Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Նոր օրենքի համաձայն՝ այսուհետ Հայաստանում տուգանելու են նաեւ օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին, ովքեր այդ մասին կտեղեկանան պետական մաքսակետում։ Սահմանին օտարերկրյա համարներով մեքենաների վարորդները կտեղեկանան, թե ինչ վարորդական խախտումներ են իրականացրել Հայաստանում եւ մինչև երկրի սահմանը հատելը կպարտավորվեն վճարել համապատասխան տուգանքը։ Այս նորությունը չափազանց կարեւոր է Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության համար, քանզի նրանց մեծ մասը Հայաստանում երթեւեկելիս ընդհանրապես…

Read More
Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Հիշեցնենք, որ Եվրամիության հետ…

Read More
ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի…

Read More
Նինոծմինդայի Շրջանում կայացավ ավագանու նախագահի և քարտուղարի ընտրություն

Նինոծմինդայի Շրջանում կայացավ ավագանու նախագահի և քարտուղարի ընտրություն

Նոյեմբորի 20-ին Նինոծմինդայի շրջանում կայացավ Սակրեբուլոյի առաջին նիստը, որի ժամանակ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը ներկայացրերց մեծամասնական և համամասնական պատգամավորներին։ Սակրեբուլոյի ամբողջ կազմում ընտրվել է  26 պատգամավոր։ Նախ կազմվեց մանդատային հանձնաժողով, որտեղ ներկայացվեց ամփոփիչ արձանագրությունների պատճենները՝ հաստատված տարածքային հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո ըստ կանոնակարգի աշխատանքները հանձնարարավեց ավագանու տարեց պատգամավորին՝ Վաղինակ Ղազարյանին։ Նիստի…

Read More
Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել

Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ…

Read More
Ադիգենում ընտրել են սակրեբուլոյի նախագահին

Ադիգենում ընտրել են սակրեբուլոյի նախագահին

Ադիգենի մունիցիպալիտետի չորրորդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակ ընտրեցին սակրեբուլոի նախագահին, նախագահի տեղակալին և սակրեբուլոի հանձնաժողովների ներկայացուցիչներին: Գաղտնի քվեարկությամբ սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրվեց  Իմեդա Մղեբրիշվիլին: Սակրեբուլոի 29 անդամներից 25 ընտրեցին  Իմեդա Մղեբրիշվիլիին: Նրան դեմ քվեարկեց   3 պատգամավոր, իսկ մեկ քվեաթերթիկն ուժը կորցրած ճանաչվեց: Սակրեբուլի նորընտիր նախագահը իր տեղակալի պաշտոնին առաջարկեց  Թամազ Դզազամիաին, որը եւս ընտրվեց  ձայների…

Read More
Հատուկ հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում

Հատուկ հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում

Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում երեկ գիշերվանից տեղի է ունենում հատուկ գործողություն: Տեղում այս պահին գտնվում է պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ: Տեղացիների լրատվությամբ իրավապահները գտնվում են շենքերից մեկի բնակարանում: Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ: Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից: Նշվում է,…

Read More
Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգը արդեն ուժի մեջ է

    Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգը արդեն ուժի մեջ է

    Կողմերի կողմից ներքին գործընթացների ավարտից հետո, պաշտոնապես գործարկվել է Վրաստան-Եվրամիության ասոցացման նորացված օրակարգը՝ 2017-2020թթ. համար,- այս մասին հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: «Նոր օրակարգը առավել փառասիրական է և Վրաստանին հնարավորություն է տալիս, որպեսզի մինչև 2020 թվականը առավելագույնս մոտենա Եվրամիության չափանիշներին և նորմերին»,- հայտարարում են ԱԳ նախարարությունում: Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, ասոցացման օրակարգը Վրաստան-Եվրամիության ասոցացման պայմանագրի…

    Read More
    Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի

    Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի

    Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ գնելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում: Որոշումը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:…

    Read More
    Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

    Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

    Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել…

    Read More
    Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները

    Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները

    Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները և այս գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթեներգը՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքում ընթացող անվտանգության միջազգային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս, գրում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած անդամի համար: Ինչպես ասում…

    Read More
    Առանց վիզա ռեժիմից օգտվել է 161 885 քաղաքացի, որոնցից 9875-ը խախտել է ԵՄ-ում գտնվելու ժամկետը

    Առանց վիզա ռեժիմից օգտվել է 161 885 քաղաքացի, որոնցից 9875-ը խախտել է ԵՄ-ում գտնվելու ժամկետը

    Վրաստանի քաղաքացիների 6%-ը խախտել է ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի գործընթացը։ Այդ մասին տեղեկություն է տարածել ոչ կառավարական SIDA կազմակերպությունը՝ ուսումնասիրելով 7 ամսվա կտրվածքով Վրաստանի քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մեկնելու պարզեցված համակարգի արդյունքները։ SIda-ի գործադիր տնօրեն Զվիադ Դևդարիանիի խոսքերի համաձայն՝ «այդ տվյալները ստիպում են մտածել ստեղծված իրավիճակի մասին, չնայած ինչ-որ ահավոր բանի մասին չեն վկայում»։ Հետազոտության…

    Read More
    Ախալցխայում ցուցադրվեց թուրք-մեսխեթցիների մասին ֆիլմ

    Ախալցխայում ցուցադրվեց թուրք-մեսխեթցիների մասին ֆիլմ

    Ամեն տարի նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիները նշում են Վրաստանից հեռանալու օրը: Տվյալ դեպքերը տեղի էին ունեցել 73 տարի առաջ։ Այդ օրվա կապակցությամբ  երեկ Ժողովրդավարական ներգրավվածության  կենտրոնում Տոլերանտ կազմակերպության կողմից կազմակերպվել էր ֆիլմի ցուցադրում: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ թուրք մեսխեթցիներ: Ի դեպ թուրք-մեսխեթցիները հանրությանը ներկայանում են որպես մահմեդական մեսխեթցիներ, ովքեր իբր…

    Read More
    ԵԽ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել

    ԵԽ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել

    Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը: Այս բանաձևը սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա…

    Read More
    Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը

    Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը

    Հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջադրված 64 քաղաքապետից 58-ը ստացան ձայների մեծամասնություն։ Ընտրական օրենսդրության համաձայն նրանք արդեն պետք է ձեռնամուխ լինեն պարտականությունների կատարմանը։ Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը։ Քանի որ <Վրացական Երազանք> կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդայի շրջանում հավաքել էր առավելագույն ձայնը ՝ընտրողների 75 տոկոսը, ապա…

    Read More
    Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է  նախագահ եւ փոխնախագահ

    Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է նախագահ եւ փոխնախագահ

    Ախալցխայի վարչական շենքում այսօր տեղի ունեցավ քաղաքային խորհրդի առաջին նիստը:  Քաղաքային խորհրդի 33 անդամներից նիստին մասնակցում էին միայն  31-ը: Քաղաքային խորհրդի օրակարգում էր՝ ընտրել սակրեբուլոյի նախագահին եւ փոխնախագահին։ Քաղաքային պատգամավորներից 27-ը քվեարկեցին  Գելա Նոզաձեի եւ Իոսիբ  Կապանաձեի օգտին: Գելա Նոզաձեն ընտրվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ, իսկ Իոսիբ  Կապանաձեն ընտրվեց նրա տեղակալ։ Ընտրության ժամանակ երկու քվեաթերթիկը չեղյալ…

    Read More
    Եթե դուք փող ունեք, կամ գոնե ծանոթ քահանա` միանգամայն կարող եք խուսափել զորակոչից

      Եթե դուք փող ունեք, կամ գոնե ծանոթ քահանա` միանգամայն կարող եք խուսափել զորակոչից

      Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետք եղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատհնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած…

      Read More
      Բորժոմիում Վրացական երազանքը նշում է իր  հաղթանակը

      Բորժոմիում Վրացական երազանքը նշում է իր հաղթանակը

      Բորժոմիի ընտրատեղամասերում ժամը 20.00-ին ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր  մոտ 52.9%: Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահի խոսքերով` տեղամասային ընտրական հանձնաժողովները օրվա ընթացքում աշխատել են ըստ պատշաճի: Ընտրատեղամասերում որևէ էական խախտում չէ արձանագրվել: Այսպիսով, Բորժոմիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Լեւան Լիպարտիան հավաքելով 55.22%, իսկ ընդդիմադիր Զազա Չաչանիձեն՝  44. 78%…

      Read More
      Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի

      Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի

      Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում Սուրբ  Անդրեասի անվան եկեղեցի է բացվել: Սինոդի  անդամների հետ միասին ուղղափառ եկեղեցու բացումը իրականացրեց Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտը: Տոնական ծառայությունից հետո Մոխե գյուղում համերգ տեղի ունեցավ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ եկեղեցական  թեմի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում են «Մետեխի», «Ալեգրո» եւ «Էրիսիոնի» պարային եւ վոկալի համույթները: Տաճարում ծառայելու են երկու ուղղափառ…

      Read More
      Պետք է սովորենք ասել շնորհակալություն

      Պետք է սովորենք ասել շնորհակալություն

      Վրաստանում հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը փոխել է մոտեցումը քաղաքացիության հարցում։ Նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Փոփոխված սահմանադրության համաձայն, Վրաստանի քաղաքացիները չեն զրկվելու երկրի քաղաքացիությունից ստանալով այլ երկրի քաղաքացիություն։ Այս խնդիրը առավել ակտուալ էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող հայերի համար, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար ձեռք էին բերել Հայաստանի…

      Read More
      Վրաստանում այլեւս չի արգելվի երկքաղաքացիությունը

      Վրաստանում այլեւս չի արգելվի երկքաղաքացիությունը

      Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ փոխվել են մոտեցումները վրացական քաղաքացիության հարցում. նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է news.am-ը հղում անելով Georgia Online կայքին: «Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», – լրագրողներին…

      Read More
      Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել

      Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել

      Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն, Սամցխե-Ջավախքի ոստիկանության հետախուզական բաժանմունքի աշխատակիցները, Ախլցխայում  1958 թ-ի ծնված  Մ.Ի.-ին  են ձերբակալել: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրության մեջ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը իրեն պատկանող թուրքական բարի մի մասում, քաղաքացիներին մարմնավաճառության համար սենյակ էր հատկացնում: Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, իրավապահները հարցաքննել են բարի անձնակազմին որպես վկաներ: Հետաքննությունը  ընթանում…

      Read More
      Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

      Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

      Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան  հավաքվել էին  մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները  պահանջում էին  փակել  թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է: Խնդիրը նրանում է, որ մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել:  Չորս երիտասարդ տղամարդ փորձել…

      Read More
      Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ

      Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ

      ՀՀ գիտությունների ազգային ակադեﬕայում տեղի ունեցավ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր, ՀՀ ԳԱԱ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությունը: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընթերցեց ՀՀ ԳԱԱ ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Այսօր արդեն իրականություն են համապարփակ և բազմաթիվ թեմատիկ…

      Read More
      Նորընտիր  քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից

      Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից

      Ինքնակառավարվող  քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում  տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից: Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից  իրենց աշխատանքը կսկսեն  միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։ Ախալցխայում  նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝  Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը: Վեց մունիցիպալիտետներից…

      Read More
      Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին

      Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին

      Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:…

      Read More
      Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում

      Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում

      Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր: Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ…

      Read More
      Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

      Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

      Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում  կլինեն 3: Սամցխե-Ջավախքի  քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38  անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…

      Read More