկնածուի խոսափողներն այդ ընթացքում կանջատվեն, միայն վարողները հնարավորություն…

Read More
Իսրայելը կարող է ազատ արձակել 800 բանտարկյալի` հնարավոր գործարքի շրջանակներում. Jerusalem Post

Իսրայելը կարող է ազատ արձակել 800 բանտարկյալի` հնարավոր գործարքի շրջանակներում. Jerusalem Post

Իսրայելը կարող է ազատ արձակել ընդհանուր առմամբ 800 պաղեստինցի բանտարկյալի, եթե ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գա Գազայի հատվածում զինադադարի շուրջ, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյային։ «Նրա գնահատմամբ՝ պաղեստինցի բանտարկյալների և ահաբեկիչների թիվը, որոնք ազատ կարձակվեն պատանդների դիմաց, 800 է, ներառյալ նրանց, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտված խաղաղ բնակիչների սպանության…

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային: «Շնորհավորելով Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում եմ մեր համատեղ ներգրավվածությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար և…

Read More
Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակը հետագայում պետք է քանդվի. Ռաֆայել Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակը հետագայում պետք է քանդվի. Ռաֆայել Գրոսսի

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան՝ անձամբ ուսումնասիրելու կայանի հովացման աշտարակի վիճակը: «Օգոստոսի 11-ին ատոմակայանում բռնկված հրդեհից հովացման աշտարակն այնքան է տուժել, որ, հավանաբար, հետագայում այն ​​ այլևս հնարավոր չի լինի օգտագործել, այն ենթակա է քանդման»,- ասել է Գրոսին՝ անձամբ աշտարակը զննելուց հետո։ Ուկրաինայում պատերազմի ժամանակ Զապորոժիեի ԱԷԿ-ը անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության…

Read More
Մեր հարևանների տարածքային ամբողջականության կամ սահմանների փոփոխության սպառնալիքն անընդունելի է. Արաղչի

Մեր հարևանների տարածքային ամբողջականության կամ սահմանների փոփոխության սպառնալիքն անընդունելի է. Արաղչի

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր էջում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու հարևան պետությունների տարածքային ամբողջականությանը: «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է…

Read More
Հայաստանին առաջարկվել է ներկայանալ Դուբայի ադամանդագործական շաբաթին. Նարեկ Տերյանը ընդունել է Ահմեդ Բին Սուլայեմին

Հայաստանին առաջարկվել է ներկայանալ Դուբայի ադամանդագործական շաբաթին. Նարեկ Տերյանը ընդունել է Ահմեդ Բին Սուլայեմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024 թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024 թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026 թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։ Երկուստեք դրական է գնահատվել…

Read More
Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի զինվորականները հայտարարել են, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը պետական ​​սահմանի խախտում է գրանցվել՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքերով: Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Ֆրոլովը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ երկիր ներխուժած բոլոր թիրախները ոչնչացվել են: Բարձրաստիճան զինվորականը չի հստակեցրել, թե դրանք ում անօդաչու սարքերն են։ Կատարվում է հետաքննություն,…

Read More
Գերագույն ռադան Անդրիյ Սիբիհային հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Գերագույն ռադան Անդրիյ Սիբիհային հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում, հայտնել են օրենսդիրները: Սիբիհայի նշանակումը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի կառավարության ամենամեծ վերադասավորումների մի մասն է: Սիբիհան փորձառու դիվանագետ է, մի քանի տարի աշխատել է Զելենսկու գրասենյակում՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և ռազմավարական գործընկերությունները: Վերլուծաբանները, սակայն, ոչ մի փոփոխություն…

Read More
Կբարելավվեն Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները

Կբարելավվեն Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները

ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների…

Read More
Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 330 պատգամավորից 240-ը: Բացի այդ, պատգամավորները երկրորդ փորձով հաստատել են փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բացատրելով կառավարության վերադասավորումները, ասել էր, որ փոփոխությունները կազդեն նաև ԱԳՆ-ի վրա։ «Այսօր մեզ նոր էներգիա է…

Read More
Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիայի միջանցքը, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ միջանցքի հսկողությունը, որը Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն է, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա «ահաբեկել» ոչ՛ Իսրայելին, ոչ՛ Գազայի հատվածի ժողովրդին։ Ավելի վաղ…

Read More
Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերն Ուկրաինան վերջրյա ծովային դրոններով հարձակվել է Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի վրա։ Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հետ են մղում դրոնների հարձակումը։ Նովոռոսիյսկի ռազմաբազայի վրա ծովային դրոնների հարձակում է եղել նաև 2023 թվականի օգոստոսին, որի ժամանակ լուրջ վնասվել էր «Օլենագորսկի գոռնյակ» խոշոր դեսանտային նավը։

Read More
Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Վտանգի տակ են Միրգորոդ, Բիլա Ցերկվա, Չեռնիգով և Սումի քաղաքները, արդեն մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ժիտոմիրում, հայտնել են Ուկրաինայի  ռազմաօդային ուժերը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը մանևրում են նաև Խարկովի, Չերկասի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային…

Read More
Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա նահանգի «Ապալաչիի» միջնակարգ դպրոցում չորեքշաբթի 14-ամյա աշակերտը կրակ է բացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս ինը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն: Դեռահասը սպանել է երկու 14-ամյա դասընկերոջը և 39-ամյա ու 53-ամյա ուսուցիչներին: CNN-ի աղբյուրների համաձայն՝ վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 30-ի։ Իշխանությունների տվյալներով՝ ոստիկանները Ուինդեր քաղաքի դպրոց են ժամանել…

Read More
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է  RT հեռուստաալիքը և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պատժամիջոցների ցանկում ներառելու որոշման մասին։ Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 ֆիզիկական ու երկու իրավաբանական անձանց նկատմամբ, և դրանք կիրառվելու են ի պատասխան «2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու Մոսկվայի փորձերի»։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ նախատեսում…

Read More
ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ իշխանությունները քրեական մեղադրանքներ են ներկայացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման ևս հինգ ղեկավարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար, գրում է BBC-ն։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի վեց առաջնորդ մեղադրվում է ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար։ Մեղադրական եզրակացությունը…

Read More
Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Երեքշաբթի դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ Նյու Յորք նահանգից «Լռության դիմաց փողերի» գործը դաշնային դատարան տեղափոխելու մասին, հայտնում է CNN-ը: Գործը վերաբերում է գործարար փաստաթղթերի կեղծման մեղադրանքներին՝ կապված երկու կանանց, այդ թվում՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար: Մանհեթենի դատարանում դատավճիռը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ նախագահի ընտրությունից…

Read More
Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում համապատասխան որոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Առաջարկում ենք այս…

Read More
Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

«Մեր քաղաքականությունը հետևյալն է, և դա ճիշտ քաղաքականություն է, մենք ըստ էության ճանապարհի հիմնանորոգումը ձգում ենք մինչև այն հնարավոր կետը, որ ճանապարհը շատ թե քիչ կարող է ծառայել»:  Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց նաև շատ կարևոր է, որ երբ որ այդ գիծն անցավ՝ հիմնանորոգման ժամանակն է եկել,…

Read More
Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա

Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին սեպտեմբերի 4-ին ժամանել է Անկարա՝ բանակցություններ վարելու թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Սա 12 տարվա ընթացքում առաջին նման նախագահական այցն է Թուրքիա՝ տարածաշրջանային տերությունների միջև երկար ժամանակ սառեցված հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է Reuters-ը: Փետրվարին Էրդողանն էր մեկնել Կահիրե, որը 2012 թվականից ի վեր նրա առաջին այցն էր Եգիպտոս՝ վերականգնելու…

Read More
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Այս վտանգը կարող է վերաբերել…

Read More
Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել է կիրակի Ադրբեջանում կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը, ըստ կազմակերպության, կանխատեսելի հաղթանակ բերեց նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը: «Միևնույն ժամանակ, 125-տեղանոց Միլի մեջլիսում մանդատ ստանալու իրավունք ստացած մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են»,- հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և նշել, որ ակնկալվում էին նույն հին մեթոդներով համատարած կեղծիքներ…

Read More
Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն չի ստեղծվել, սակայն իրական անհրաժեշտություն կա։ Հաշվի առնելով տեղի բնակչության շահերը և քաղաքապետարանի զարգացման հնարավորությունները՝ հորդորում եմ ժամանակին միջոցներ ձեռնարկել մասնագիտական ​​ուսումնական հաստատություն ստեղծելու համար, – այսպես է դիմում մարդու իրավունքների պաշտպան Սոփո Խորգուանին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիին։ Նրա խոսքով, 2020…

Read More
Ֆրանսիան փորձարկում է դպրոցներում սմարթֆոնների արգելքը. Euronews

Ֆրանսիան փորձարկում է դպրոցներում սմարթֆոնների արգելքը. Euronews

Ֆրանսիան միանում է մի շարք եվրոպական երկրների՝ դպրոցներում սմարթֆոնների դեմ պայքարին, գրում է Euronews-ը: Երկրի կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ներկա է եղել Փարիզի մերձակայքում գտնվող դպրոցի առաջին դասին: Դպրոցը, Ֆրանսիայի մոտ երկու հարյուր կրթական հաստատությունների հետ այս տարի ներդրել է «թվային փոփոխություն» ծրագիրը: Այսպես են անվանում աշակերտների՝ բջջային հեռախոսներից օգտվելու փորձնական արգելքը, ընդ որում՝ ոչ…

Read More
Բորժոմի անտառում բռնկված անտառային հրդեհը մարվել է

Բորժոմի անտառում բռնկված անտառային հրդեհը մարվել է

Բորժոմի շրջանի  Ախալդաբայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 150 հրշեջ և 4 ուղղաթիռ։ «Այսօր առավոտից հրդեհի մարման գործընթացին մասնակցել են սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռներ։ Հրշեջների և փրկարարների կողմից ինտենսիվ տեղայնացման և լուծարման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։…

Read More
ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Հաղթանակի 80-ամյակի նախօրեին. Պեսկով

ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Հաղթանակի 80-ամյակի նախօրեին. Պեսկով

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի նախօրեին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ռուսաստանի մայրաքաղաք չեն հրավիրի: Նա նշել է, որ զորահանդեսի նախօրեին նախատեսված ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական գագաթնաժողովից բացի…

Read More