Ապրիլի 29-ին քաղաք Ախալցխայում կանցկացի անվճար բժշկական հետազոտություն

Ապրիլի 29-ին քաղաք Ախալցխայում կանցկացի անվճար բժշկական հետազոտություն

Ապրիլի 29-ին Անդրկովկասի բժիշկների լիգան,  ՍՊԸ «Առողջության տան» աջակցության հետ մասին ծրագրում են օգնել Ախալցխաի բնակչությանը:  Բնակչության համար անցկացվելու են տարբեր բժշկական խորհրդատվություններ: Դրանց շարքում են՝ Ալերգիայի տարբեր հիվանդություններ-ասթման, աթոպիկ դերմատիտը և զանազան ալերգետիկ հիվանդություններ: Ցանկացողներին կհետազոտի բժշկության դոկտոր-ակադեմիկ պրոֆեսոր, Ադրկովկասի բժիշկների լիգաի հիմնադիր տիկին Բարբարե Բեզարաշվիլին: Համակարգչային սպիրոմետրիա Թոքաբանության տարբեր հիվանդություններ-հազ, թոքերի բորբոքում և…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մարդկանց  թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի…

Read More
Մեսխեթում մեկնարկելու են երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները

Մեսխեթում մեկնարկելու են երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը, Սամցխե-Ջավախքում  սկսվելու է երկու մզկիթների վերականգնողական աշխատանքներ:  2017 թ.-ին Ասպինձայի շրջանի Օթասա գյուղի և Ախալցխայի շրջանի Սաղունեթի գյուղի պատմական հուշարձանները 2017 թ.-ին կվերանորոգվեն: Այժմ  ընթացքի մեջ են նախագծման աշխատանքները:  Սաղունեթիի կենտրոնում մոտ մի դարի մզկիթ կա: Մշակութային ժառանգության պահպանման  գործակալության տնօրենը ասում է, որ Սամցե-Ջավախքի շրջանում շատ մատուռներ և եկեղեցիներ…

Read More
Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Վերաօծվեց Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված եկեղեցին

Սուրբ Խաչ եկեղեցին նորոգել են խաշուտցիները: 2017թ. ապրիլի 18-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը վերաօծեց Ջավախքի հայ կաթողիկէ Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին: Արարողությանը ներկա էին Վրաստանում քահանայապետական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին և նրա քարտուղարը, Վրաստանում ծառայող երկու լատին ծեսի վարդապետներ, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Ծղալթբիլայի և Ջուլղաղի ժողովրդապետ…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։ «Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության…

Read More
«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն  առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց Ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի…

Read More
Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել

Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։ Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է news.am–ն։ Խոսնակը նշել է, որ  չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ…

Read More
Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը: Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից  և Ռուսաստանից: Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ…

Read More

Կարնո աշխարհը իմ սկիզբն է

Ես Էրզրումցի Հովհաննեսի շարունակությունն եմ Վիկտոր Հովհաննիսյան անուն-ազգանունով: Կես դար է, որ Երևանում եմ, բայց մնում եմ Կարին – Նորշեն – Ծղալթբիլա – Երևան ճանապարհն անցած անհատ: Իմ հայերեն խոսքը կառուցված է Կարնո բարբառի հիմքի վրա և արդյունքում` ճիշտ շարադասված հայերենն է: Բարբառները պահպանել է պետք, նրանք մեր հարստությունն են: Իմ բարբառը իմ ակունքն է,…

Read More

Ախալքալաքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության ճանաչման թեման չի քննարկվել

Արդեն տեղեկացրել ենք, որ  Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա:Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար  անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն: Ախալքալաքի քաղաքային ժողովի…

Read More

Ախալցխայում քննարկեցին քաղաքների ինքնակառավարման համակարգի չեղարկման հնարավորությունը

Ինքնակառավարման հարցերով փորձագետները, ոչ կառավարական կազմակերպությունների և  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Ախալցխայում խոսեցին քաղաքապետարանների չեղարկման հնարավորության հարցը: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 13-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում: Հանդիպման ընթացքում հավաքված փորձագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները արտահայտվեցին քաղաքապետարանների պահպանման օգտին: Այս առումով բավական լավ փաստարկներ էին ներկայացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հիմնավոր խոսում էին…

Read More

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: «1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի…

