Վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում

Վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում

Վրաստանի պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այս տարվա մայիսին պլանավորվում է «Վրաստանի պաշտպանական պատրաստության ամենահավակնոտ ծրագրի»՝ մարտական պատրաստության կենտրոնի գործարկումը, որը կառուցվել է Գերմանիայի Խոխենֆելս ռազմաբազայի նմանությամբ: Կենտրոնը կբացվի նախարարության Վիզիանիում (Թբիլիսիից ոչ հեռու) գտնվող բազայում: Նոր կենտրոնի գերծարկման մասին առաջին տեղեկատվությունը հայտնի է դարձել մեկ տարի առաջ՝ 2017թ-ի փետրվարին: Ելույթ ունենալով պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի…

Read More
Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Իսրայելի Քնեսեթը չորեքշաբթի քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, քվեարկության արդյունքում (41 դեմ, 28 կողմ ձայնով) օրինագիծը մերժվել է: «Չկա պատճառ, որի համար Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն…

Read More
Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո Թբիլիսիում

Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո Թբիլիսիում

Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները։ Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի հասարակական գործիչներ, գրողներ և թարգմանիչներ: Երեկոյի պատվավոր հյուրը՝ Հրանտ Մաթևոսայանի ստեղծագործությունների վրացերեն լեզվով թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին էր, որի կողմից քսաներրորդ դարի երկրոդ կեսում…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ

Փետրվարի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։  

Read More
Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը

Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը

Ախալցխայում գրասենյակ է բացում Վրաստանի Համալսարանը : Ինչպես հայտարարում են համալսարանում , շրջանային գրասենյակը տեղի բնակիչներին , աշակերտներին , ուսանողներին և բոլոր հետաքրքրվող անձանց հնարավորություն է տալու օգտվել անվճար ծրագրերից , ինչպիսիք են՝ ընդօրինակվող քննություններ , վավերացված թրենինգներ , հանրային դասախոսություններ , օլիմպիադաներ , բաց դռների օրեր , իրավաբանական խորհրդատվություն և այլն:Գրասենյակի բացումը նախատեսված է…

Read More
Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել …» Հ. Մաթևոսյան Տևական աղմուկ-աղաղակից հետո երևանյան ակումբներից մեկում ի վերջո կայացավ կամ,…

Read More
Նոր կայքի միջոցով կառավարության ուշադրությունը հնարավոր է սեւեռել ակտուալ հարցերի վրա, եթե այն հավաքի համապատասխան թվով ստորագրություն

Նոր կայքի միջոցով կառավարության ուշադրությունը հնարավոր է սեւեռել ակտուալ հարցերի վրա, եթե այն հավաքի համապատասխան թվով ստորագրություն

Քաղաքացիների միջնորդությունների համար ստեղծվել է պաշտոնական, պետական էլեկտրոնային հարթակ: Եթե միջնորդագիրը հավաքում է անհրաժեշտ թվով ստորագրությունները, կառավարությունը պարտավոր է հարցը քննարկել: Կայքի օգնությամբ Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող են կառավարության ուշադրությունը հրավիրել այն հարցերի շուրջ, որը համարեն ակտուալ: Եթե պետիցիան բավարարում է  համապատասխան չափանիշների, Վրաստանի կառավարությունը պարտավոր է տվյալ հարցը քննարկել և…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում 13 աշխատատեղից թափուր մնաց  5-ը

Ախալցխայի քաղաքապետարանում 13 աշխատատեղից թափուր մնաց 5-ը

Ախալցխայի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները հայտնի են: 10 անդամ ունեցող հանձնաժողովը ամփոփիչ արձանագրություն է կազմել եւ դիմորդներին տեղեկացրել արդյունքների մասին: Ախալցխայի քաղաքապետարանի թափուր 13 պաշտոններից համար դիմորդներից ընտրվել են միայն 8 դիմորդ: 5 պաշտոններ դեռեւս թափուր են մնում: Չնայած, որ դիմորդները անցել էին մրցույթի երկու փուլերը, այնուամենայնիվ հանձնաժողովը չի կարողացել ընտրել Ենթակառուցվածքային ծառայության համար անհրաժեշտ երկու…

Read More
Վրաստան-Ռուսաստան. բեռների հնարավոր տարանցման շուրջ վեճեր

Վրաստան-Ռուսաստան. բեռների հնարավոր տարանցման շուրջ վեճեր

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռների տարանցման համար այլընտրանքային ճանապարհների ստեղծումը կրկին օրակարգային թեմա է դարձել երկու երկրների քաղաքական դիսկուրսում, ինչն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այդ երկրների միջև արդեն 10 տարի է՝ խզված են դիվանագիտական հարաբերությունները: Հունվարի 31-ին ՌԴ հետ փոխհարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի…

Read More
ՀՀ-ի՝ Լարսին այլընտրանք ունենալու միակ խոչընդոտն այս պահին ՌԴ-ն է. փորձագետ

ՀՀ-ի՝ Լարսին այլընտրանք ունենալու միակ խոչընդոտն այս պահին ՌԴ-ն է. փորձագետ

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության հայտարարությունը՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն հետ, ռուսական դիրքորոշման արդյունքն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սամցխե Ջավախք»-ի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով նրան, որ հարավօսական կողմը հայտարարել է, թե այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող հաջողություն ունենալ:…

Read More
Ախալքալաքում ձերբակալել են facebook.com սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ կատարող Ադամ Այվազյանին

Ախալքալաքում ձերբակալել են facebook.com սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ կատարող Ադամ Այվազյանին

Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ…

Read More
Ախալցխա-Վալե ավտոճանապարհի վրա գոյություն ունեն որոշ սահամանափակումներ

Ախալցխա-Վալե ավտոճանապարհի վրա գոյություն ունեն որոշ սահամանափակումներ

Երեկ ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում ինտենսիվ ձյան տեղումների պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային նշանակության ավտոճանապարհի 80-97 կմ  հատվածում կան երթեւեկության որոշ սահմանափակումներ։ Տվյալ ժանապարահատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղանոց մարդատար մեքենաների երթևեկությունը: Akhaltskha.net

Read More
Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում: Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը): Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ: 26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից,…

Read More
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց…

Read More
Վալենսիայի կիրակնօրյա դպրոցի սաները պատասխան նամակներ են ստացել հայ զինվորներից

Վալենսիայի կիրակնօրյա դպրոցի սաները պատասխան նամակներ են ստացել հայ զինվորներից

Այսօր յուրօրինակ դաս էր Միսլատայի «Վալենսիա» հայկական կիրակնօրյա դպրոցում: Այն նվիրված էր Հայոց բանակի 26-ամյակին: Կրթօջախի սաները պատասխան նամակներ էին ստացել հայ զինվորներից՝ այն նամակների պատասխանները, որոնք աշակերտները գրել էին մեկ տարի առաջ՝ հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ: «Սիրելի երեխանե՛ր, հիշում եք, որ նամակներ էիք գրել մեր զինվորներին»,- հարցրեց դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը: «Այո՛»,- հնչեց…

Read More
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, Պաշտապանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում երեք պաշտոնատեղ չեղյալ է համարվել

Ախալցխայի քաղաքապետարանում երեք պաշտոնատեղ չեղյալ է համարվել

Ախալցխայի քաղաքապետարանի հայտարարած հանրային պաշտոնյաների համար մրցույթը դադարեցվել է այն երեք պաշտոնատեղերի համար: Տեղական ինքնակառավարման մարմնում ասում են, որ երեք պաշտոնատեղերը չեղյալ համարվեցին մրցույթը հայտարարվելուց  անմիջապես հետո: Աշխատակազմի համար նախատեսված ցուցակը փոխելուց հետո։ Այժմ Ախալցխայի քաղաքապետարանում կլինի 140 հոգանոց անձնակազմ եւ 11 պայմանագրային պաշտոնյա: Ախալցխայի քաղաքապետարանում ներկայումս ընթանում է մրցույթի երկերոդ փուլի հարցազրույցը 13 թափուր…

Read More
Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային

Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային

Akhaltskha.Net-ի հարցազրույցը նախկին քաղբանտարկյալ, Ջավախքի քաղաքական ու հասարակական գործիչ Վահագն Չախալյանի հետ Պրն. Չախալյան սկսենք նրանից, որ դուք արդեն 5 տարի է, ինչ գտնվում էք ազատության մեջ։ Ներկայիս իշխանությունները գալով իշխանության ճիշտ նկատեցին, որ դուք նախկին համակարգի քմահաճույքի պատճառով դարձել էիք քաղբանտարկյալ եւ կարծես ձեզ ազատ արձակելով մեկնարկը դրեցին Ջավախքում արդարության վերականգնման գործին։ Սակայն երեւի…

Read More
Արտյուշ Գրիգորյան․ Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին

Արտյուշ Գրիգորյան․ Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին

Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին․ իրենց արևին Ջավախքում սեպարատիզմ են հայտնաբերել, այս անգամ հիմք ընդունելով թուրք քաղաքական կլոուն ոմն Գյուլբեյի հայտարարությունը։ Այս երևույթը սկսվում է նմանվել սիմպտոմատիկ փսիխոզի։ Ազերաթուրքերի՝ հայ-վրացական բախում ակնկալող այս սցենարը ծիծաղելի է, բայց նաև մտահոգիչ։ Մտահոգիչ այն իմաստով, որ վրացական կայքերն այս ու նմանատիպ այլ հայտարարություններին տեղ են հատկացնում,…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում  ավարտվեց  հանրային ծառայողների ընտրության առաջին փուլը, որը ենթադրում էր ընդունված դիմումների մշակում։ 16 աշխատատեղի համար կա 240 դիմում, որոնցից երկրորդ փուլ են անցել 154 դիմում։ Ամենից շատ՝ 45 դիմում է գրանցվել մարդկային ռեսուրսների կառավարման եւ արխիվային փաստաթղթերի երկրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար։ Ախալցխայի քաղաքապետարանում չեն կարող հաստատ նշել, թե երբ են անցկացնելու…

Read More
Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում

Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Համաձայն տարածած հաղորդագրության Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ

Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։ Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։ Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր Սոցիալական ծրագրի շրջանակներում 2017 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 224 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական օգնություն, բնակարանի վարձ, տակդիրներ և կրթաթոշակ։ Հոգևոր Տեսչությունն անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողուհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 30 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։

Read More
Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր 2018 թվական։ Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ երեւույթներ։ Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրված նահանջի պահեր։ Անկոտրուն պահեցինք մեր ոգին արդարության հաստատման ձգտման մեջ։ Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը ավելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կհարգվեն մարդու բոլոր իրավունքները։…

Read More
«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

Մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում այս բանաձևն առավել քան կարևոր է, որովհետև կապում է սեփական պատմությանը, հողին, Հայրենիքին, ծնողին, ընկերոջը, բակի թթենուն և այսպես շարունակ… «Ախալցխա» ժողովրդական երգի և պարի համույթի ստեղծումը «ոչ միայն հացիվ» բանաձևի իրականացմանն ուղղված հերթական, բայց ոչ շարքային նախաձեռնությունն է, քանի որ ավելի քան մեկ տասնյակ պատանի հաղորդակից է դառնալու…

Read More
ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

Հարցազրույց Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ –Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ Ռոկիի թունելի եւ հարավաբխազական ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը, որից, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը, Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում կարող է օգտվել: Չէ՞ որ սա 20-25 տարի բանակցվում էր եւ միանգամայն անլուծելի հարց էր համարվում: -Այդ փաստը, կարելի է ասել, մեծ…

Read More