Բաց նամակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

Բաց նամակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

Մեծարգո պարոն վարչապետ Գիորգի ԳաԽարիա, այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության հարթակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թելեթոն-դրամահավաք, որի նպատակն էր աջակցել Սամցխե-Ջավախքում բնակվող մեր հայրենակիցներին ու հատկապես երիտասարդներին ունենալու իրենց մարզամշակութային կենտրոնը։ Ծրագրի գաղափարը առաջացել էր զուտ հումանիտար սկզբունքներից ելնելով ու կոնկրետ այն ժամանակ, երբ Ախալցխա քաղաքում փակվեց հայկական դպրոցին կից գործող բռնցքամարտի…

Read More
Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր

Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա…

Read More
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն և տոնական համերգ Թբիլիսիում

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն և տոնական համերգ Թբիլիսիում

Սեպտեմբերի 23-ին Վրաստանում  ՀՀդեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական ու մշակութային…

Read More
«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

Սիրելի հավատացյալ հայորդիներ․ Բարձյալն Աստծո կամոք Սույն թվականի Սեպտեմբերի 8-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և «Մարտին Սթար» ընկերության բարերարությամբ, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով ուղևորվեց դեպի Արցախ։ Համույթը ծրագրում է…

Read More
Արարատ Հայկական միությունը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը 15 տարեկան են

Արարատ Հայկական միությունը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը 15 տարեկան են

Սեպտեմբերի 8_ին, Միսլատայի ԷԼ ՍԻԴ դպրոցում տեղի ունեցավ Իսպանիայում առաջին կիրակնօրյա դպրոցի նոր՝ 2019_2020 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմք դրվեց թագավորությունում առաջին հայկական դպրոցին, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ Արարատ Հայկական միության, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության,…

Read More
Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը

Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։ Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։ Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը,…

Read More
Երեւանում բացվեց Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Երեւանում բացվեց Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Հունիսի 8-ին Երեւանի Նկարիչների միության սրահում բացվեց արմատներով Ախալցխացի Վիկտոր Հովհաննիսյանի հոբելյանական ցուցահանդեսը «Եռապատկեր» թեմայով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին բազմաթիվ մտավորականներ ու արվեստասերներ Ջավախքից ու Երեւանից։ Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի խոսքերով ինքը ամեն օր ներկա է լինելու ցուցասրահում եւ դիմավորելու է բոլոր այցելուներին պատասխանելու է նրանց հարցերին ու լսելու նրանց կարծիքները։ «Ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում նոր…

Read More
Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվել է հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երգչուհու ծննդյան օրը`…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից «Ախալցխա» պարի համույթը մեկնել է Լեհաստան տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու նպատակով

Ախալցխայի Հոգևոր Տեսչության կից «Ախալցխա» պարի համույթը մեկնել է Լեհաստան տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու նպատակով

Մայիսի 30-ին  Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ եկեղեցուն կից գործող «Ախալցխա» պարային համույթը մեկնեց Լեհաստան մասնակցելու Գոշալին քաղաքում հունիսի 1-ին տեղի ունենալիք ամենամյա  «Խաչի» տոնին նվիրված միջոցառմանը։ Նախաձեռնության հեղինակը ծնունդով Ախալցխայի Ծիրա գյուղից Գրիգոր Ասլանյանն է, ով այժմ բնակվում է Լեհաստանում։  Ախալցխայի Հոգևոր Տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի խոսքերով՝ Գրիգոր Ասլանյանը իր…

Read More
Մայիսի 16-ին միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար

Մայիսի 16-ին միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար

Մայիսի 16-ին Եվրատեսիլի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուկը, ով ելույթ կունենա առաջին համարի տակ Եկեք միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար: Վրաստանից քվեարկել նկարում նշված կոդերով։

Read More
3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

3-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացում Ջավախքի Դամալա գյուղում

Ապրիլի 20-ին  Սամցխե-Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը։ ՋԱՀ-ը հրավիրում է բոլորին մասնակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը։

