«Վարդան Գրիգորյան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ այս առիթով Երևանից ժամանած ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Լաուրա Մինասյանը, նկարահանող և…