Ներքին գործերի նախարարությունը Նինոծմինդայում գողության մեղադանքով ձերբակալել է 1 անձի

Ներքին գործերի նախարարությունը, Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթգծի մոտից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղնձե գողության մեղադրանքով, ձերբակալել է մի հոգու: 2 հոգին էլ նույն գործով մեղադրվում են և քրեական պատասխանատվության են ենթարկել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1995 թ. ծննդի Ի.Պ-ին, ով մեղադրվում է գողության մեջ, իսկ 1961 թ ծնված Ի.Մ և 1984 թ ծնված Վ.Գ –ն խմբի նախնական պայմանավորվածության ճանապարհով ձեռք բերած գույքի մեղադրանքով դատական պատասխանատվության են ենթարկել:

Հետաքննությունը պարզել է, որ Ի.Պ-ն, Նինոծմինդայի , Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթուղիի գծից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղինձ է գողացել, հետագայում վաճառել Ի.Մ-ին և Վ.Գ –ին: Ոստիկանները մեղադրյալների մեքենայի խուզարկման ժամանակ հայտնաբերել են գողացած լարերը:

 

ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ի ստացած վնասը այս գողության արդյունքում կազմում է 1558$ դոլար և 2050 լարի:

Հետաքննությունը ընթանում է խմբային պայմանավորվածության ճանապարհով ձեռք բերած գույքի և վաճառքի փաստի հիման վրա, (Վրաստանի քրեական օրենսգրքի հոդված 177, 2-րդ կետը «ա» եւ 186-րդ հոդվածի 2-ին «ա») ինչը ենթադրում է ուրիշի սեփականությանը վնաս հասցնել: