Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են…