Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո. Զախարովա

Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո. Զախարովա

Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունները բացասաբար չեն ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Մեր կողմից չենք տեսնում որևէ բացասական պահ կամ նման բանակցությունների ազդեցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա»,- ասել Է Մարիա…

Read More
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին՝ բոլոր ներգրավված կողմերի շահերը անվերապահորեն հաշվի առնելով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Ռուսաստանը 100 տոկոսով հավատարիմ է մնում իր պարտավորություններին: Մենք…

Read More
Ռուսաստանն անհրաժեշտ պարզաբանումներ է տրամադրել Իրանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ պարզաբանումներ է տրամադրել Իրանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն Իրանին տրամադրել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել են Կիև

ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել են Կիև

Սեպտեմբերի 11-ին Կիև են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Լեհաստանից Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել գնացքով։ Ակնկալվում է, որ նրանց հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նվիրված կլինի Կիևի խնդրանքին՝ թույլ տալ արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնում է…

Read More
Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը: «Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից…

Read More
Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին․ Սիյարտո

Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին․ Սիյարտո

Հունգարիան այն կարգավիճակում է, որ կարող է հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո մենք առևտրի ռեկորդ ենք գրանցել, հաստատել ենք ուղիղ չվերթ, տեղահանված ընտանիքներից ընդհանուր առմամբ հազար երեխա ենք ընդունել մեր երկրում՝ անցկացնելու ամառային արձակուրդը, հավելյալ 800 հազար եվրո ենք…

Read More
Հարիսը բարելավել է դիրքերը Թրամփի դեմ մրցապայքարում. ԱՄՆ ԶԼՄ-ներ

Հարիսը բարելավել է դիրքերը Թրամփի դեմ մրցապայքարում. ԱՄՆ ԶԼՄ-ներ

Ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանել են Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճը: Գրեթե բոլորն այն կարծիքին են, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճն ավարտվել է առանց թեկնածուներից մեկի ակնհայտ հաղթանակի։ Սակայն Քամալա Հարիսի հեռանկարները բարելավվել են: Լրագրող և CNN-ի սյունակագիր Քրիս Ուոլեսը կարծիք է հայտնել, որ բանավեճը կործանարար է եղել Դոնալդ Թրամփի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը «նոկաուտի է ենթարկել» նախկին…

Read More
Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մենք կարող ենք կարգավորված հարաբերություններ ունենալ թեկուզ վաղը․ Ռուբինյան

Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մենք կարող ենք կարգավորված հարաբերություններ ունենալ թեկուզ վաղը․ Ռուբինյան

Արտաքին աշխարհում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակի վերաբերյալ թյուրըմբռնում կա․ շատերը կարծում, թե երկու երկրների բնականոն դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը պատմական խնդիրներն են, բայց դա այդպես չէ։ Այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է կարգավորված հարաբերություններ ունենալու…

Read More
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավերի դեմ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավերի դեմ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Իրանի աջակցության պայմաններում ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարել են Ռուսաստանում գլխամասային գրասենյակներ ունեցող երկու բեռնափոխադրող ընկերությունների՝ Vafa Wholesale Ltd-ի և Sea River Service Limited Liability Company-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ, այդ ընկերությունները «գործել են կամ գործում են Ռուսաստանի տնտեսության ծովային ոլորտում»։ Ըստ…

Read More
Դրեզդենում մասամբ փլուզվել է Էլբայի վրայի կամուրջը

Դրեզդենում մասամբ փլուզվել է Էլբայի վրայի կամուրջը

Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի վարչական կենտրոն Դրեզդենում սեպտեմբերի 11-ի գիշերը Կարոլա կամրջի մի մեծ հատված փլուզվել է: Էլբա գետի մեջ է ընկել կամրջի՝ հարյուր մետր երկարությամբ հատվածը, որի երկայնքով տրամվայի գծեր են անցել։ Տեղական թերթերը, հղում անելով փրկարար ծառայություններին, հայտնել են, որ կամրջի մասնակի փլուզումը տեղի է ունեցել գիշերը՝ մոտ ժամը երեքին, դեռևս չպարզված պատճառներով։…

Read More
Պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար. BBC

Պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար. BBC

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պաշտոնապես մեղադրել են Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով, գրում է BBC-ն։ Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի գլխավոր ավիափոխադրողի՝ Iran Air-ի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության տնտեսության տրանսպորտային ոլորտում գործունեության համար»։ Ուկրաինան հայտարարել է, որ կդիտարկի Իրանի հետ հետագա հարաբերությունների տարբերակները, ընդհուպ դրանց…

Read More
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցով ժամանել է Բաղդադ: Իրանի պետության ղեկավարին օդանավակայանում ընդունել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանին։ Մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, խորհրդարանի փոխնախագահ Մոհսեն ալ Մանդալավիի և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ֆաիկ Զիդանի հետ։ Այդ հանդիպումներից հետո նա կմեկնի…

Read More
Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին: Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի…

Read More
Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

Փոխադարձ մեղադրանքներ. Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպեցին բանավեճի ժամանակ. BBC

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում, գրում է  BBC-ն։ Բանավեճը տեղի է ունեցել ընտրությունից երկու ամիս առաջ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Քաղաքական գործիչները, պատասխանելով ABC-ի հաղորդավարների հարցերին, քննադատել են միմյանց և մեղադրել ստելու համար։ Հարցերը վերաբերել են…

