Հոլանդական դատարանը դատապարտել է հակահայ գործչին

Նիդերլանդներում Թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքների հակահայկական ելույթի համար, հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը: Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։…

Read More

Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից

«ՋԱՎԱԽՔ»  ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ և «ՋԱՎԱԽՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ…

Read More

Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում իրենց շրջանում

Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները իրենց շրջանի ղեկավարության շենքի մոտ անցկացնում են բողոքի ցույցեր: Տեղացիները բողոքում են, որ իրենց գյուղերը չեն ստացել լեռնային գյուղերի կարգավիճակ: Նրանց կարծիքով տեղական իշխանությունները իրենց շրջանի մնացած տաս գյուղերի համար ոչ մի քայլ չձեռնարկեց, որ այդ գյուղերն եւս ստանային լեռնային գյուղերի կարգավիճակ: Բողոք անցկացնող հասարակության հետ հանդիպեց Ադիգենի քաղաքային խորհրդի նախագահ…

Read More

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More

Հայտարարություն

Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես:

Read More

Ընկերոջ սպանության համար դատարանը 9 տարով ազատազրկեց մեղադրյալին

Ախալցխայի  շրջանային դատարանը որոշում ընդունեց ազատազրկել ընկերոջ սպանության գործով մեղադրյալին: Դատավոր Գոչա Ջեյրանաշվիլիի որոշումով, Արմեն Մարգարյանը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի ինը տարի: Արմեն Մարգարյանի գործը Ախալցխայի դատարանը ուսումնասիրում էր 9 ամիս: Հիշեցնենք, որ ըստ քննության, Նինոծմինդայում,  2016 թվականի, հունիսի 16-ին Մարգարյանը իր ընկերոջ Արշալույս Սանոսյանի հետ էր  բանավիճել: Հետագայում բանավեճը անցել էր  ֆիզիկական առճակատման: Ըստ Մարգարյանի…

Read More

Ախալցխայի քաղաքապետարանում մրցակցային դիմումներ են ներկայացրել

Ախալցխայի քաղաքապետարանի հանրային ծառայողների ընտրական  մրցույթի համար հայտարարությունների ներկայացումը արդեն ավարտվեց: Այժմ ընթանում է փաստաթղթերի ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել մեկ շաբաթում, ինչից հետո պարզ կդառնա հարցազրույց նշանակելու օրը: «18 հայտարարված աշխատատեղի համար մենք ստացանք 246 դիմում: Դիմորդներից շատերը  ընտրել էին այն ոլորտը, որտեղ մասնագետները  զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով, այս պաշտոնը պատկանում է քաղաքի…

Read More

Բաթումում այս պահին իրավիճակը հանգիստ է ու կայուն

Մարտի 11-ի Բաթումիում տեղի ունեցած դեպքերից հետո, այսօր քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Այս մասին Akhaltskha.Net-ին հայտնեց Աջարիայի Հայ Համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Բաթումում իրավիճակը այս պահին հանգիստ է ու կայուն: Քաղաքը ապրում է իր առօրյա կյանքով, տեղի ունեցածը ուղակի խուլիգանություն էր»,- ասում է  Հայ Համայնքի մամլո քարտուղարը: Մեր հարցին, թե արդյոք այս…

Read More
Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Բազմիցս անդրադարձել ենք ամեն օր մեծացող թուրք-ադրբեջանական վտանգին Սամցխե-Ջավախք տարածաշրջանի համար: Բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել այդ առումով նրանց կողմից մեր տարածաշրջանում իրականացվող աշխատանքների, սակայն այսօր հարկ է խոսել մեր անելիքների եւ այդ գործում Հայաստանի դերի մասին: Ցավոք, բազմաթիվ տարիներ Սամցխե-Ջավախքի հայությունը իրեն մենակ է զգացել իր խնդիրների առջեւ: Այսօր յուրաքանչյուր գրագետ քաղաքական գործչի համար պարզ…

Read More

Բաթումիի բախումների արդյունքում 40 ձերբակալված կա

Մարտի 11-ի ուշ երեկոյան, Բաթումիի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում շուրջ 40 ձերբակալված կա: Այս մասին հայտարարել է` նախորդ գիշեր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Աջարիայի ինքնավարություն մեկնած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախարարի փոխանցմամբ իրավիճակը վերահսկելի է: Տեղի ունեցածի վերաբերյալ մարտի 12-ի վաղ առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վրաստանի վարչապետ…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանի Էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն՝ «բացառված չէ, որ գազի սակագները կբարձրացվեն»։ «Վրաստանն ամբողջությամբ կախված է հարևան երկրներից բնական գազի ներկրման հարցում։ Մենք մեր հարևաններից գազ ենք գնում դոլարով, բայց վաճառում ենք բնակչությանը ազգային արժույթով՝ լարիով։ Դոլարի կուրսը մեր ազգային արժույթի նկատմամբ ծայրահեղ անկայուն է, և մենք չենք բացառում, որ ստիպված կլինենք վերանայել բնական գազի սակագինը։…

Read More

Ախալցխայում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ քննարկել են շրջանի հայությանը իրավունքների հետ կապված հարցեր

Մարտի 11-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տվյալ գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես առանձին ուշադրության արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ…

Read More

Հայաստանը Բրյուսելի և Մոսկվայի միջև

Ընթացիկ շաբաթվա սկզբում վրացական «ՆետԳազեթի» հրատարակչությունը հրապարակել է «Հայաստան՝ բարդ ընտրություն Բրյուսելի և Մոսկվայի միջև» անվամբ հոդված։ Գաղտնիք չէ, որ երկար տարիների ընթացքում արտաքին քարոզչության ազդեցության տակ գտնվող վրաց հասարակությունը զրվկած է եղել տարածաշրջանում զարգացող իրադարձությունների ամբողջական պատկերը տեսնելու հնարավորությունից, ի վիճակի չէր պատասխանելու «տարածաշրջանում ովքեր և ինչի համար են ընկերություն անում միմյանց հետ» հարցին։…

Read More

Հրապարակվել է «Ցիանիդի գործով» ձեռք բերված ապացույցների մի մասը

Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակում է այսպես կոչված` «Ցիանիդի գործով» հետաքննության ընթացքը և ձեռք բերված ապացույցների մի մասը: Ներկայումս հարցաքննվել է 30 վկա, կատարվել է 90-ից ավելի քննչական գործողություն:  Դատախազությունը ապացուցված է համարում, որ մեղադրյալ Հայր Գիորգի Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել` մարդու դեմ օգտագործելու նպատակով: Հիշեցնենք`«Ցիանիդի գործով» քննությունը սկսվել է փետրվարի 2-ին, քաղաքացի Իրակլի Մամալաձեի դիմումի…

Read More

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ…

Read More

Քաղաքացի լինելու գիտակցումը

Յուրաքանչյուր զարգացող երկրում անսահման կարեւոր է քաղաքացու ներդրումը տվյալ երկրի ժողովրդավարական զարգացման համար: Մեր երկիրը եւս բացառություն չէ եւ այստեղ անսահման կարեւոր է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ազգային պատկանելությունից իր ներդրումն ունենա երկրի զարգացման, կայացման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Սամցխե-Ջավախքում բնակվող յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է գիտակցի իր քաղաքացի լինելու իրավունքների եւ…

Read More

Մենք պարտավոր ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք հուզմունքով կանգնած ենք այստեղ՝ պարտավորվելով երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում:

Read More

Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Օլանդ

Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին, մարտի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների առջեւ իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, մասնավորապես, ասել է. «Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում…

Read More

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք եւ աղջիկներ, թող այս գեղեցիկ օրը ուրախություն, սեր, ջերմություն եւ երջանկություն պարգեւի  Ձեզ եւ ձեր ընտանիքներին: Թող ձեր շուրջ մշտապես ավելանա ուշադրությունը ու հոգատարությունը: Ցանկանում ենք, որ Ձեր ընտանիքներում մշտապես տիրի խաղաղությունը, երջանկությունն ու բարեկեցությունը:

