Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին  աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին  աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա եւ այժմ գտնվում է Արդահանում: Այցը իրականացվել է Արդահանի նահանգապետ Մուստաֆա Մասատլիի հրավերով: Այցի շրջանակներում անցկացվել է բիզնես ֆորում, որին վրացական կողմը ներկայացրեց Սամցխե-Ջավախքում  ներդրումային ներուժը եւ  միջսահմանային առեւտրային-տնտեսական հարաբերությունների զարգացման  հեռանկարները:

Ֆորումին ներկայացում ունեցավ նաեւ Արդահանի առեւտրային- արդյունաբերական  պալատի նախագահ Չետին Դեմիրչին, որը վերաբերվում էր Արդահանի տնտեսական հեռանկարի եւ Վրաստանի հետ  արտահանման-ներմուծման  տվյալների վերլուծմանը:

Կողմերը համաձայնվեցին ապագայում նույնպես շարունակել երկկողմ համագործակցությունը շրջանների առեւտրային-տնտեսական եւ տուրիստական ոլորտների զարգացման նպատակով: