Վաղը Եվրոխորհրդարանը այնուամենայնիվ քվեարկության է դնելու Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցը

Փետրվարի 2-ին Եվրոխորհրդարանը քվեարկության է դնելու Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցը: «Վաղը կարծում եմ Եվրոխորհրդարանը կաջակցի Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցին»,- հայտարարել է Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեւիդ Մակալլիստերը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո: Բրյուսելում այս առիթով արդեն գտնվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ: Չնայած դրան ռուսական…

Read More

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը՝ որպես ԵԱՏՄ երկրների հետ կապող ուղի ։ Այս համատեքստում, հիմնականում քննարկվում է երկու ճանապարհի հնարավորություն՝ Աբխազիայիայով և Հարավային Օսիայով։ Սակայն երկուսն էլ իրատեսական չեն, քանի դեռ Վրաստանի համար վերջիններիս կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում։ Բայց կա երրորդ այլընտրանք, որի մասին գրեթե չի…

Read More

ՀՀ-Վրաստան ԷՀԳ կառուցման կապալառուների մրցույթի հայտատուները հայտնի կլինեն փետրվարին

Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հայտատուները հայտնի կդառնան փետրվարի առաջին տասնօրյակում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի խոսքով, հայտերի ներկայացման վերջնաժամկետը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և…

Read More

«Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում»,-նախագահի մամլո խոսնակ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն, հաղորդում է apsny.ge կայքը: «Ինչ վերաբերվում է Վանո Մերաբիշվիլու համաներման հարցին, ապա ներկա դրությամբ այդ հարցը չի դիտարկվում», -ասում է Միշվելաձեն: Նրա խոսքերով Մերաբիշվիլին այդ հարցով չի դիմել նախագահին:

Read More

Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները…

Read More

Ախալքալաքից օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում

Ախալքալաքում հասարակական կազմակերպությունները քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքում» անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու թեման, որպեսզի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորներին ընտրեն հավասարաչափ ընտրողներ: 2017 թ.-ի աշնանը Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում անցկացրեց, որի նպատակն էր քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքը»: Հանդիպմանը ներկա էին 17 մասնակից, և չնայած,…

Read More

Ջավախքում ճանապարհների վրա իրավիճակը կրկին բարդ է

Ջավախքում ճանապարհների վար իրավիճակը կրկին բարդ է: Առատ ձյան եւ քամու պատճառով մշտապես փակվում են նոր մաքրված ճանապարհները: Քամու պատճառով որոշակի կետերի վրա ձյան բարձրությունը կարող է հասնել 2-3 մետրի:  Ներկա դրությամբ դեպի Կարծախի եւ Նինոծմինդայի անցակետ տանող ճանապարհը  բաց է, սակայն այնտեղ կան մեքենաների խցանումներ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի…

Read More

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին,…

Read More

Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բազմաթիվ գյուղերի ճանապարհներ փակվել են առատ ձյան եւ բուքի պատճառով

Ախալքալաքից եւ Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են բուքի եւ առատ ձյան պատճառով: Ձնաբուքը խնդիրներ է առաջացել 8 գյուղերի համար: Շրջանի ճանապարհները ձյունից մաքրելու հարցում պատասխանատու «Վեմիա» ընկերության հանձնաժողովի ներկայացուցիչները ասում են, որ 10 օրվա ընթացքում ճանապարհները պարբերաբար մաքրվում էին, սակայն առատ ձյան եւ քամու պատճառով միևնույն է խոչընդոտեր կան ճանապարհների վրա: Ներկա դրությամբ…

Read More

Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով: Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ: Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային…

Read More

Վրաստանը ԵՄ-ին կոչ է անում անդամակցության որոշակի հեռանկար տրամադրել

Առանց ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշակի առաջարկների Վրաստանում բարեփոխումները կարող են դանդաղել։ Այս մասին հայտնել է եվրոատլանտյան հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն Ռյաշեւում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։ Դոլիձեն, որը մասնակցում է Եվրոպա –Ուկրաինա ֆորումին, ասել է, որ վրացիների համար ԵՄ անվիզա ռեժիմ ներդնելու դեպքում ԵՄ-ն պետք է Վրաստանին անդամակցության հեռանկար տրամադրի։ Նախարարը հավելել է, որ խոսքը ԵՄ…

Read More

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ

Հունվարի 29-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շնորհավորեց հավատացյալ ժողովրդին տոնի առթիվ։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց բանակում հերոսաբար ընկած զինծառայողների։

Read More

Թբիլիսահայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումները

Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր…

Read More

Իսկական քաղաքական կուսակցություններ Վրաստանում նախկինի պես չկան

«Ազգային շարժումը» բաժանվեց աղմուկով և սկանդալով: Դա ընտանիքի քայքայում էր հիշեցնում, երբ դրա անդամները հարևաններին ինչ-որ բան ցույց տալու համար, միմյանց վիրավորելով, իրար վրա թավաներ ու կաթսաներ են նետում: Սակայն ժամանակն է այդ աղմուկը մոռանալու: Այսպիսի հարցադրում անենք. ի՞նչ է փոխվել վրացական քաղաքական լանդշաֆտում այդ պառակտումից հետո: Հենց միանգամից էլ պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին…

Read More

Նոր լրատվական-վերլուծական կայք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայության համար

Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում…

Read More

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կավարտվի 2 ամսից

Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը: «Մոտավորապես 2 ամսվա աշխատաք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»: Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը…

Read More

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԱՐՆԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

Վրաստանի նախկին Վարչապետ Վանո Մերաբիշվիլին հնարավոր է գարնանը ազատ արձակվի: Բազմաթիվ փորձագետներ նրա ներումը հնարավոր են համարում այն բանից հետո, երբ նախօրեին պարզ դարձավ, որ Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Չհաստատված տեղեկությունների համաձայն Վրաստանի Համաներման հանձնաժողովը արդեն իսկ ուսումնասիրում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի համաներման հարցը:

Read More

Երկրի հիմնական օրենքում պետք է՞ արձանագրվի երկրի եվրատլանտյան ինտեգրացիան

Վրաստանի ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները պահանջում են երկրի սահմանադրության մեջ ամրագրել ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մղումը: «Սահմանադրության նախաբանում ամրագրել, որ մենք եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի անդամ ենք, ցանկանում ենք անդամակցել ԵՄ և ՆԱՏՕ-ին, սա մեր երկիրն աշխարհին ներկայացնել է: Որպեսզի բոլորին ցույց տանք, որ դա մեր ռազմավարական, անփոփոխ խնդիրն է: Բացի այդ, միջազգային…

Read More

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության զեկույցը

 Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքների աշխատանքային պետական ծրագրի շրջանակներում 2016 թ.-ին իրականացված նախագծերը և գործակալության կողմից հրատարակված գրքերը: Միջոցառումը պաշտոնապես բացեց գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն, ով ներկայացրեց տպագրված գրքերը. ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ Օսլոյի կոալիցիայի փաստաթղթեր կրոնի ազատության մասին Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ…

Read More

Սահմանի բացումը զարգացման չբերեց

Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: Վրաստանում միասնության ա յս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում…

Read More

Վրաստանի վարչապետ. «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը տոնելու առիթ չկա

Մենք չենք կարող տոնել այս արդյունքը, քանի որ տոնելու ոչինչ չկա: «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի հետ կապված հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի: Ըստ «Գրուզիա Online»-ի՝ նա նշել է, որ Վրաստանն արել է առավելագույնը, ինչը հնարավոր էր գոյություն ունեցող կոնյուկտուրայի պայմաններում: «Ցավալի է այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին, քանի որ կարծում ենք, որ…

Read More
ՄԱՇ-ի Ջավախքի շրջանային 6 կազմակերպությունից 5-ը լքել է կուսակցությունը

ՄԱՇ-ի Ջավախքի շրջանային 6 կազմակերպությունից 5-ը լքել է կուսակցությունը

Սամցխե-Ջավախեթիի 6  շրջանային կազմակերպություններից 5-ը դուրս է եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, բացառություն է կազմել միայն Բորժոմին: «Interpressnews»-ի թղթակիցը հայտնել է, որ վերոնշյալ կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, կմասնակցի միայն Բորժոմիի տարածքային կազմակերպությունը: Գրասենյակի ղեկավար Վախթանգ Քվաթաձեն հայտարարել է, որ պատվիրակների ընտրությունը հանձնաժողովի միջոցով չի ընտրվել: Բորժոմիի շրջանային գրասենյակի ներկայացուցիչները համագումարին կմասնակցեն…

Read More
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

Հունվարի 17-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել հասարակական հատվածի ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին քաղաքի բյուջեի մանրամասներին: Հանդիպման ընթացքում Ախալցխայի նորընտիր քաղաքապետ Վլադրմեր Զեդգինիձեն մանրամասն ներկայացրեց 2017թ. իրականացնելիք ծրագրերը: Նրա խոսքերով այս տարին Ախալցխայում հռչակվելու է զբոսաշրջության…

Read More
ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Վրաստան-Ռուսաստան գազային նոր համաձայնագիրը խառնեց պաշտոնական Բաքվի կեղտոտ խաղաքարտերը։ Ինչպես գիտենք Վրաստանը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի համար ստանում էր ներկրվող գազի ծավալի 10 տոկոսը, որպես տրանզիտային վճար, իսկ նոր համաձայնագրով 10 տոկոս տրանզիտը գործելու է միայն առաջին մեկ միլիարդ խորանարդի մետր գազի համար, մնացած ծավալների համար արդեն վճարվելու է ֆիկսված գումար։ Բացի դրանից Վրաստանը կարող…

Read More