Read More
Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդների իշխանությունը թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ հանվում են նաև F-16 կործանիչների կիրառման սահմանափակումները: Նա մյուս երկրներին հորդորել է հետևել Նիդերլանդների օրինակին: «Ուկրաինան ունի ինքնապաշտպանվելու իրավունք, և եթե սահմանամերձ շրջաններից կամ ռուսական ռազմաբազաներից հարձակումներ են իրականացվում, ապա դրանց կարելի է պատասխանել»,-…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը:   Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են:   …

Read More
Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կիևում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարը։    Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը խոր մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման կապակցությամբ:    «Իրանցի դիվանագետին փոխանցվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 7-ի համապատասխան մեկնաբանությունը՝ խիստ նախազգուշացմամբ այն մասին, որ…

Read More
Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

Բայդենը և Սթարմերը կարող են քննարկել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը․ Բլինքեն

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Ջո Բայդենը և Քիր Սթարմերը, հնարավոր է, քննարկեն Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվության հարցը։ Այդ մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:   Էնթոնի Բլինքենը հավելել է, որ նախ ինքը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մտադիր են այցելել Կիև և…

Read More
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հյատնել են նախարարությունից։

Read More
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար:…

Read More
Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է. Պեսկով

Կիևի ռեժիմը Ռուսաստանի թշնամին է. Պեսկով

Կուրսկի մարզում զարգացումների ֆոնին դժվար է պատկերացնել, որ Ուկրաինայի հետ հնարավոր է որևէ պայմանավորվածության հասնել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմն ուկրաինացի զինվորականներին Դաշնության տարածքից դուրս մղելու ծրագրեր ունի, սակայն դրանք չեն կարող հանրայնացվել: Նա նաև շեշտել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի որ դա Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ…

Read More
Սիբիհան ու Բայրամովը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Սիբիհան ու Բայրամովը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Հեռախոսով զրուցել են Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Անդրիյ Սիբիհան X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել ընդհանուր մարտահրավերների շուրջ։ «Վերահաստատել ենք մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։ Հուսով եմ՝ երկկողմ գործակցությունը կարտացոլի մեր ժողովուրդների բարեկամական կապերը»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։ Ադրբեջանի…

Read More
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Օրակարգում են եղել երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական գործակցության հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Եռակողմ բանակցություններին ընդառաջ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում զարգացումները…

Read More
Հայտնի են 2024 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցները

Հայտնի են 2024 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցները

Անվանակոչվեցին ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ 5 մասնակիցներ։ Հոկտեմբերի 4-ին նրանցից մեկը կդառնա ազգային ուսուցչի մրցանակի դափնեկիր, իսկ արշավի գլխավոր հովանավոր «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամից որպես դրամական պարգեւ կտրվի 15000 լարի։ Մրցույթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ՝ Լիբերթի Բանկի ռազմավարական գործընկերությամբ, և Լիբերթի Բանկն ավանդաբար այս տարի ևս կպարգևատրի լավագույն տասնյակին։ 2024 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ մասնակիցներն…

Read More
ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները տարածաշրջանային համագործակցության համար նոր դռներ են բացում․ Դարսալիա

ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները տարածաշրջանային համագործակցության համար նոր դռներ են բացում․ Դարսալիա

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է, որ Հարավային Կովկասի կարևորությունը որպես Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկ փոփոխվող աշխարհում ավելի է մեծանում։ Նրա խոսքով՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կարևոր օղակ՝ «Միջին միջանցքն» այսօր տարածաշրջանային քաղաքականության առաջնային գործոններից է։ Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը՝ Դարսալիան նշել է, որ…

Read More
Մենք պատրաստ ենք արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների համաձայնագրի պայմանագիրը-Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստ ենք արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների համաձայնագրի պայմանագիրը-Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչ այժմ համաձայնեցված պայմաններով։ «Վերջին ժամանակներս լսել եք, որ խաղաղության համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է, նման հայտարարություններ արվել են տարբեր հարթակներից, և ես ուզում եմ նշել, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներն ու նախաբանն այս պահին ամբողջությամբ…

Read More
Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել ՌԴ տարածքին:   Գերատեսչության տվյալով՝ 144 անօդաչու է խոցվել: Թիրախում են եղել, մասնավորապես, Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Բելգորոդի, Կալուգայի, Վորոնեժի, Լիպեցկի, Օրյոլի մարզերը։   Մոսկվայի մարզի իշխանությունը հայտարարել է, որ Ռամենսկի շրջանում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել, որոշ տարածքներում հրդեհ է բռնկվել,…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում կայծակահարման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը՝ վնասվել

Ասպինձայի մունիցիպալիտետում կայծակահարման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը՝ վնասվել

 Ասպինձայի մունիցիպալիտետի Օթա գյուղի մոտ կայծակահարման  հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վնասվելվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ կայծակի պահին երկուսն էլ անտառում են եղել։  Ինչպես հայտնեցին շտապօգնության ծառայությունից, տեղում ժամանած անձնակազմը հայտնաբերել է մեկ մահացած և մեկ վիրավոր։

Read More
ՀՀ-ի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է. Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ

ՀՀ-ի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է. Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել,…

Read More
Առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա և անցնել հետագա հարցերի քննարկմանը. Փաշինյան

Առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա և անցնել հետագա հարցերի քննարկմանը. Փաշինյան

Սա իսկապես կարևոր պահ է մեր տարածաշրջանի համար, որպեսզի մենք վերցնենք այն, ինչ  համաձայնեցված է: Համաձայնեցվածը, ինչպես արդեն Ադրբեջանի ներկայացուցիչներն են ընդունել, խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության, ըստ էության, 80 տոկոսն է, այսինքն՝ մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը միասին, ունենք ավելի քան հսկիչ փաթեթ խաղաղության պայմանագրի համար: Այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց ՀՀ վարչապետ…

Read More