Տյառնընդառաջի տոնը Ախալքալաքում

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության ձեռամբ Հոգեշնորհ Հայր Բաբգէն վարդապետի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղի ունեցավ նորապսակների…

Read More

Տյառնընդառաջի տոնը Ախալցխայի Սբ . Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Փետրվարի 13-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ հոգևոր տեսուչ Հակոբ աբեղա Սահակյանի կատարվեց երեկոյան ժամերգություն և Տյառնընդառաջի նախատոնակ։ Նախատոնակի ավարտին հոգշ․ Հայր Սուրբը և Արժ․ Տեր Հայրը կատարեցին նորապսակների օրհնության կարգ։ Հայր Սուրբն և Արժ․ Տեր Հայրն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքն հղեցին նորապսակներին, որից հետո Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու 2017թ խաչքավոր Հովհաննես Գրիգորյանը…

Read More

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական

Read More

Վրաստանում ցանկանում են տնային կալանք սահմանելու օրենք ընդունել

Վրաստանում, որպես պատժի տեսակներից մեկը, ցանկանում են տնային կալանք սահմանել: Տվյալ օրենսդրական փոփոխությունը կալանքի վերաբերյալ ցանկանում են ներառել օրենսդրական փոփոխություններում, որը կառավարությունը ներկայացրել է երկրի խորհրդարանին: Նախագծի հեղինակն է Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը: Օրենսդրական նախագծի համաձայն՝ այն անձինք, որոնք կրել են իրենց պատիժը որոշ ժամանակաշրջան եւ գրավոր դիմել են Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի…

Read More

Մենք հայտարարում ենք, որ սպանություն է նախապատրաստվել. Գլխավոր դատախազ

Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի խոսքով՝ քննությունը պարզել է, որ Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան ներկայացուցիչը փորձել է ձեռք բերել ցիանիդ: Բացի այդ, Մամալաձեի տան խուզարկության արդյունքում հրազենային զենք է հայտնաբերվել: Քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին մի քաղաքացի էր դիմել դատախազություն և հաղորդել, որ իր ծանոթ հոգևորական…

Read More

Ի՞նչ պետք է անի Վրաստանը FETÖ-ի դպրոցների հետ

Վերջին ամիսների ընթացքում ամբողջ աշխարհն այն ցնցումների ականատեսը եղավ, որոնք տեղի են ունենում թուրքական պետությունում։ Տասնամյակներ շարունակ իր իրական դեմքն աշխարհից թաքցնող ցեղասպան Թուրքիան այսօր գտնվում է ձևափոխման ակտիվ փուլում։ Վերածվում է մի երկրի, որը լուրջ վտանգ է սպառնում ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Տրամաբանական կլիներ, եթե այս փոփոխություններն իրենց արտացոլումը…

Read More

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով…

Read More

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետի պաշտոնին

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետի պաշտոնին: Գլենդել քաղաքի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. ապրիլի 4-ին: Զարեհ Սինանյանը եղել է ինչպես Գլենդելի քաղաքապետ, այնպես էլ  քաղաքային խորհրդի անդամ: Նա տարբեր անգամներ այցելել է Արցախ եւ Հայաստան ու մշտապես եղել է իր ժողովրդի կողքին: Ախալցխայի մի շարք հայկական կազմակերպություններ, ինչպես նաեւ…

Read More

Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով Ախալքալաքի շրջանի հավատացյալները այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալ ուխտավորների խուբը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, շարականների երգեցողությամբ շարժվեցին դեպի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ էլ ձեռամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ…

Read More

Ախալցխայում նշեցին Սբ. Սարգիս Զորավարի տոնը

Սույն թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։ Ամեն տարի Ախալցխայի շրջանի հավատավոր ժողովուրդը կտրելով մոտ չորս կմ. Տարածք այցելում է Սբ. Սարգիս զորավարի մատուռ, որը կանգնեցված է Սազել գյուղի Սբ. Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Տոնը հատկապես ուրախության առիթ է տալիս երիտասարդներին, որոնք շատ հաճախ…

Read More

Վրաստանի ԱԾ ղեկավարը հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Փետրվարի 9-ին Վրաստանի Պետական ԱՆվտանգության Ծառայության ղեկավարը ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ։ «Կողմերը քննարկել են երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների շրջանակներում ձեռքբերումներն ու հիմնական ուղղությունները։ Խոսել են նաև հետագա ծրագրերի և համագործակցության հեռանկարների մասին։ Զրույցը վերաբերել է Վրաստանի և Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու…

Read More

Մինչև ուշ գիշեր չէր դադարում ուխտավորների հոսքը Ախալքալաքի Սուրբ Խաչ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցիներ

Սույն թվականի փետրվարի 10-ին` երագահաս, խնդրակատար, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն։ Հավարտ ժամերգության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, շնորհավորեց տոնի առթիվ։ Այնուհետև…

Read More

Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է եւ պետք է հակադարձվի. Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտ

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի: Հաշվի է առնվում…

Read More

Գիշերը  շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել…

Read More

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ առիթով մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան շրջանի մտավորականները, գրողները, լրագրողներն ու պոեզիայի երկրպագուները այցելեցին քաղաքում տեղադրված պոետի կիսանդրուն: Այնուհետև ծավալուն գեղարվեստական-գրական ցերեկույթ տեղի ունեցավ Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանում, տեղեկացնում է «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո ծառայությունը: Տեղի դպրոցների աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պոետի մասին ասույթներով,…

Read More

2017 թվականի հունվարից երրորդ երեխայի համար ընտանիքները կստանան նյութական աջակցություն

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում դեմոգրաֆիկ իրավիճակը բարելավելու նպատակով մեկնարկել է պետական ծրագիր: Քաղաքապետարանները երրորդ և բոլոր հաջորդ ծնված երեխաների ընտանիքներին երկու տարիների ընթացքում ամսական ֆինանսական օգնություն կհատկացնեն: Այն ընտանիքները, որոնք բնակվում են քաղաքում կստանան 150 լարի, իսկ լեռնային կարգավիճակ ստացած վայրերում բնակվողները՝ 200 լարի: Գյուղերում բնակվող ընտանիքները, առանց հաշվի առնելու լեռնային է գյուղը, թե ոչ նմանապես կստանան…

Read More

Թուրքիան պետք է շարժվի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախաձեռնություններին, այդ թվում և Թուրքիայում, որն ի վերջո պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և…

Read More

Շիրակ Թորոսյանի ելույթը Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովում

Հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար: Ուրախ եմ ձեզ ողջունել այս կարևոր միջոցառման շրջանակներում: Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և անգամ 100-ամյա ժամանակաշրջանը ի զորու չէ մոռացնել այն ցավն ու կսկիծը, որ ապրել են մեր պապերը Օսմանական կայսրության ոճրագործ քաղաքականութան հետևանքով:…

Read More

Վիզայի ազատականացումը Վրաստանի համար վերջնարդյունք չէ. Կոբախիձե

«Եվրախորհրդարանի  կողմից Վրաստանի հետ վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը  մեր երկրի համար վերջնարդյունք  չէ.  մեր հիմնական նպատակը եվրոպական կառուցներին  լիովին ինտեգրվելն է»,-Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարել է  խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է aliq.ge կայքը: Կոբախիձեն գործընկերներին շնորհավորել է վիզայի ազատականացման հետ կապված Եվրախորհրդարանի օրերս կայացրած որոշման կապակցությամբ. « Սա յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է:…

Read More

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից…

Read More

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Վրաստանի համար վիզաների չեղարկումը

Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի հետագա դյուրացումը կամ նույնիսկ չեղարկումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից: Չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ երեքշաբթի Պրահայում հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Կողմերը գոհունակություն են հայտնել հումանիտար փոխանակության եւ…

Read More

Լապշինին արտահանձնել են Ադրբեջանին

ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան: Բլոգերն արդեն Բաքվում է, ուր նրան հասցրել են հատուկ չվերթով: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել էր փակ ռեժիմով, նրա բացակայությամբ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝…

Read More

Գիշերը հակառակորդը կիրառել է 85մմ-ոց Դ-44 հրանոթներ եւ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և…

Read More

Մինաս Գրիգորենց. Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր

Mediaanalytic.org-ի հարցերին է պատասխանում  Ախալցխայի շրջանի Խաշուտ գյուղի արժանապատիվ զավակ, գրող, բանաստեղծ Մինաս Գրիգորենցը: Պրն. Գրիգորենց, դուք բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եք, ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ եք: Մի փոքր պատմեք մեր ընթերցողներին, թե ինչպես սկսվեց ձեր գործունեությունը այս ասպարեզում: -Գրել սկսել եմ բավականին շուտ՝ երիտասարդ տարիքում: Ցավոք սրտի ամբողջությամբ կորցրել եմ այն ժամանակվա ապրումների արդյունքում…

Read More

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրիչ գործողությունների կիրառելով հրանոթներ

Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի…

Read More

Ներքին գործերի նախարարությունը Նինոծմինդայում գողության մեղադանքով ձերբակալել է 1 անձի

Ներքին գործերի նախարարությունը, Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթգծի մոտից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղնձե գողության մեղադրանքով, ձերբակալել է մի հոգու: 2 հոգին էլ նույն գործով մեղադրվում են և քրեական պատասխանատվության են ենթարկել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1995 թ. ծննդի Ի.Պ-ին, ով մեղադրվում է գողության մեջ, իսկ 1961…

Read More

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաեւ հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը եւս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում եւ համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և…

Read More

Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում

Վրաստանի Սահամադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։ «Վրաստանի Սահմանադրական դատարանը…

Read More

Ուխտագնացություն Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ

2017 թվականի փետրվարի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, իրականացավ թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ: Ուխտագնացությունը նվիրված էր օրվա խորհրդին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակությանը: Վաղ առավոտյան ուխտավորների հոծ խումբը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և…

Read More

Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց

Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով…

Read More