Գերագույն ռադան օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում արգելելու մասին

Գերագույն ռադան օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում արգելելու մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրինագիծ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին: Այդ մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր, դեմ՝ 29-ը, ձեռնպահ՝ 4-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո: Օրենքի համաձայն՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքները 9 ամիս…

Read More
Հրդեհի նոր օջախներ Թուրքիայում

Հրդեհի նոր օջախներ Թուրքիայում

Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Յաթագան և Ուլա շրջաններում։ Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 300 մարդ, դեպքի վայր են ուղարկվել տասնյակ ինքնաթիռներ ու տրանսպորտային միջոցներ: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է ավելի քան 130 հրդեհ: Դրանց մեծ մասը տեղայնացվել է, սակայն…

Read More
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. EUobserver

ԵՄ-ն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. EUobserver

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովին (ԵՀ)։ «Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել կայուն և տևական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», – EUobserver-ին հայտնել է…

Read More
Դըկոտինյին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Դըկոտինյին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Հայաստանում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է, որ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ «Քննարկում ՀՀ կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանի հետ։ Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում և ամենամեծը Եվրոպայում»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։ Échange avec le Haut-Commissaire aux Affaires de la diaspora…

Read More
ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններն արդյունավետ չի համարում

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններն արդյունավետ չի համարում

Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ օրերս Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ֆոնին մեկնել է Իսրայել: Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի «միջանկյալ առաջարկը»: Նա կոչ է արել ՀԱՄԱՍ-ին նույնն անել։ Բլինքենն Իսրայելից ուղևորվել է Եգիպտոս և Կատար: «Ջանքեր ենք գործադրում՝ խուսափելու…

Read More
ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցից ստացված հարցմանը: Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք…

Read More
Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող․ Լավրով

Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր բանակցություններին, հայտարարել՝ Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ «Վլադիմիր Պուտինը մի շատ կարևոր արտահայտություն է արել, այն է՝ մենք որոշ ժամանակ անց գնահատական կտանք ստեղծված իրավիճակին»,- հավելել է Սերգեյ Լավրովը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել է, որ չնայած սահմանամերձ տարածքներում…

Read More
Մոդին առաջիկա օրերին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Կիև

Մոդին առաջիկա օրերին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Կիև

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջիկա օրերին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Կիև։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տվյալով՝ օգոստոսի 23-ին նրան կընդունի Վոլոդիմիր Զելենսկին: Օրակարգում են երկկողմ և բազմակողմ գործակցության հետ կապված հարցեր: Նաև մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Ակնկալվում է, որ Մոդին կայցելի նաև Լեհաստան: Հուլիսի 8-9-ն էլ Հնդկաստանի վարչապետը մեկնել էր Մոսկվա, բանակցություններ…

Read More
ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, թե Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան՝ բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, ապա այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու գիծը»,- նշել է…

Read More
Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ռուսական Առաջին ալիքի լրագրողի հարցին հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Լավրովի համոզմամբ՝ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք…

Read More
Կուրսկի և Բելգորոդի շրջաններում մարտերը շարունակվում են

Կուրսկի և Բելգորոդի շրջաններում մարտերը շարունակվում են

Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են, ռուսական կողմը հայտնում է ուկրաինական ուժերի առաջընթացը կանխելու մասին: Բելգորոդի շրջանում ևս անհանգիստ է, տեղական իշխանությունը հայտնել է, որ անօդաչուներով հարվածների հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այժմ վերահսկում են ռուսական 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Նրա խոսքով՝…

Read More
Իսրայելական հարվածից սպանվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերի դաշտային հրամանատարը

Իսրայելական հարվածից սպանվել է «Հեզբոլլահ»-ի հրթիռային ուժերի դաշտային հրամանատարը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Դեյր-Կանուն շրջանին, ինչի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ռմբակոծման ստորաբաժանումների դաշտային հրամանատար Հուսեյն Ալի Հուսեյնը։ Ավելի վաղ զինվորականները բացահայտել էին ահաբեկչական ջոկատ, որը գործում էր Լիբանանի հարավում գտնվող Էթ-Թայբե շրջանում՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական կառույցի ներսում։ «Կործանիչները հարված են հասցրել այն կառույցին, որի ներսում գործում էին…

Read More
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:   Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

Read More
Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հայտարարությամբ է հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք հարցերի լայն շրջանակ։ Ընդունված համատեղ հայտարարությունում արձանագրված են նոր խնդիրներ երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկ զարգացման համար։ Դրանց լուծմանը կնպաստեն նաև այսօր ստորագրված փաստաթղթերը։ Բանակցությունների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել փոխշահավետ…

Read More
ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իսրայելին հրաժարվել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ նոր պահանջներից. FT

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իսրայելին հրաժարվել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ նոր պահանջներից. FT

Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել Իսրայելին՝ մեղմել իր դիրքորոշումը և հրաժարվել պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ նոր պահանջներից։ Այդ մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջում է «կանգ առնել»։ ԱՄՆ-ը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն «Հեզբոլլահ» շիա իսլամիստական ​​կազմակերպության հրամանատար…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Read More
Կիևը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում

