ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ
Հունվարի 17-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել հասարակական հատվածի ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին քաղաքի բյուջեի մանրամասներին: Հանդիպման ընթացքում Ախալցխայի նորընտիր քաղաքապետ Վլադրմեր Զեդգինիձեն մանրամասն ներկայացրեց 2017թ. իրականացնելիք ծրագրերը: Նրա խոսքերով այս տարին Ախալցխայում հռչակվելու է զբոսաշրջության…