Սրտանց շնորհավորում ենք Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղխորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ: Համոզված ենք, որ Զարեհի վերընտրվելը նպաստելու է Գլենդել քաղաքի հայ համայնքի հզորացմանը ու զարգացմանը: Զարեհ Սինանյանը մշտապես իր հնարավորությունների սահմանում աջակցել է տեղի հայ համայնքին եւ տարբեր գործնական առիթներով եղել Արցախում ու Հայաստանում:
Նա նաեւ անտարբեր չէ ջավախքահայության հուզող խնդիրներին եւ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր շրջանի հայությանը հուզող խնդիրները:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն
Վրաստանի Ազգերի Ժողովրդավարական Միություն
Ախալցխայի հայ հասարակություն