Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ․ Էդուարդ Այվազյան

Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կրկին խոսվում է Ջավախքի գյուղերի հայկական ցուցանակների ապամոնտաժման եւ անվանումների փոփոխման մասին։ Կատարվածը առաջին հայացքից իրոք մտահոգության տեղիք է տալիս, սակայն եթե մտածենք խնդիրը այստեղ ավելի խորքային ու մտահոգիչ է, հաշվի առնելով այն փոստը, որ Ջավախքում չունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն, որ գրագետ ձեւով կարողանա պահանջել իր իրավունքները։

1. Տվյալ ցուցանակների ապամոնտաժման պատճառը այն է, որ դրանց տեսքը, չափերը եւ գույները չեն համապատասխանում վրացական չափանիշներին

2. Ցուցանակների գրությունները գյուղերի անուններով չեն համապատասխանում վրաց լեզվի հնչյուններին

Այսինքն իմ համոզմամբ ցուցանակների հետ կապված բոլոր հարցերը վերաբերվում են Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ախալցխայի քաղաքապետարաններին եւ սակրեբուլոներին (ավագանի)։ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի դեպքում հայերը տվյալ քաղաքապետարաններում ունեն մեծամասնությունը եւ հետեւաբար կարող են օրենք ընդունել, որ վրացերենի եւ անգլերենի կողքին նոր ցուցանակների վրա լինի նաեւ հայերեն գրությունը։ Ինչ վերաբերվում է անվանումները վրացական հնչյունային համակարգին համապատասխանեցնելուն այստեղ եւս տեղական իշխանությունները պետք է բացատրեն, որ հայերեն անվանումները մեղմ ասած սխալ է վրացերեն հնչյունային համակարգին համապատասխանեցնելը։

Այսինքն ասածս այն է, որ մեր հասարակությունը պետք է իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի ու ակտիվ ներգրավվի երկրի, քաղաքի ու շրջանների հասարակական, քաղաքական գործընթացների մեջ ու ներքեւից վերեւ պահանջի այն ամենը, ինչը իրեն հասնում է սահմանադրությամբ ու միջազգային իրավունքներով։

Խնդիրը մեր մեջ է ու մեզանից դուրս եկեք խնդիր չփնտրենք։

 

Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից