Ապրիլի 30–ից մայիսի 3–ը Ռուսթավի քաղաքում կայացավ Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի 2018թ. առաջնությունը, որին մասնակցում էին Վրաստանի շրջաններից մոտ ութսուն լավագույն մարզիկներ:
Ախալքալաքի ութ հոգանոց խումբը մրցույթին մեկնեց մարզիչ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ: Մարզիկները հանդես եկան գերազանց պատրաստվածությամբ` շրջանին բերելով մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Վրաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը Ախալքալաքի շրջանից աննախադեպ հաջողություններով վերադարձավ յոթ բռնցքամարտիկ:
Առաջին պատվավոր տեղ զբաղեցրեց
Արտյուշ Գոմցյանը / 56 կգ քաշային կարգում/
Երկրորդ տեղ զբաղեցրեցին
Ստեփան Շիրինյանը /52 կգ քաշային կարգում /
Արմեն Գրիգորյանը / 60 կգ քաշային կարգում /
Արշակ Էլիզբարյանը /69 կգ քաշային կարգում /
Արտյոմ Յորդանյանը /91 կգ քաշային կարգում /
Երրորդ տեղ զբաղեցրեցին
Գագիկ Պոզոյանը /56 կգ քաշային կարգում /
Նաիր Մելիքյանը /69 կգ քաշային կարգում /
«Մենք վերադարձանք հաղթանակած և ութ հոգուց յոթս նվաճեցին մեդալներ , քանի որ մինչ մրցույթը անցկացնում էինք ամենօրյա պարապմունքներ, որի համար շնորհակալ ենք մեզ աջակցող բոլոր մարդկանց, հատկապես, մեր մարզիչին` Ատոմ Էլիզբարյանին: Վերոնշյալ մրցանակակիր դարձած բոլոր հայազգի բռնցքամարտիկները ընդգրկվեցին Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում և նրանք արդեն պատրաստվում են առաջիկա միջազգային մեծ մրցաշարերին»,- ասաց մրցույթի մասնակից և արծաթե մեդալակիր Արմեն Գրիգորյանը:
Սերինե Յայլախանյան