Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Իտալական պատվիրակությանը դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովը և նախարարության ղեկավար կազմը: Այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները: