Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց

Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են…

Read More

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը՝ 77.25%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեին, ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփ տվյալներով, մասնակցել է 79.380 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 75.91%-ը: Նախապես հայտարարվել է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 102.757 քաղաքացի: Փետրվարի 20-ի առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել էին Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը…

Read More

Նալբանդյան․ Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է

Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է,ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի խոսքով տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ։ «Լեռնային Ղարաբաղը իսկապես ներգրավված է բանակցային գործընթացում, բայց այս փուլում ոչ լիարժեք ձեւաչափով, այսինքն ադրբեջանականի կողմի…

Read More

Սրբորեն պահենք մեր մայրենին

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառան-գութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք: Զապէլ Եսայեան Կան համազգային արժեքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագույն ակնածանքով, մաքրամաքուր զգացողություններով, անափ սիրով ու նվիրումով: Նման արժեքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Յուրաքանչյուր…

Read More

Բակո Սահակյան. Սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է ներկայացված միջազգային հանրությանը

Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է՝ ներկայացված միջազգային հանրությանը, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել իր աշխատանքներում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում են ՄԻԵԴ-ում ներկայացված ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը և ինչ քայլեր են արվում Արցախի ձայնը լսելի դարձնելու համար,…

Read More

ԼՂՀ վարչապետ.Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել

Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Թալիշի վերականգնման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են», – ասաց նա։ Վարչապետն ասել է, թե Թալիշի վերականգնման վերաբերյալ քայլեր կատարվել են 1994-ի մայիսից սկսած մինչև 2016-ի ապրիլի 1-ը,հայտնում է Aysor.am-ը: «Այդ ծրագրերը շարունակական են լինելու։ Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում՝…

Read More

Ակցիա Ախալքալաքում՝ ի զորակցություն Լապշինի

Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ով Բաքվի պահանջով ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողմից և արտահանձնվել Ադրբեջանին: Խաղաղ բողոքի ացկիան տեղի ունեցավ Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, այն տևեց 15 րոպե: Ակցիայի մոտ 20 մասնակիցներ պահանջում են ազատ արձակել բլոգերին: «Ազատություն Լապշինին» ցուցապաստառներով հավաքվածները…

Read More

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս չորս կարիքավոր ընտանիքի

Փետրվարի 18-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հոգշ. Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք. Ախալցխայի փ. Թամարաշվիլի 41 հասցեում բնակվող Կոպաձե Քիշոի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքի հայրը անկողնային հիվանդ է և 11 տարի է ինչ զրկված է տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ է։ Այս ընտանիքը գոյատևում է թոշակի գումարով։ Նույն օրը Ախալցխայի Հոգևոր Տեսուչությունը այցելեց նաև ք….

Read More

Գիշերը հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական

Read More

Ապրիլին Վրաստանը կունենա նոր Սահմանադրություն․Արդյո՞ք հին սխալներով

Անցյալ տարվա ավարտին՝ դեկտեմբերի 15-ին երկրի կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանի Խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակն է երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունը: Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի Սահմանադրության տեքստը տվյալ երկրի ներքին կայունության ինքնատիպ երաշխիքն է։ Մինչդեռ Վրաստանի անկախության վերականգնման պահից ի վեր մեր երկրի իշխանությունը հիմնական օրենքին վերաբերվել են, մեղմ ասած, անզգուշորեն։…

Read More

Ի՞նչ է ուրախությունը Հայոց մեջ և ե՞րբ իրավունք ունի ուրախանալու հայը

Մի դեպք ստիպեց ինձ, որ մտորեմ հայկական միջավայրում «ուրախություն» և «ուրախանալ» հասկացողությունների մասին և թղթին հանձնեմ իմ խոհերը: Անցյալ տարվա աշնանը ընկերոջս հետ գործի բերմամբ ՌԴ Սոչի քաղաքում էինք: Ցերեկը գործնական հանդիպումներ, զրույցներ, այց Սոչիի մարզի տեսարժան վայրեր և այլն, իսկ երեկոյան զբոսանք քաղաքում: Եվ ահա հերթական մի երեկո Սոչիի հանրահայտ «Ривьера» զբոսայգում քայլելուց հետո…

Read More

Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

Փետրվարի 17-ից Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ, այս մասին գրում է Վրաստանի Հայ Համայնքի կայք-էջը ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին մտցված աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքը լուրջ բողոք է առաջացրել երկրի բնակչության մեջ, որի մեծ մասը ծանր սոցիալական պայմանների պատճառով նախընտրում է ձեռք բերել արժողությամբ ավելի էժան

