Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։ Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումները՝ այցելությունների…

Read More
Թրամփ-Հարիս բանավեճը կարող է չկայանալ բանավիճողների խոսափողի շուրջ տարաձայնության պատճառով. ԶԼՄ-ներ

Թրամփ-Հարիս բանավեճը կարող է չկայանալ բանավիճողների խոսափողի շուրջ տարաձայնության պատճառով. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի միջև սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը կարող է չկայանալ՝ քննարկման ընթացքում խոսափողի կանոնների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Թրամփի շտաբը ցանկանում է, որ բանավիճողի խոսափողն անջատվի, մինչ նրա հակառակորդը խոսում է։ Այս կանոնը գործում էր…

Read More
Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն իրականացվել է Ֆրանսիայի ազգային օրենսդրությանը համապատասխան: Եվրամիությունը ուշադիր հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։ «DSA-ն (ԵՄ թվային ծառայությունների մասին օրենք) հարթակներից պահանջում է համագործակցել ազգային իշխանությունների հետ՝ լուրջ հանցագործությունների, հանցավոր գործունեության մեջ կասկածվող օգտահաշիվների…

Read More
Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին

Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության…

Read More
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր: Բայրամովը Արաղչիին հրավիրել է այցելել Ադրբեջան: Կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացման նպատակով, այդ թվում՝ էկոնոմիկայի, առևտրի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ուղիների: Նշվում է,…

Read More
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ…

Read More
Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն

Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում Telegram հավելվածի համահիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ։ «Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում իրականացվել է ընթացող դատական հետաքննության շրջանակում: Այն քաղաքական որոշում չէ, դատավորներն են որոշում կայացնում»,- գրել է նախագահ Մակրոնը X-ում:  

Read More
Ուկրաինան պատրաստվում է պատասխանել ՌԴ-ի զանգվածային գնդակոծությանը. Ումերով

Ուկրաինան պատրաստվում է պատասխանել ՌԴ-ի զանգվածային գնդակոծությանը. Ումերով

Ուկրաինան պատրաստվում է պատասխանել Ռուսաստանին՝ մեր պետության այսօրվա զանգվածային գնդակոծության համար, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Այս գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել մեր քաղաքներին, տուժել են խաղաղ մարդիկ, ավերվել են տներ, խախտվել է կրիտիկական ենթակառուցվածքը»,- նշել է նախարարը։ Ըստ…

Read More
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը: «Հատուկ դրությունը» հայտարարվել է 48 ժամով: Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտի հետ խորհդակցություն է անցկացնում: Times of Israel թերթը ևս հայտնել…

Read More
Զելենսկին կողմ է Հնդկաստանում խաղաղության երկրորդ գագաթնաժողովի անցկացմանը

Զելենսկին կողմ է Հնդկաստանում խաղաղության երկրորդ գագաթնաժողովի անցկացմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ երկրորդ գագաթնաժողովը Գլոբալ հարավի երկրներից Հնդկաստանում անցկացնելու գաղափարին: Զելենսկին կիրակի՝ օգոստոսի 25-ին, հնդիկ լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ այս գաղափարը քննարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ, որը երկու օր առաջ այցելել էր Կիև։ Սակայն այստեղ խնդիրն այն…

Read More
Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը, երբ երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խոսել է այնտեղ սինագոգ կառուցելու հնարավորության մասին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Բեն-Գվիրի մարտահրավերը Տաճարի լեռան ստատուս քվոյին անվանել է «վտանգավոր, անհարկի և անպատասխանատու» արարք: «Բեն-Գվիրի գործողությունները վտանգում են Իսրայելի Պետության ազգային…

Read More
Արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքն Ադրբեջան

Արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքն Ադրբեջան

Ադրբեջանը COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր: Բաքուն բացատրել է, որ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եվրոպական 26 երկրի 76 քաղաքական գործիչ կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից։ Որոշումն ընդունվել է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում…

Read More
Քամալա Հարիսն իր քարոզարշավի համար հավաքել է ավելի քան կես միլիարդ դոլար

Քամալա Հարիսն իր քարոզարշավի համար հավաքել է ավելի քան կես միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելուց ի վեր՝ Քամալա Հարիսը և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսը հավաքել են 540 միլիոն դոլար նվիրատվություն, ասել է Հարիսի քարոզարշավի նախագահ Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։ Նա նշել է, որ կես միլիարդի սահմանագիծը հատվել է օգոստոսի 22-ին, մինչև փոխնախագահ Հարիսը պաշտոնապես կընդուներ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրումը։ Վերջին շաբաթվա ընթացքում նվիրատվությունների…

Read More
Զանգվածային հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին

Զանգվածային հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին

Այսօր պայթյուններ են տեղի ունեցել գրեթե ամբողջ Ուկրաինայում, ռուսական օդուժի հարձակումների են ենթարկվել ինչպես ռազմական թիրախներ, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների մասին մի շարք շրջաններում, այդ թվում` Կիևում և մայրաքաղաքի շրջանում: Ռուսական օդուժի թիրախում է հայտնվել նաև Ուկրաինայի արևմտյան հատվածը՝ Լվովը, Ժիտոմիրը, ինչի հետևանքով Լեհաստանը ռազմական պատրաստականության վիճակի է բերել…

