Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է
Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին»…