Read More

Զիջումներից մինչև միացում

Արցախը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի տեսլականը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: ՀՅ «Դաշնակցությունը» համոզված է, որ չկա առանձին Արցախի հարց՝ Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: «Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Այս հարցում մեր դիրքորոշումն…

Read More

Պատերազմի «իրավունքն» անցավ Հայաստանին. Բաքվում անակնկալի են եկել

Արցախյան հակամարտության շուրջ միջազգային ու «լոկալ» զարգացումների նոր միտումները, ներկայում կարծես թե ավելի նկատելի են դարձել: Ընդհանուր գծերով, իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր պատերազմի իր իրավունքը, խնդիրն այդպիսով լուծելու համար: Նրան թույլ տվեցին պատերազմ սկսել, սակայն անցյալ տարվա ապրիլին նրա հարձակումը ձախողվեց: Դրանից հետո Ադրբեջանը հայտնվեց ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղում, որից չի…

Read More

Սուրենյանցն՝ իր ողջ գունապնակով. ֆիլմի դիտում – քննարկում

Մարտի 3-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկ տրվեց գիտակրթական-մշակութային միջոցառումների շարքին, որի առաջին «կանգառը» հայազգի ականավոր նկարիչ, արմատներով Ախալցխայից, Վարդգես Սուրենյանցի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն էր՝ ճարտարապետական և հասարակական գործունեության ներկայացման զուգորդմամբ: «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան սրահում» Վ. Սուրենյանցի անզուգական վրձնի շուրջ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ներկա և ապագա արվեստագետներ, ճարտարապետներ,…

Read More

Հակոբյան. Միջոցներ են ձեռնարկվել շփման գծում վտանգների կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արցախպրեսը: «Այս օրերի…

Read More

Վրաստան-Գազպրոմ: Նոր էջ հարաբերությունների պատմության մե՞ջ

2007թ-ից Ադրբեջանը Վրաստանին փաստացի միակ գազ մատակարարողն է: Ռուսական գազը Հայաստան արտահանվող գազի ընդամենը 10% էր կազմում, դա «Գազպրոմի» վճարն էր Վրաստանին տարանցման դիմաց: 2017թ-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվեց: Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին տարանցման ծառայությունների համար վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով: Դա Ռուսաստանի պայմանն էր: Երկար տարիներ դիմադրելուց հետո Վրաստանը ստիպված…

Read More

Ստրասբուրգի դատարանը կասեցրել է Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսթավի 2-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Այս մասին գրում է Aliq Media կայքը: Նամակում ասվում է. «2017 թվականի մարտի 3-ին, դատարանը, ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք…

Read More

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ: ՊԲ առաջապահ…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական ինքնաթիռների սարքերի արտադրության գործարանի շինարարությունը։ Գործարանի շինարարությունն իրականացվում է Elbit Cyclone իսրայելական ընկերության աջակցությամբ։ Գործարանի շինարարության ծրագրի համաձայն՝ այն կընթանա երեք փուլով․ մինչ ընթացիկ տարվա ավարտը կկառուցվի գործարանի շենքը և ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները։ 2018թ․-ի հունիսին կավարտվի գործարանի թղթաբանությունը ըստ Boeing-ի չանափանիշների։ Ըստ տարածված տեղեկության՝ արդեն սկսվել է կադրերի հավաքագրումը, որոնք պետք…

Read More

Ինչպե՜ս են գործերդ, ուսանո՛ղ…

Այս նշանաբանով միջոցառումը, որ կազմակերպվել էր «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, հավաքել էր շրջանի նախկին 20 շրջանավարտների, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից 12-ը Կենտրոնի շրջանավարտներն են նաև: Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով: Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց…

Read More

Շողան մամը

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը: Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած…

Read More