Կիևը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում

Ուկրաինական բանակը ձգտում է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հարձակումը։ «Կուրսկի մարզի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը քայլ է, որը կոչված է պաշտպանելու մեր սահմանամերձ համայնքները թշնամու ամենօրյա գնդակոծությունից»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նշել է, որ բուֆերային գոտում գտնվող ռուս…

Read More
Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գլուշկովի շրջանի բնակիչների հարկադիր տարհանման մասին։ Գործընթացը համակարգում են իրավապահ մարմինները, զինվորականները, տեղական վարչակազմը և «Կուրսկի հայրենասեր» կենտրոնի անդամները՝ ասել է Սմիռնովը։ Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ֆոնին Կուրսկից բացի իրենց տներն են լքում նաև Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների բնակիչները։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել…

Read More
Для  защиты бывших бенефициаров пансионата «Ниноцминда», Центр социальной справедливости обратился в Страсбургский суд

Для защиты бывших бенефициаров пансионата «Ниноцминда», Центр социальной справедливости обратился в Страсбургский суд

Центр социальной справедливости подал заявление в Европейский суд по правам человека по фактам систематического нарушения прав бывших воспитанников Ниноцминдской школы-интерната для детей, лишенных опеки. В заявлении истец оспаривает нарушение статей 3 (запрет бесчеловечного и унижающего достоинство обращения), 8 (неприкосновенность частной жизни) и 14 (запрет дискриминации) Европейской конвенции по правам человека. В связи с тем, что…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Read More
Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ օգոստոսի 15-ին իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք բանակցություններին։ Նախատեսված է բանակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման հարցերի շուրջ։ Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը ՌԻԱ-Նովոստիին հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել բանակցություններին։

Read More
Մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է. ՊԵԿ նախագահն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի հայտարարություններին

Մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է. ՊԵԿ նախագահն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի հայտարարություններին

Եթե պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանանք, թե դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ, անդրադառնալով Վահրամ Միրաքյանի հայտարարություններին՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «ՊԵԿ-ում շուտով հասարակական խորհրդի նիստ է լինելու, որտեղ քննարկում ենք ունենալու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հիմա քրեական օրենսգրքում այսպիսի կարգավորում կա, որը չի համարվում լավ  պրակտիկա: Ասվում է, որ եթե…

Read More
Ուժեղ ամպրոպներ Արևմտյան Եվրոպայում

Ուժեղ ամպրոպներ Արևմտյան Եվրոպայում

Հորդառատ անձրևներ, փոթորկոտ քամի և կարկուտ` Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Բնական աղետը Գերմանիայում, հիմնականում հարվածել է Կենտրոնական և Հարավային շրջաններին: Տապալվել են մի քանի բարձրավոլտ գիծ, քաղաքներում հեղեղվել են փողոցներն ու նկուղները։ Ընկած ծառերը փակել են մի քանի մայրուղի, իսկ Բավարիայում 260 ուղևոր տեղափոխող Eurocity միջազգային գնացքը բախվել է շրջված ծառին, բարեբախտաբար ոչ ոք…

Read More
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է Կուրսկի մարզում առաջընթացի մասին

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է Կուրսկի մարզում առաջընթացի մասին

Ուկրաինական զորքերը շարունակում են հարձակողական օպերացիան Ռուսաստանի  Կուրսկի մարզի տարածքում, Սուջա քաղաքում, ավարտվել է «հակառակորդի որոնումն ու ոչնչացումը». Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: «Օրվա սկզբից զորքերը որոշակի ուղղություններով մեկից երկու կիլոմետր առաջ են անցել, Սուջա գյուղում հակառակորդի որոնումն ու ոչնչացումն ավարտվել է, չորեքշաբթի վաղ առավոտից ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում…

Read More
Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել իր կազմակերպությունների կենտրոնակայանները Սանաայից տեղափոխել ժամանակավոր մայրաքաղաք Ադեն՝ կապված «Անսար Ալլահի» կողմնակիցների (հութիների) կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վրա կատարված վերջին հարձակման հետ: Այդ մասին իր X-ի էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար Ալ Իրանին։ Նրա համոզմամբ՝ դա կապահովի մարդասիրական գործունեության անվտանգությունն ու կպահպանի աշխատակիցների կյանքը:…

Read More
Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, գրում է BBC-ն։ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա: Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ…

Read More
Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։ Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում: Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ…

Read More
Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Նա ասել է, որ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին,…

Read More
ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Google-ը տրոհելու հարցը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Վաշինգտոնի դատարանը որոշել է, որ ընկերությունը միտումնավոր որպես մենաշնորհ է գործել ինտերնետ որոնողական համակարգերի շուկայում՝ այդպիսով խախտելով հակամենաշնորհային օրենքը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ Google-ին կարող են ստիպել, որ մրցակիցներին տրամադրի ավելի շատ տվյալներ ու միջոցներ, որոնք թույլ…

Read More
Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այդ մասին Sabah թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան։ «Ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, Թուրքիա ժամանողներից էլ մատնահետքեր կվերցնեն»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։ Նա նաև հայտնել է հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճենման ծրագրերի…

Read More