Read More
Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Այս փոքրիկ շրջանում Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա հարեւան երկիրն է, որի հետ հայ ժողովրդին կապում է մեծ պատմական ու մշակութային անցյալ: Դարերով մեր ժողովուրդները կողք-կողքի պայքարել են իրենց գոյության համար եւ միայն  միասնության շնորհիվ կարողացել պահպանել քրիստոնեական հավատքը, որը տվյալ պարագայում զուտ կրոն լինելուց բացի հանդիսացել է նաեւ ինքնության պահպանման  միջոց: Այսօրվա ժամանակակից աշխարհի քաղաքական…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More

Վրաստանի ԱԳ նախարարն Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ: Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ: Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան, կան…

Read More

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական…

Read More

Պետությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր: Նախարարի տեղակալը պիլոտային ծրագրի ներկայացումը անցկացրեց Սամցե-Ջավախքի պետական համալսարանում: Պետրե Կանկավայի տեղեկատվությամբ, պրակտիկան կանցնեն  այն ուսանողները, որոնք անցել են «Վրացական լեզվի ուսուցում, 1 + 4» ծրագիրը: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն համապատասխան դիմում էլեկտրոնային եղանակով: Դիմորդների փաստաթղթերը ընտրելուց հետո նրանց հետ հարցազրույց…

Read More

Վիրքի թրքացումը սարերու ետին չէ. Սեւակ Արծրունի

Այսօր՝ 10 ապրիլին Ախալցխա կը վերադառնայ քաղաքապետ Վլատիմիր Զետկինիձէի գլխաւորած պատուիրակութիւնը, որ 6 ապրիլէն կը գտնուէր Ատրպէյճանի մայրաքաղաք, մասնակցելու Պաքուի մէջ իրականացուած 16-րդ միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա այցելած էր Թուրքիոյ դեսպան Զէքի Լեւենթ Կիումրուքճուն: Դեսպանի այցը Ախալցխայի մէջ սկսած էր Սամցէ-Ջաւախքի համալսարանէն եւ այդ առթիւ տեղեկացանք, որ այսօրուայ դրութեամբ համալսարանի մէջ թրքերէն…

Read More

Ախալցխայի հայ հասարակությունը վրդովված է քաղաքապետի Բաքվում տեղի ունեցած հանդիպումից

Ախալցխայի հայ հասարակության մեծամասնությունը վրդովված է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի ապրիլի 6-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպումից: Մարդկանց կարծիքով քաղաքապետը հարգելով իր հայ համաքաղաքացիների ազգային զգացմունքները ոչ միայն չպետք է հանդիպեր Ալիեւին, այլ նաեւ լուսանկարները չպետք է տեղադրեր քաղաքապետարանի facebook-ի պաշտոնական էջում: Առավել ցավալի է այն փաստը, որ տվյալ հանդիպումը տեղի է ունեցել…

Read More

Նոր մանրամասներ Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի Բաքու այցի վերաբերյալ

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն Բաքվում մասնակցում է միջազգային ցուցահանդեսին: Քաղաքապետի հետ մեկտեղ Ադրբեջանում էին գտնվում նաև քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակիցները: Ադրբեջանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդես AITF-2017 բացեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունները տարբեր երկրներից և այդ թվում էր նաև Վրաստանը: Ադրբեջանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդես AITF-2017-ը Բաքվում բացվեց …

Read More

Ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ Ախալքալաքում

Սույն թվականի ապրիլի 8-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ անցկացրեց։ Կիրակնօրյա դպրոցի սաները հանգամանալից ներկայացրեցին քառօրյա պատերազմի դրվագները։ Միջոցառման գաղափարական հիմքն այն էր, որ քառօրյա պատերազմի հերոսները վարդանանց քաջ զորավարների հետնորդներն են։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն իր օրհնությունն է բերում կիրակնօրյա դպրոցի…

Read More

Ավետման տոնին Ախալքալաքում նորածիններին նվիրեցին օրհնված խաչեր և մանկական Աստվածաշունչ

Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածամոր ավետման տոնին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրը շնորհավորեց եկեղեցում հավաքված մայրերին ու քույրերին՝ մաղթելով,…

