Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։Իր խոսքում Վրաստանում…

Read More
Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի: Այս մասին հայտնի է դարձել ֆինանսների նախարարի և ակցիայի մասնակիցներից մեկի, Ջանո Ամղոլաձեի հետ հանդիպման ավարտից հետո: «Մենք հաշվի ենք առել վարորդների կարծիքը և վիճակը, կայացրել ենք որոշում, որ հետաձգենք մեկ տարով: Մի տարի հետո կլինի այլ տիպի սահմանափակում, որը կքննարկենք վարորդների հետ խորհրդակցությունից հետո»,- հայտարարել է Իվանե…

Read More
Վրաստանի տարածքով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ

Վրաստանի տարածքով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ

Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։

Read More
Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

1in.am-Այսօր Վրաստանում՝ Թբիլիսիում, ինչպես նաև Հարավային Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված Վրաստանի կառավարության որոշման հետ, որով սեպտեմբերի 15-ից արգելվել է ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխումը։ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնափոխադրողների բողոքի ցույցը շարունակվել է երեկ ողջ գիշեր, ապա նաև առավոտյան։ Հայաստանյան բեռնափոխադրողների խոսքերով՝ նման ակցիաներ իրականացրել են նաև…

Read More
Մարիխուանայի թեստ վարորդների համար

Մարիխուանայի թեստ վարորդների համար

Այսուհետ հնարավոր կլինի տեղում որոշել վարորդների մարիխուանայի ազդեցության տակ լինելը, համապատասխան ստուգում անցկացնելու համար նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: Այս մասին հաղորդում է Թբիլիսիի հայալեզու aliq.ge կայքը։ Ելնելով սահմանադրական դատարանի մարիխուանայի հարցով կայացրած որոշումից, խնդրի շուրջ ներքին գործերի նախարարությունը այս օրերին ակտիվ աշխատանք է իրականացնում: Խոսքը վերաբերում է Վրաստան հատուկ թեստի ներմուծմանը, որը արտաքնապես գրեթե նմանվում…

Read More
Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում

Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում

Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան էր  ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ ինչպես հաղորդվում է քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կրկին անգամ շեշտել է արդեն բազմաթիվ անգամ…

Read More
Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի. Փաշինյան

Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի. Փաշինյան

Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  իր վրացի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման արդյունքներով, որը պաշտոնական այցով Երեւանում է: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել շատ կարեւոր քննարկում, կողմերը միանգամայն հավակնոտ խնդիրներ են դնում: «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են: Խնդիրը տնտեսական բաղադրիչը…

Read More
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան. Նիկոլ Փաշինյան

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան. Նիկոլ Փաշինյան

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան,- այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ վրաց լրագրողների հարցերին: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Փաշինյանի խոսքով, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: «Կարծում եմ, իմ այցը Վրաստան,…

Read More
Մաճավարիանի խոսքերով ցորենի ներմուծման արգելքը ցամաքային ճանապարհով կապված է սահմանին զբոսաշրջիկների մեքենաների կուտակումների հետ

Մաճավարիանի խոսքերով ցորենի ներմուծման արգելքը ցամաքային ճանապարհով կապված է սահմանին զբոսաշրջիկների մեքենաների կուտակումների հետ

Հացահատիկի ներմուծման արգելքը Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան պետության կողմից լավ հաշվարկված եւ ճիշտ որոշում է որակել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Մաճավարիանի խոսքով, տվյալ հարցի շուրջ շահարկումներն անհիմն են: «Վրաստանի տարածք են մուտք գործել բազմաթիվ թեթև մարդատար ավտոմեքենաներ, այդ թվում Վերին Լարսի անցակետում և փաստացի, այնտեղ ստեղծվել էր ճգնաժամ: Հարյուրավոր ավտոմեքենաներ վերադառնում էին հետ:…

Read More
Թրուսոյի կիրճում օկուպացված ռեժիմի կողմից ձերբակալված հինգ երիտասարդներին ազատ են արձակել

Թրուսոյի կիրճում օկուպացված ռեժիմի կողմից ձերբակալված հինգ երիտասարդներին ազատ են արձակել

1tv.ge-Թրուսոյի կիրճում օկուպացված ռեժիմի կողմից «սահմանն» անօրեն հատելու մեղադրանքով ձերբակալված հինգ երիտասարդներին ազատ են արձակել: Երիտասարդներին Էրգնեթիի մոտ դիմավորում են մտերիմները: Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Եվրամիությա դիտորդական առաքելության թեժ գծով ստացված տեղեկությամբ, Ցխինվալիում, բռնազավթված ռեժիմի կողմից «սահմանն» անօրեն հայտելու մեղադրանքով ձերբակալված հինգ անձանց «դատավարությունը» կայացել է երեկ, օրվա երկրորդ կեսին: Թրուսոյի կիրճում անհետ կորած արշավորդներին օրեր…

Read More
Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերը։ Այդ ռիսկերի մասին նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն…

Read More
Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Համոզված եմ, Անգելա Մերկելի պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կանցլերին Վրաստան այցելելու համար1 «Տիկին դաշնային կանցլեր, խորապես շնորհակալեմ Վրաստան այցելելու համար, մեզ համար մեծ պատիվ է, որ հյուրընկալում ենք ձեզ…

Read More
Անգելա Մերկելը իր Վրաստանյան այցը սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ

Անգելա Մերկելը իր Վրաստանյան այցը սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ

Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը իր Վրաստանյան այցը սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: Անգելա Մերկելի երկօրյա այցը սկսվելու է օգոստոսի 23-ին: Անգելա Մերկելին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության գրասենյակում տեղի է ունենալու դիմավորման պաշտոնական արարողությունը: Գերմանիայի կանցլերը Մամուկա Բախտաձեին հանդիպելու է դեմ առ դեմ, որից…

Read More
Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ

Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ

Թբիլիսիում օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով վիրավորների մասին նոր տեղեկություններ են հայտնի: Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) եւ Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել…

Read More
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում այսօր՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 9 վիրավորներից մեկը մահացել է: Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է: Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա…

Read More
Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Քաղաքացիների հարցով, որոնք բանկերի «սև ցուցակում են» և այդ պատճառով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեությանը, ընթանում են ակտիվ աշխատանքներ,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը, հայտարարել է համապատասխան հարցը մեկնաբանելիս: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշնանը կներկայացնեն հետաքրքիր առաջարկներ: «Այն, ինչ հայտարարեցի խորհրդարանի ամբիոնից, այն…

Read More
Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում տեղական իշխանության ներկայացուցիչները կենտրոնական պարտեզում  ծաղկեպսակներ դրին Վրաստանի տարածքային ամբողջականության  համար մահացածների հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք մատուցեցին  օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգիստ մատուցեց Իվլիտայի Աստվածածին եկեղեցու քահանա հայր Իոանեն։ Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված երեկո անցկացվեց նաեւ Ախալցխայի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը իրենց համարները ներկայացրին «Մեսխեթ» ժողովրդական…

Read More
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։

Read More
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
Թիֆլիսում հայ է սպանվել (տեսանյութ)

Թիֆլիսում հայ է սպանվել (տեսանյութ)

Թիֆլիսում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22 ամյա Գեւորգ Սարգսյանը։ Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գեւորգ Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։ Գեւորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից։ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Read More
Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Արդեն վաղուց Վրաստանում երրորդ ուժերը հանրության մեջ աշխատանք են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ։ Հիմնականում այդ ուժերն են Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն հաճախ նման տրամադրություններ ստեղծելու համար աշխատանք է տանում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ադրբեջանցիների հետ համատեղ։ Դրա վերջին ու վառ ապացույցներից է ռուս վերլուծաբան ու քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոի այն հայտարարությունը «Эхо Москвы» ռադիոյի ուղիղ եթերում,…

Read More
Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Tert.am-Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: -Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք…

Read More
Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը  Վալեի սահմանի մոտ ձերբակալել է Բանգլադեշի 3 և Ադրբեջանի 1 քաղաքացու: Հետաքննությունը պարզել է, որ այս անձերը  փորձել են ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ, շրջանցելով սահմանային անցակետը: Նրանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 4-ից 5 տարի ազատազրկում: Հետաքննությունն  ընթանում է Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի «ա»…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմն այս պահի դրությամբ 1 հայկական եկեղեցու՝ Թանդոյանց եկեղեցու հարցով է դիմել դատարան, սակայն տարիներ է վեր թեմը Վրաստանի իշխանություններից պահանջում է թեմի սեփականությունը ճանաչել ևս 6 հայկական եկեղեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում Վիրահայոց թեմի կողմից վիճահարույց…

Read More
Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում այն մարդկանց, ովքեր իր խոսքով, ժամկետներ են դնում վարչապետի հրաժարականի մասին, հանդարտվեն, քանի որ թայմերը առնվազն մեկ տարի չի զանգի: Նշված հայտարարությունը վարչապետն այսօր արել է կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին, որտեղ հայտարարել է կառավարական փոփոխությունների մասին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեի փոխարեն ներկայացրել Մաիա…

Read More
Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Sknews.ge-Ելենա Սեբաստովան Սամցխե-Ջավախքի համալսարանի  թուրքերեն  ֆակուլտետի  երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա անցյալ տարի Անկարայում, ամառային դպրոցում անցավ միամսյա դասեր, իսկ Դիանա Վեդյակովան էլ  այժմ պատրաստվում է այդ փոխանակման  ծրագրին: Սամցխե-Ջավախքի համալսարանը ունի թուրքերեն լեզվի գրասենյակ, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ  հարևան երկրի կրթության և մշակույթի հետ: Այդ գրասենյակում ստեղծված են  բոլոր պայմանները, որպեսզի…

Read More