Read More
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը, ասվում է Իրանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին մատնանշել է Իսրայելի «ահաբեկչական գործողությունները» Արևմտյան Ասիայում, որոնք ուղղված են լարվածության սրմանն ու անկայունության տարածմանը տարածաշրջանի մյուս հատվածներում՝ ներկա իրավիճակն անվանելով «առավել կրիտիկական»։ Նա ընդգծել…

Read More
Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի. Արաղչի

Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այդ առնչությամբ նա X-ի իր էջում գրել է. «Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի: Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»:

Read More
Դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Չիկագոյում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին

Դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Չիկագոյում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին

Օգոստոսի 19-22-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին: Բացի համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելը, դեսպան Մակունցը ներկա է գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում հաստատվել են…

Read More
Ռուսաստանը Դուրովին հասանելիության տրամադրման պահանջով նոտա է ուղարկել

Ռուսաստանը Դուրովին հասանելիության տրամադրման պահանջով նոտա է ուղարկել

Ռուսաստանը նոտա է ուղարկել՝ պահանջելով հասանելիություն տրամադրել գործարար, «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին, սակայն Փարիզը նրա ֆրանսիական քաղաքացիությունը համարում է հիմնական, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Նոտան ուղարկել ենք գործարար Պավել Դուրովին հասանելիության պահանջով, սակայն նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը երկիրը ընկալում է որպես հիմնական»,- ասել է նա:  …

Read More
Թեհրանի համար առաջնային են հարևան երկրները և Եվրասիան. Արաղչի

Թեհրանի համար առաջնային են հարևան երկրները և Եվրասիան. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման հարցում շտապողականություն, ինչպես նաև անհիմն ուշացում տեղի չի ունենա: «Մենք կշարունակենք բանակցությունները պատժամիջոցների վերացման շուրջ, և չեն լինի ո՛չ շտապողականություն, ոչ էլ պատժամիջոցների հետ կապված անհիմն ուշացումներ»,- ասել է Արաղչին լրագրողների հետ զրույցում: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝աշխարհի հետ Թեհրանի հարաբերություններում առաջնային են հարևան երկրները,…

Read More
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ԱԳՆ

Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ԱԳՆ

Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։   ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով…

Read More
Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:  Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը: Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից: Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:…

Read More
«Հըզբոլլահը» հարված է հասցրել իսրայելական բազաների

«Հըզբոլլահը» հարված է հասցրել իսրայելական բազաների

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը մի քանի հայտարարություն է տարածել այն մասին, որ թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱՀԱԼ-ի բազաները: «Իսլամական դիմադրության մարտիկները, ի պաշտպանություն Գազայի հատվածում Պաղեստինի տոկուն ժողովրդի և նրանց խիզախ ու արժանի դիմադրության, զինված անօդաչու թռչող սարքի միջոցով խոցել են թշնամու զինծառայողների դիրքը «Հերմոն» բազայում»,- հայտնել է շարժումը: Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի…

Read More
Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Զելենսկի

Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Զելենսկի

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: «Կան բազմաթիվ քայլեր ու գործողություններ, որոնք Ուկրաինան այսօր անում է և շարունակելու է անել։ Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ և Պուտինի ու Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի կրկնման կանխարգելմամբ»,- ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Կիևն ամեն ինչ…

Read More
ՌԴ Գլխավոր շտաբը Պուտինին զեկուցել է Կուրսկի ուղղությամբ իրավիճակի մասին

ՌԴ Գլխավոր շտաբը Պուտինին զեկուցել է Կուրսկի ուղղությամբ իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում հանդիպում է ունեցել Միացյալ զորախմբի ղեկավարության հետ՝ հայտնել են Կրեմլից: Քննարկվել է Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքը: «Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկու զեկույցները Կուրսկի շրջանի տարածք ներխուժած հակառակորդի…

Read More
Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելու մտադրությունից. Արաղչի

Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելու մտադրությունից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Դևիդ Լամիի հետ: IRNA գործակալության տվյալով՝ նա նշել է, որ Իրանը չի հրաժարվի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու իր մտադրությունից: Նրա խոսքով՝ Թեհրանը ունի դրա «բացարձակ իրավունքը»: Իրանի ԱԳ…

Read More
ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը

ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։   Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։   ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։  

Read More
Կիևը շահագրգռված է Վիլնյուսի հետ արտադրական հզորությունների ստեղծմամբ. Շմիհալ

Կիևը շահագրգռված է Վիլնյուսի հետ արտադրական հզորությունների ստեղծմամբ. Շմիհալ

Կիևը շահագրգռված է Վիլնյուսի հետ Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրական հզորությունների ստեղծմամբ. հակաօդային պաշտպանության ուժեղացումը մնում է առաջնահերթություն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Կիևում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանը: Շմիհալը լիտվացի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հետևողական աջակցության և տարբեր տեսակի օգնություն ցուցաբերելու համար, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում։ Ուկրաինայի վարչապետն ընդգծել…

Read More
Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել: Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային…

Read More
Հայաստանը Լիտվայի հետ ավիացիայի ոլորտում փոխանակվել է մասնագետների փորձով

Հայաստանը Լիտվայի հետ ավիացիայի ոլորտում փոխանակվել է մասնագետների փորձով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։   Այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։   Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն է՛լ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների…

Read More
Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ

Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր: Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։ Նախարար…

Read More