Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին: Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում իրավիճակը, Իսրայել-Լիբանան լարվածությունը թուլացնելու ուղիները և Գազայում հրադադար հաստատելու հնարավորությունը։   Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել է՝ իր երկիրն «անդրդվելի հանձնառություն ունի»՝ աշխատելու Միացյալ Նահանգների հետ և խորացնելու դաշնակիցների միջև ռազմավարական գործընկերությունը:…

Read More
Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագհ Շառլ Միշելի հետ։   Հանդիպման ընթացքում, Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Փեզեշքիանը նշել է, որ երկրի նոր կառավարությունը նպատակ ունի ընդլայնելու փոխըմբռնումը, համերաշխությունն ու համագործակցությունը:   Փեզեշքիանը դատապարտել է Իսրայելի գործողությունները, նշել՝ Թել Ավիվը փորձում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ: Նա ընդգծել է, որ…

Read More
ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Բլինքենի ելույթը

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Բլինքենի ելույթը

Նյու Յորքում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ այսօր ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները՝ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը քանդելու կամ հիմնովին փոփոխելու փորձերն անընդունելի են։    «Կառույցի անդամ ոչ մի երկիր իրավունք չունի ուժով վերագծել մյուս երկրի սահմանները կամ ճնշել սեփական ժողովրդին։ Մենք նաև դեմ ենք տարբեր…

Read More
Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն…

Read More
Կոնկորդիայի գագաթնաժողովի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging կլոր սեղան քննարկմանը

Կոնկորդիայի գագաթնաժողովի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging կլոր սեղան քննարկմանը

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի տևողությունից մինչև առողջապահություն. ծերացման դեմ գործելու ժամանակն է) կլոր սեղան քննարկմանը։   Իր խոսքում նախարար…

Read More
Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Իտալական պատվիրակությանը դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովը և նախարարության ղեկավար կազմը: Այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները:

Read More
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 500-ի

Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 500-ի

«Հըզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները՝ հայտնում են արաբական լրատվամիջոցները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել:   Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» շուրջ 1300 թիրախի: Պայթյուն է լսվել Լիբանանի…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բաքվում կայանալիք COP-29-ին ընդառաջ մտքեր են փոխանակվել կլիմայի օրակարգի շուրջ: Քննարկվել են նաև Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի «Ապագայի գագաթնաժողովի» արդիական հարցերը, զարգացող երկրների առջև ծառացած խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Read More
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան

Նյու Յորքում ՄԱԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։   Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Էրդողանն ընդգծել է Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը։ Նախագահները նաև…

Read More
Իրանի համար առաջնահերթությունը հարևաններն են․ Փեզեշքիան

Իրանի համար առաջնահերթությունը հարևաններն են․ Փեզեշքիան

Խաղաղությունն ու անվտանգությունը պետք է աշխարհում փոխարինեն արյունահեղությանն ու պատերազմին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են աշխարհի ԶԼՄ-ները, և հայտնելով, որ իր երկիրը պատրաստ է ապրել ամբողջ աշխարհի հետ՝ խաղաղ ու անվտանգ։ «Մեր հայացքը երկրին, տարածաշրջանին ու աշխարհին պարզ է ու թափանցիկ․ երբ ես առաջադրվում էի Իրանում…

Read More
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Մոդի

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: «Հաճելի էր այսօր ՄԱԿ-ում՝ «Ապագայի գագաթնաժողովի» շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Մոդին X-ի միկրոբլոգում:

Read More
Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Լիբանանի բնակիչները սկսել են իրենց հեռախոսներում տարհանման մասին ձայնագրություններ ստանալ Իսրայելից: Ըստ AP-ի՝ իսրայելական ծառայություններն ավելի քան 80 հազար նախազգուշական զանգ են կատարել՝ լիբանանցիներին կոչ են անելով «անհապաղ» տարհանվել բոլոր այն…

Read More
Մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը և գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյանը՝ Լանդսբերգիսին

Մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը և գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյանը՝ Լանդսբերգիսին

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք…

Read More
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելել է իր զինծառայողներին օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց՝ Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի անվտանգության ծառայությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԻՀՊԿ-ը լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ստուգելու բոլոր սարքավորումները: Ըստ աղբյուրի՝ սարքերի մեծ մասը կա՛մ ինքնաշեն է եղել, կա՛մ ներմուծվել է…

Read More
Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Եվրոպական երկրները ինչ-որ պահի պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտածեն նոր աշխարհակարգի մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած խաղաղության միջազգային համաժողովի ժամանակ: «Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ մտածելով այս մայրցամաքում խաղաղության մասին»,-…

Read More
Ջոզեֆ Բորելը Վրաստանի վերաբերյալ զեկույցով հանդես կգա Եվրախորհրդարանում

Ջոզեֆ Բորելը Վրաստանի վերաբերյալ զեկույցով հանդես կգա Եվրախորհրդարանում

Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում Վրաստանի մասին ելույթով հանդես կգա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ Եվրախորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին եվրոպացի խորհրդարանականներին կներկայացնի զեկույց՝ «Ժողովրդավարական հետընթաց և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում»։ Նաև Ջոզեֆ Բորելը կխոսի Մոլդովայի մասին և կներկայացնի զեկույց՝ «Առաջիկա նախագահական…

