Ախալքալաքի ութ մարզիկներից յոթը վերադարձան մեդալներով
Ապրիլի 30–ից մայիսի 3–ը Ռուսթավի քաղաքում կայացավ Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի 2018թ. առաջնությունը, որին մասնակցում էին Վրաստանի շրջաններից մոտ ութսուն լավագույն մարզիկներ: Ախալքալաքի ութ հոգանոց խումբը մրցույթին մեկնեց մարզիչ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ: Մարզիկները հանդես եկան գերազանց պատրաստվածությամբ` շրջանին բերելով մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրոնզե մեդալներ: Վրաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը Ախալքալաքի շրջանից աննախադեպ հաջողություններով վերադարձավ…