Ի՞նչ փոխեց COVID-19 Վրաստանում ազգային փոքրամասնություների լեզուների նկատմամբ

Ի՞նչ փոխեց COVID-19 Վրաստանում ազգային փոքրամասնություների լեզուների նկատմամբ

Վրաստանում համաճարակի տարածման առաջին շաբաթներից բավական հետաքրքիր ձեւով փոխվեց Վրաստանի վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ, ավելի ճիշտ` փոքրամասնությունների լեզուների հանդեպ պետության քաղաքականության վերաբերյալ։ Կարելի է ասել Վրաստանը մասամբ առանց վավերացնելու գործարկեց տարածաշրջանային լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիան, որը այդքան չի ցանկանում վավերացնել։ Խոսքը այն մասին է օրինակի համար, որ նախկինում եթե Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը իր ֆեյսբուքյան էջում գրում էր միայն վրացերեն լեզվով, ապա հիմա գրում է նաեւ հայերեն, բայց հիմնականում COVID-19-ի մասին։

COVID-19 մասին հայերենով ընդհանրապես թռուցիկների ու պաստառների պակաս չկա։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ նույնիսկ sms-ները Վրաստանի կառավարությունը ուղարկում է հայերենով։

Այս կարեւոր քայլով Վրաստանի իշխանությունները փաստացի ընդունում են, որ իրենց քաղաքացիների մի մասը չտիրապետելով պետական լեզվին կարող է ապատեղեկատվության զոհ դառնալ, ինչը վտանգավոր  է հասարակության համար, մանավանդ մահկանացու համաճարակի նման վտանգի ժամանակ։ Ու այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով տեղեկատվություն տրամադրել։ Հուսանք, որ իրենց կողմից կիրառված այս փորձը դրական արդյունքներ կտան եւ այսուհետեւ էթնիկ խմբերի լեզուների մեջ պետությունը այլեւս վտանգ չի տեսնի եւ ակտիվորեն թույլ կտա այն օգտագործել տարբեր մակարդակներում եւ հատկապես տեղական իշխանության աշխատանքում ու դրանով իսկ ուղիղ կապ կպահպանի իր իսկ քաղաքացիների հետ, առանց մտահոգվելու, որ ինչ- որ երրորդ ուժեր կլրացնեն պետության բացը եւ կիրականացնեն իրենց տեղեկատվական քարոզչությունը։ Ազգային փոքրամասնություններին էլ իրենց հերթին ավելի հարգանքով ու վստահությամբ կմոտենան պետության բոլոր նախաձեռնություններին, ինչը թույլ կտա մարդուն զգալ Վրաստանի հպարտ քաղաքացի լինելու գաղափարը։

Դրանից բացի, շատ ավելի տրամաբանական կլինի հայերեն լեզվի օգտագործումը տարածաշրջանային մակարդակով,  քանզի Վրաստանը սեփական բյուջեից ֆինանսավորում է բազմաթիվ հայալեզու դպրոցներ, որից հետ պետության հաշվին սովորած լեզուն քաղաքացիները օգտագործելու հնարավորություն չունեն։

 

Էդուարդ Այվազյան