Read More
Ե՞րբ է ավարտվելու Ախալցխայի Ռաբաթ թաղամասում   կամուրջի շինությունը

Ե՞րբ է ավարտվելու Ախալցխայի Ռաբաթ թաղամասում կամուրջի շինությունը

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է Ռաբաթիի կամուրջի վերականգնման փոխարեն նոր կամուրջ կառուցել։ Քաղաքապետարանն արդեն 1 մլն 200 հազար լարիից ավելի մրցույթ է հայտարարել։ Սակայն մինչ մրցույթի մասին խոսելը, հիշենք Կազբեգի փողոցի կամրջի պատմությունը։ Կամուրջը գտնվում էր Ռաբաթ պատմական թաղամասում, և տեղի բնակիչները պահանջում էին այն վերանորոգել ավելի քան 10 տարի, քանի որ կոյուղու խողովակը խցանված էր,…

Read More
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի. իրավապաշտպաններ

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի. իրավապաշտպաններ

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 319 մարդ։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Հասանովը Turan-ին հայտնել է, որ նախորդ ցուցակից դուրս է մնացել «հավատացյալներ» կատեգորիայից երկու մարդ՝ Ալիկ Ասլանովը և Էլշան Աբասովը։ Միաժամանակ ցուցակը համալրվել…

Read More
Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ամերիկյան պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հավելել է, որ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն՝ սահմանված պատժամիջոցները և Անկարայի հեռացումը F-35 կործանիչների ծրագրից, «հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն»։ Օգոստոսի 28-ին Cumhuriyet թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ…

Read More
Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունվել Է ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը

Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունվել Է ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը

ՄԱԿ-ն ընդունել է «Ապագայի պակտը»՝ կոչ անելով, ի թիվս այլ բաների, պայքարել սովի, անհավասարության և հակամարտությունների դեմ։ Նյու Յորքում  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը հաստատել է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու՝ միավորման ծրագիրը: Այդ խնդիրները տատանվում են կլիմայի փոփոխությունից և արհեստական ​​բանականությունից մինչև հակամարտությունների սրում և անհավասարության ու աղքատության աճ: 42 էջանոց «Ապագայի պակտը» կոչ է…

Read More
Մեր թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է. Իլհամ Ալիև

Մեր թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանում: Նա հայտարարել է, որ իրենց «թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»։ Ալիևի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների առաջացումը և Ադրբեջանի շուրջ լարվածության աճը, ինչպես նաև, նրա բնորոշմամբ, Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Նրա խոսքով՝ Ադրբեջանն…

Read More
ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր վեհաժողովը մերժել է Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու` Ղրղզստանի առաջարկը։ Այն բավարար ձայներ չի ստացել, պատժամիջոցների ամբողջական վերացմանը կողմ է քվեարկել 21 պատվիրակ, դեմ՝ 41 երկիր, իսկ 27-ը ձեռնպահ են մնացել կամ բացակայել, հայտնում է Reuters-ը։ Միևնույն ժամանակ կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Բուդապեշտում ընթացող Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել,…

Read More
ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաև Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև: Դեսպանն…

Read More
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած…

Read More
Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Զելենսկին ԱՄՆ է բերել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր այցը Միացյալ Նահանգներ սկսել է կիրակի երեկոյան՝ Փենսիլվանիայի զինամթերքի գործարան այցով, որտեղ Ուկրաինայի համար արտադրվում են 155 մմ տրամաչափի հրետանային արկեր: Այսօր Զելենսկին ժամանել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգներ է բերել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը», և նախագահ Ջո…

Read More
ԱԺ նախագահն անդորրացի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱԺ նախագահն անդորրացի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարևորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանն…

Read More
Թրամփը հայտարարել է, որ պարտվելու դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թ. BBC

Թրամփը հայտարարել է, որ պարտվելու դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թ. BBC

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե պարտվի նոյեմբերի ընտրությունում, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ում, օրենքի համաձայն, անձը չի կարող երկու ժամկետից ավելի նախագահ լինել, ուստի հաղթելու դեպքում էլ Թրամփը չի կարողանա կրկին առաջադրվել 2028 թվականին, գրում է գործակալությունը։ BBC-ն նկատել է, որ նախկինում Թրամփը շատ հազվադեպ էր…

Read More
Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պնդում է, որ իր երկիրը կապ չունի Լիբանանում «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման փեյջերների պայթյունների հետ։ ««Հըզբոլլահը» շատ թշնամիներ ունի»,- ասել է նա Sky News-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «հերքում է ցանկացած կապ այս կամ այն ​​գործողության հետ»։ Միաժամանակ Sky News-ը նշել է, որ հրեական պետության ղեկավարն իր խոսքի համար որևէ ապացույց…

Read More
Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել

Իրանական Mehr գործակալության տեղեկությամբ, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելու կապակցությամբ։ Հիշեցնենք՝  Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում տեղի է ունեցել մեթան գազի պայթյուն։ Պայթյունի պահին հանքում աշխատում էր 69 մարդ:

Read More
ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքի պայթյունի զոհերի առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին՝ Խորասանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առիթով: «Հայաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի Խորասանի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առիթով, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Իմ մտքերը հարազատների մահը սգացող ընտանիքների հետ են, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում:

Read More