Read More
Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

«Վիրահայերի Միությունը» նախաձեռնել է  Սայաթ -Նովային նվիրված մրցույթ։ Մրցույթը տեղի կունենա ավնադական Վարդատոնին մայիս ամսվա ընթացքում: Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել ներկայացված նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։ Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ։ Անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ․ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և…

Read More
Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և  համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում օրերս տեղի ունեցավ ցուցահանդես և տոնական համերգ՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճում: Համատեղ կազմակերպված այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին շրջանի անվանի նկարիչները, արտադպրոցական դաստիարկության «Արևիկ» կենտրոնի և երիտասադական «Պիտա» կենտրոնի սաները: Համերգային բաժնում հանդես եկան կենտրոնի «Փարվանա » համույթը, Գանձայի,Կաթնատուի «Գանձեր» և « Գուգարք» համույթները, երաժշտական դպրոցի վրացական պարի համույթը, երգչախումբը, երգիչ-մանկավարժները: Ասմունքի բաժինը…

Read More
Թբիլիսիում մեկնարկեցին Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

Թբիլիսիում մեկնարկեցին Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

2019 թվականի փետրվարի 19-ին, Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ներկայիս Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում,  հանդիսավորապես մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծի փառապանծ 150-ամյա տարեդարձի տոնակատարությունը: Հյուրասեր այս տունը կրկին մարդաշատ էր, հյուրընկալվել էին ամիսներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծված տարածաշրջանային հոբելյանական հանձնախմբի անդամները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսսպան Ռուբեն Սադոյանը,…

Read More
Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Փետրվարի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։ Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր…

Read More
Թբիլիսիում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես

Թբիլիսիում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես

Փետրվարի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվում է ճանաչված նկարիչ, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի (գեղանկար, կոլաժ, գրաֆիկա, պղնձե փորագիր աշխատանքներ) ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումից հետո կկայանա հանդիպում հայ արձակագիր, գրաբարից և ռուսերենից թարգմանությունների, ինչպես նաև սեփական ստեղծագործությունների մի քանի ժողովածուների հեղինակ Վարդան Ֆերեշեթյանի հետ:…

Read More
Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց բանաստեղծի ծննդյան օրը

Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց բանաստեղծի ծննդյան օրը

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց նրա ծննդյան օրը։ Նախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ապա եկեղեցու բակում գտնվող նրա տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում գիտաշխատողը ներկայացրեց բանաստեղծի կյանքն ու անցած ստեղծագործական ուղին, ապա հանրակրթական դպրոցի սաները…

Read More
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

«Ջավախք» հայրենակցական միությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 9-ին ժամը 13:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված  «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը:  

Read More
Ախալցխայում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի համերգային ծրագիրը

Ախալցխայում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի համերգային ծրագիրը

Ախալցխայի դրամատիկական թատրոնի շենքում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի «Քեզ համար Ջավախք» համերգային ծրագիրը: Համերգին մասնակցում է Ախալցխայի բնակչությունը ամբողջ շրջանից: Համերգային ծրագիրը ուղեկցվում է նաեւ պարային ծրագրով: Համերգային երեկոն անչափ դուր եկավ մասնակից մարդկանց, հանդիսատեսը երջանիկ էր: «Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, ինձ շատ դուր…

Read More
Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Ախալցխայի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել քաղաքի շրջանային ժողովին

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը մեր ընթերցողին ներկայացնում ենք ամբողջությամբ. Պարոն Գելա, Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի…

Read More
Ռաբաթի ամրոցի տարածքում նշեցին «Եվրոպայի օրը»

Ռաբաթի ամրոցի տարածքում նշեցին «Եվրոպայի օրը»

Սեպտեմբերի 29-ին Ախալցխայի բերդի տարածքում նշվեց «Եվրոպայի օրը»: Միջոցառումները մեկնարկեցին 12.00-ին եւ տեւեցին մի քանի ժամ։ Երեխաների համար տարբեր սրահներ էին բացվել, որտեղ նրանք սկզբում ստանում էին անձնագիր եւ անցնելով տարբեր սրահներով եւ լրացնելով եվրապական երկրների մասի հարցերի պատասխանները ստանում նվերներ, թռուցիկներ եւ օրվա խորհրդանիշ դրոշակներ։ Մասնակիցներին բերդի տարածքում հյուրասիրում էին անվճար պաղպաղակներ եւ այլ…