Read More

Ախալցխայի քաղաքապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն եւ նրա ներկայացուցիչներ՝ Մարինա Մերաբիշվիլին, Լեւան Միքաբերիձեն ու Ուչա Կախնիաշվիլին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրաբան Ալիեւային: Այդ մասին հաղորդում է Ախալցխայի քաղաքապետարանի պաշտոնական էջը: Հանդիպման առումով մանրամասները չեն ներկայացվում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1343778552355602&id=694718250594972

Read More

«Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես Նինոծմինդայում

Վրաստանի Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի ճեմասրահում այսօր՝ ապրիլի 6-ին բացվեց «Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Այդ ցուցահանդեսով, փաստորեն ամփոփվում է կանանց միամսյակը։ Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել շրջանի 30-ից ավելի կին ստեղծագործողներ՝իրենց 200-ից ավելի աշխատանքներով, տեղեկացնում է կենտրոնի մամլո դիվանը։ Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։Նրա արդյունքները կամփոփի…

Read More

IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է

Ըստ Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման, մասնակիցների 12%-ը կարծում է, որ Հայաստանը երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է: Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին: Մինչդեռ, ըստ 42%-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերը Եվրամիությունն է, 33%-ի՝ ԱՄՆ-ն, 20%-ի՝ Ադրբեջանը, 28% -ի՝ Ուկրաինան, 14% -ի՝ Թուրքիան և 2%-ի՝ Իրանը: Ըստ հարցման մասնակիցների 73%-ի, Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է:…

Read More

Հայկական լավաշին նվիրված տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում

2017 թվականի ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի հանապազօրյա հացի, ի մասնավորի հայկական լավաշի մեծարմանը նվիրված տոնահանդես: Դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համապատասխան: Կազմակերպիչների հարուստ երևակայության արդյունքում տեսանելի էին դարձել հայկական լավաշի պատրաստման բոլոր փուլերը: Ազգային տարազներով զուգված փոքրիկները մեծերի նմանությամբ հմտորեն ցույց էին տալիս լավաշի…

Read More

Ախալցխայի երկրորդ հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների համար կծախսվի 682 000 լարի

Ախալցխայի Ռուսթավելի փողոցի բնակչությունը 50-ական թվականի կառուցված կամուրջի շուրջ ունի  բողոքներ: Սրանք են՝ կոյուղու տհաճ հոտը, կենցաղային թափոնները, հակասանիտարական ծանր վիճակը, վնասված  ենթակառուցվածքը և այլն: Այս փողոցի բնակիչները արդեն տարիներ շարունակ պահանջում են որ այս խնդիրը ի վերջո լուծեն: Իրավիճակը զգալիորեն վատանում է ամռանը:  Բարձր ջերմաստիճանի ժամանակ,  կոյուղու հոտի պատճառով անհնարին է  դառնում քայլել այդ…

Read More

Շնորհավորում ենք Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում ենք Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղխորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ: Համոզված ենք, որ Զարեհի վերընտրվելը նպաստելու է Գլենդել քաղաքի հայ համայնքի հզորացմանը ու զարգացմանը: Զարեհ Սինանյանը մշտապես իր հնարավորությունների սահմանում աջակցել է տեղի հայ համայնքին  եւ տարբեր գործնական առիթներով եղել Արցախում ու Հայաստանում: Նա նաեւ անտարբեր չէ ջավախքահայության հուզող խնդիրներին եւ մշտապես իր…

Read More

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2017» (Nations in Transit) ամենամյա զեկույցը։  Հետազոտության մեջ ներառված 29 երկրներից 18-ը ժողովրդավարության հարցում նահանջ է գրանցել: Ժողովրդավարության 8 անվանակարգերում երկրները ստանում են մինչև 7 միավոր, որտեղ 1-ը ժողովրդավարության ամենաբարձր մակարդակն է։ Զեկույցում Վրաստանն ունի 4.61 միավոր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցած ցուցանիշը չի փոխվել, գրում…

Read More

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 8:20-ի դրությամբ ստացվել են 1807 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 88 տոկոսը։ Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,06 տոկոս. «Ելք» դաշինք-7,69 «Ազատ դեմոկրատներ»-0,90 «Հայկական վերածնունդ»-3,71 «Ծառուկյան» դաշինք- 27,58 Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,62 Հանրապետական կուսակցություն- 49,06 Կոմունիստական կուսակցություն-0,74 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,08 ՀՅ Դաշնակցություն-6,61 Նշենք, որ…

Read More