ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ
Հայկական ազգային հոգեբանությունը ունի, ինչպես շատ դրական դիմագծեր, այնպես էլ բացասական: Այդպես է գրեթե բոլոր հին ազգերի մոտ եւ բացառություն չեն նաեւ վրացինեըը: Խոսել միայն դրականից եւ զբաղվել ինքնագովեստով վայել չէ ցանկացած հասուն ու գրագետ մարդու, ինչը նույնն է ազգերի ու ժողովուրդների պարագայում նույնպես: Սակայն քննադատությունները անպայման օբյեկտիվ պիտի լինեն ու չափ ու սահման ունենան,…