Read More
Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի ունեցավ հայ-վրացական բարեկամության ամպրապնդմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների շարք՝ ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու: Միջոցառումներին ներկա էին Ասպինձայի շրջանի քաղաքապետ Ռոստամ Մագրաքվելիդզեն, տեղական իշխանության ներկայացուցիչները, Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը, Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանը,  հայկական…

Read More
Նորշեն-Ծղալթբիլա գյուղը նշեց իր տոնը

Նորշեն-Ծղալթբիլա գյուղը նշեց իր տոնը

Երեկ Ախալցխայի Նորշեն֊ Ծղալթբիլա գյուղում եռակի տոն էր։ Հայրենի բնօրրանից, արմատախիլ եղած, հայրենիք կորցրած Կարին Էրզրումցու ժառանգորդներից շատ շատերի հետ 33 ընտանիք թուրքական հայաջինջ քաղաքականությունից հալածված՝ 1830 թվականին եկան հաստատվեցին Ծղալթբիլա գյուղում, իրենց սրտերում վառ պահելով բնօրրան Նորշենի անունն ու հիշատակը առ այսօր։ Երեկ, Աստվածածնա տոնի նախօրեին Նորշեն֊Ծղալթբիլացիները հանդիսավոր նշեցին գյուղի 188 և միջնակարգ դպրոցի…

Read More
Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: «Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ…

Read More
Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Այսօր Երեւանում լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը։ Այն լույս է տեսել 300 օրինակով։ Մինաս Գրիգորյանի խոսքերով նրա հինգերորդ գիրքը լույս է տեսնելու շուտով, որից հետո այս տարվա մայիս ամսին նախատեսվում է այդ երկու նոր գրքերի շնորհանդեսը անցկացնել Ախալցխա քաղաքում, որին մասնակցելու են բազմաթիվ բանաստեղծներ ու հյուրեր, ինչպես…

Read More
Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը

Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը

Փետրվարի 19-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև  և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝…

Read More
Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո Թբիլիսիում

Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո Թբիլիսիում

Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները։ Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի հասարակական գործիչներ, գրողներ և թարգմանիչներ: Երեկոյի պատվավոր հյուրը՝ Հրանտ Մաթևոսայանի ստեղծագործությունների վրացերեն լեզվով թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին էր, որի կողմից քսաներրորդ դարի երկրոդ կեսում…

Read More
«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

Մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում այս բանաձևն առավել քան կարևոր է, որովհետև կապում է սեփական պատմությանը, հողին, Հայրենիքին, ծնողին, ընկերոջը, բակի թթենուն և այսպես շարունակ… «Ախալցխա» ժողովրդական երգի և պարի համույթի ստեղծումը «ոչ միայն հացիվ» բանաձևի իրականացմանն ուղղված հերթական, բայց ոչ շարքային նախաձեռնությունն է, քանի որ ավելի քան մեկ տասնյակ պատանի հաղորդակից է դառնալու…

Read More
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ

Վարձով ենք տալիս ազգային հարստություններ

Քառորդ դար «Թորիկի» պես միայն երազեցինք: Սա չէր անկախ Հայաստանի տեսլականը, որ պիտի կերտեինք: Մուրացիկի պես հայացքներս հառում ենք մեկ հյուսիս, մեկ արևմուտք՝ ազգային արժեքները ստորադասելով եվրոպական քստմնելի բարքերից: Մեր երկրի տնտեսության զարգացման փորձերը վերջին տասնամյակում սահմանափակվում են միայն հյուրանոց, սուպերմարկետ, մոլ և ճանապարհ կառուցելով, այն դեպքում, երբ երկիրն օրեցօր դատարկվում է: Քանի՞ գյուղում այս…

Read More