Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում գործողություն է իրականացվում՝ կանխելու Եմենի հութի ապստամբների հարձակմանը ենթարկված լցանավից մոտ մեկ միլիոն բարել նավթի արտահոսքը։ Հունական դրոշով MV Sounion տանկերն անցյալ շաբաթ խոցվել է հրետանային կրակից և անհայտ մոդիֆիկացիայի արկերից, հայտնում է BBC-ն: Անձնակազմի 25 անդամին փրկել է եվրոպական ռազմանավը։ Ավելի ուշ հութիները, ինչպես երևում է իրենց հրապարակած տեսանյութից, բարձրացել են լցանավի…

Read More
Կիևը չի պատրաստվում ամբողջությամբ գրավել Կուրսկի մարզը. Զելենսկի

Կիևը չի պատրաստվում ամբողջությամբ գրավել Կուրսկի մարզը. Զելենսկի

Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Լվովին: Ուկրաինական կողմի տվյալով՝ զոհվել է առնվազն 7 քաղաքացի, 30-ից ավելի մարդ տուժել է: Վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ: Թիրախում է եղել նաև Կրիվոյ Ռոգը, որտեղ ևս կան տուժածներ: Երեկ էլ Պոլտավային բալիստիկ հրթիռներով հարվածի հետևանքով զոհերի թիվը հատել է 50-ը, վիրավորների թիվը հասնում է 300-ի: Լարվածությունը պահպանվում…

Read More
Միջազգային արբիտրաժային համաժողովին մասնակցում են ոլորտի պրոֆեսիոնալներ շուրջ 20 երկրից

Միջազգային արբիտրաժային համաժողովին մասնակցում են ոլորտի պրոֆեսիոնալներ շուրջ 20 երկրից

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:   Համաժողովի բացման խոսքում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը,…

Read More
Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։ «Իրականում Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է նման փոխգործակցությունից հետ կանգնելու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ակնկալում ենք, որ ի շահ Հայաստանի և,…

Read More
Գազայում ռազմական գործողությունների ակտիվացումը կարող է հանգեցնել պատանդների մահվան. ՑԱՀԱԼ

Գազայում ռազմական գործողությունների ակտիվացումը կարող է հանգեցնել պատանդների մահվան. ՑԱՀԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է երկրի քաղաքական գործիչներին, որ Գազայի հատվածում մարտերի սրումը սպառնում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների կյանքին, հաղորդում է Channel 13-ը: «Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում վտանգի տակ է դնում պատանդների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանգստյան օրերին Ռաֆահի թունելում հայտնաբերվել էր…

Read More
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին, մահացածների թվում կան երեխաներ

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին, մահացածների թվում կան երեխաներ

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լվովին: Իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորների թիվը հասել է 38-ի, նրանց թվում կան նաև երեխաներ, 11-ի վիճակը ծանր է։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հարձակումից վնասվել են երկու բժշկական հաստատություն, երկու դպրոց և ավելի քան…

Read More
Արևմուտքը  կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ է տվել Ադրբեջանում անցկացված ընտրությանը․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ է տվել Ադրբեջանում անցկացված ընտրությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ։ «Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել է խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության արդյունքում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրությանը հետևել է շուրջ 12 հազար տեղական և 589 միջազգային դիտորդ՝ 69 երկրի 51 կազմակերպություններից, այդ…

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Բուխարեստում տեղի է ունեցել «Կանաչ էներգիայի միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը։ Դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի…

Read More
Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց ձորի մարզ իր այցելությունից և կից գրառում արել. «Վայոց ձորի մարզ այցը սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով»:

Read More
BRICS-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ Չելիք

BRICS-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ Չելիք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է Անկարայի՝ BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվությունը։ Նա նշել է, որ երկրի՝ կազմակերպությանը միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն առաջընթաց դեռևս չկա: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար: «Մեր նախագահը բազմիցս…

Read More
Իսրայելը «ամոթալի և սխալ» է որակել Մեծ Բրիտանիայի՝ Թել Ավիվին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը

Իսրայելը «ամոթալի և սխալ» է որակել Մեծ Բրիտանիայի՝ Թել Ավիվին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը

Իսրայելի իշխանությունները ամոթալի և սխալ են համարում Մեծ Բրիտանիայի՝ իսրայելական կողմին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը: «ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի վեց պատանդների՝ մահապատժի ենթարկվելուց մի քանի օր անց Միացյալ Թագավորության կառավարությունը կասեցրեց Իսրայելի համար զենքի 30 լիցենզիան: Այդ խայտառակ որոշումը չի փոխի Իսրայելի վճռականությունը՝ հաղթելու ՀԱՄԱՍ-ին՝ ցեղասպանություն իրականացնող ահաբեկչական կազմակերպությանը, որը դաժանորեն սպանեց 1200 մարդու, ներառյալ՝…

Read More
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ…

Read More
Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը։  Նախնական տվյալով՝ աշխատակիցներին հարվածել է Բաթումի-Թբիլիսի գնացքը։ Ընկերության տեղեկություններով՝ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները չեն տուժել: Նշվում է, որ ընթանում է տեղի ունեցածի մանրամասների ուսումնասիրություն, քննչական միջոցառումներ են իրականացվում։

Read More
ԵՄ-ին կոչ ենք անում գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը․ Հաջիզադե

ԵՄ-ին կոչ ենք անում գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը․ Հաջիզադե

Բաքուն Եվրամիությանը կոչ է անում «գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն ուղղված կուրսի անհեռանկարայնությունը»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները։ «Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի նման սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն։ Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և…

Read More
Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները․ Ստանո

Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները․ Ստանո

Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այդ մասին հայտարարել է Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Անկարան մտադիր է միանալ BRICS-ին։   Պետեր Ստանոն շեշտել է՝ ակնկալում են, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքական…

Read More
Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Պոլտավայի ուսումնական հաստատություններից մեկին։ Նշվում է, որ ավերվել է հաստատության շենքերից մեկը, մարդիկ հայտնվել են փլատակներում։ Փրկարարներին և բժիշկներին հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը դուրս են բերվել փլատակներից: Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41…

Read More
Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Տաբածղուր գյուղ տանող մուտքի ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Տաբատաձեն։ Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ճանապարհի 4,5 կմ հատվածում կկազմակերպվի երկշերտ ասֆալտբետոնապատ, մոտակա ջրահեռացման ուղիներն ու ջրատար խողովակ-կամուրջները։  Նրանց խոսքով, նշված գյուղում առաջին անգամ է իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքի…

Read More
Դպրոցներում մեկնարկում է ազգային ուսումնական պլանին ինտեգրված մասնագիտական ​​կրթական ծրագրերի իրականացում

Դպրոցներում մեկնարկում է ազգային ուսումնական պլանին ինտեգրված մասնագիտական ​​կրթական ծրագրերի իրականացում

Վրաստանի հանրային դպրոցներում իրականացվում են մասնագիտական ​​կրթական ծրագրեր։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հրապարակված հայտարարության մեջ, մասնագիտական ​​կրթական ծրագրերը կիրականացվեն Վրաստանի ողջ տարածքում որպես փորձնական ընտրված 20 հանրակրթական դպրոցների հիման վրա։ «Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի նախաձեռնությամբ մասնագիտական ​​կրթության հասանելիությունը մեծացնելու…

Read More
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում հաշվի առնել և կյանքի կոչել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականները․ Ստանո

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում հաշվի առնել և կյանքի կոչել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականները․ Ստանո

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:   Պետեր Ստանոն մեջբերել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:    «Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև…

Read More
Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների հետապնդումը խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է․ Amnesty International

Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների հետապնդումը խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է․ Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Բահրուզ Սամեդովին և Ադրբեջանի կառավարության մյուս քննադատներին, որոնք ենթարկվել են հետապնդումների: Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ ընտրության ֆոնին կազմակերպությունը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և ակտիվիստների հետապնդումների մասին: «Նոր տագնապալի ձերբակալությունները չպետք է անուշադրության մատնվեն։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի դա ամենավճռական ձևով։ Վերջին…

Read More
Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան գազատարի նախագիծն այժմ պետական փորձաքննության փուլում է․ Պուտին

Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան գազատարի նախագիծն այժմ պետական փորձաքննության փուլում է․ Պուտին

Ռուսաստանի նախագահը Մոնղոլիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ռազմական եղբայրությունը, բարիդրացիության և փոխօգնության ավանդույթները կշարունակեն որպես ամուր հիմք ծառայել ռուս-մոնղոլական բարեկամական հարաբերությունների համար։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ուխնագիյն Խուրելսուխի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական, հումանիտար, առևտրի, ներդրումների, էներգետիկ ոլորտներում գործակցության հետ կապված հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային ամենահրատապ խնդիրների շուրջ:…

Read More
Էրդողանն Ալիևին շնորհավորել է խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ

Էրդողանն Ալիևին շնորհավորել է խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Թուրքական տվյալով՝ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին խորհրդարանի արտահերթ ընտրությունում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Թուրքիայի նախագահը նշել է, թե ընտրությունն անցել է ժողովրդավարական մթնոլորտում:

Read More
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Netflix-ի հարթակում Կիպրոս թուրքական ներխուժման մասին ֆիլմին

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Netflix-ի հարթակում Կիպրոս թուրքական ներխուժման մասին ֆիլմին

Netflix-ի հարթակում սեպտեմբերի 20-ից հնարավոր կլինի դիտել «Ֆամագուստա» սերիալը, որը պատմում է Կիպրոս թուրքական ներխուժման երկրորդ փուլի մասին՝ հայտնի որպես «Աթիլա II» գործողություն: Ֆիլմի ցուցադրմանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ ԱԳՆ-ում նշել են, թե փաստերը ներկայացված են խեղաթյուրված, և որ «նման փորձերը միայն ամրապնդում են Թուրքիայի վճռականությունը՝ պայքարելու Կիպրոսի ազգային գործի համար»:

Read More
Ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում․ Հասանով

Ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում․ Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Բաքվում Իտալիայի դեսպանին: Գերատեսչության տվյալով՝ Զաքիր Հասանովը և Լուկա դի Ջանֆրանչեսկոն քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռազմական ոլորտում գործակցության զարգացման հեռանկարը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերի շուրջ։ Հասանովը նշել է, որ ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում և նպաստում երկու երկրների զինված…

Read More
Զելենսկին անդրադարձել է Կուրսկի մարզի ուղղությամբ ընթացող գործողություններին

Զելենսկին անդրադարձել է Կուրսկի մարզի ուղղությամբ ընթացող գործողություններին

Կուրսկի մարզի ուղղությամբ գործողությունների շնորհիվ Ուկրաինան ավելի քան 600 ռուս զինվորականի է գերի վերցրել՝ Զապորոժիեում Նիդերլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այդպիսով փոխանակման ֆոնդը համալրվում է և գերեվարված ուկրաինացի զինվորներին վերադարձնելու հնարավորություն է ստեղծվում:   Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Կուրսկի գործողությունը կարող է նաև ազդել Պոկրովսկի և…

Read More
Թուրքիայում ամերիկացի զինծառայողներ են հարձակման ենթարկվել

Թուրքիայում ամերիկացի զինծառայողներ են հարձակման ենթարկվել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նավահանգստային քաղաքում ԱՄՆ Զինված ուժերի երկու զինծառայող բռնության է ենթարկվել թուրք ազգայնական երիտասարդական խմբավորման անդամների կողմից։ Հարձակում կատարածները նրանց մեղադրել են թուրք զինվորների և պաղեստինցիների սպանության և Իսրայելին աջակցելու համար: Իշխանությունների տվյալով՝ ձերբակալվել է 15 կասկածյալ, որոնք Թուրքիայի երիտասարդական միության, ազգայնական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության երիտասարդական թևի անդամներ են։ Թուրքիայիում ԱՄՆ դեսպանությունից…

Read More
Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Հանդիպման պաշտոնական մասի մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի համար։ Ռուսաստանի նախագահը Խուրելսուխին հրավիրել է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS երկրների գագաթնաժողովին: Մոնոլիայի նախագահն…

Read More
ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Միրզոյան

ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ:   Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:     Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը,…

Read More
Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: IRNA-ի տվյալով՝ Դեմիրչիլուն շեշտել է, որ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև գործակցության զարգացմանը և դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:   Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և օրինական մտահոգությունները հաշվի առնելու,…

Read More
Խորվաթիան ադրբեջանական գազ ստացող եվրոպական 10-րդ պետությունն է

Խորվաթիան ադրբեջանական գազ ստացող եվրոպական 10-րդ պետությունն է

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այսօրվանից սկսել է գազ մատակարարել Խորվաթիա: Այդ մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալով՝ Խորվաթիան դարձել է 10-րդ երկիրը, ուր ադրբեջանական գազ է մատակարարվում։ Ադրբեջանական գազի գնորդների թվում են՝ Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան և Թուրքիան։ 2023 թվականին Ադրբեջանը արտահանել է…

Read More