Read More

Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More

Նոր սենսացիոն փաստեր՝ Խոջալուի մասին. տեսանյութ

Այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանը  օգտագործելով կեղծ նյութեր ամբողջ ուժգնությամբ մշտապես գործի է դրել իր քարոզչամեքենան՝ 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ:  Երեկ համացանցում հայտնվել է սենսացիոն տեսանյութ, որը նոր լույս է սփռում  Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում Ադրբեջանական անամոթ կեղծիքները,…

Read More

Արտյուշ Գրիգորյան. Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով

Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված…

Read More

Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն

Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են: Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ…

Read More

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: «Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի…

Read More

Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ  հասարակայնոթյան հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Read More

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է…

Read More

Ախալցխայում թալանել են արագ վարկ տրամադրող գրասենյակ

Ախալցխայում թալանել են «Լենդո» արագ վարկ տրամադրող կազմակերպության մասնաճյուղը: Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 16-ին, ժամը՝ մոտ 17:30-ին: Կողոպուտ իրականացնողը մի քանի ժամ անց ձերբակալվել է: Չհաստատված տվյալներով, անձը որը ներխուժել էր տվյալ գրասենյակ, աշխատակիցներին սպառնացել էր ձեռքին ունեցած նռնակը պայթեցնելու պատրաստականությամբ: Առայժմ հայտնի չէ, գողացած գումարի քանակը: Տեղում գտնվում են ոստիկանները, ովքեր անցկացնում են…

Read More

Ադրբեջանի դեսպանատունը Վրաստանում հայ-ադրբեջանական բախում է հրահրում

Վրաստանում ադրբեջանական դեսպանատունը մեր երկրում իրեն այնպես է զգում կարծես թե այդ տարածքն իր իշխանության տակ է գտնվում։ Ամենաշատը զարմանք է հարուցում Վրաստանի իրական տերերի՝ կառավարության և հասարակության բարձիթողի անպատասխանատվությունը, գրում է Վրաստանի Հայ Համայնքը։ Ահա արդեն մի քանի տարի շարունակ, ինչ Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրագործվում են մի շարք միջոցառումներ «Խոջալուի արդարությունը» անվամբ։ Կարելի է ավելի մանրամասնորեն…

Read More

Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ. Նախաբան

Մարդկության պատմության ընթացքում որեւէ ազգի ներկայացուցիչների կողմից երկրորդի դեմ իրականացված անարդարությունների և հանցագործությունների բազմաթիվ օրինակներ կան, սակայն իր մասշտաբներով, հրեից Ողջակիզումից (Հոլոքոսթ) հետո, առանձնանում է այն արյունալի հաշվեհարդարը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ կազմակերպեց Օսմանյան իշխանությունը: 1915 թվականին, Թուրքիայի իշխանության կողմից Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացումը և բռնագաղթը, հայոց…

Read More

Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր հակատանկային նռնականետ

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ  (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար…

Read More

Ծնունդով Ջավախքից երկու պատգամավորները ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են

Ջավախքցի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են: Իրենց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին պատգամավորները: «Ես ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եմ, հորիզոնականի, այլ մանրամասների, այդ թվում նաև՝ առաջիկա անելիքների մասին կխոսեմ փետրվարի 16-ից հետո»,-ասաց Տաճատ Վարդապետյանը: Շիրակ Թորոսյանը ևս խոստացավ անելիքներից խոսել…

Read More

Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում, գրում է news.am-ը: Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն…

Read More

Այսուհետ բնակչությանը չի հատկացվելու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ

Վրաստանում 2013 թվականին մշակված վաուչերային օգնության ծրագիրը գործեց չորս տարի: Պարարտանյութեր և հողամշակման համար այլ պարագաներ ձեռք բերելու համար գյուղացիներին անընդմեջ հատկացվող գումարը վաուչերների տեսքով այս տարվանից այլևս չի լինելու: Բնակիչներն այսուհետ չեն ստանալու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ, քանի որ այդ ծրագիրը մշակված էր չորս տարվա համար և այն շարունակություն չունեցավ պետության բյուջեի նվազման պատճառով: Վերջին…

Read More

Տեառնընդառաջի տոնը՝ Վիրահայոց թեմում

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ուրախ հանդեսով: Տոնը սկսվեց 2017 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով: Տեառնընդառաջը Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ…

Read More

Կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները դիմել են գործընկերներին՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դիմել է հայերին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին, որը Թրամփին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:…

Read More

Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է

2013 թվականի հուլիսից սկսած Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից ՀՀ մուտք գործող Վրաստանի քաղաքացիները պետք է լրացնեին բեռնամաքսային հայտարարգրեր: Դրանց լրացման համար մտվել էր բրոկերային ծառայություն: Բացի միջնորդավճարի (“ոզի”) հանգամանքը, այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տեւող հերթեր: Չնայած նման ծառայություններ կան նաեւ որոշ այլ մաքսակետերում, Բավրայի…

Read More