Սույն թվականի ապրիլի 8-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ անցկացրեց։ Կիրակնօրյա դպրոցի սաները հանգամանալից ներկայացրեցին քառօրյա պատերազմի դրվագները։ Միջոցառման գաղափարական հիմքն այն էր, որ քառօրյա պատերազմի հերոսները վարդանանց քաջ զորավարների հետնորդներն են։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն իր օրհնությունն է բերում կիրակնօրյա դպրոցի մանկավարժական կազմին և սաներին, նշելով որ նմանատիպ միջոցառումներով իր կարևոր դերն ունի մեր փոքրիկ սերունդի դաստիարակության համար։
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան