Ընդիմության այն մասին, որը զբաղված է կողպեքների ցույցով, կոչ եմ անում վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացին. Արչիլ Թալակվաձե

Ընդիմության այն մասին, որը զբաղված է կողպեքների ցույցով, կոչ եմ անում վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացին. Արչիլ Թալակվաձե

1tv.ge-Խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն հերթական անգամ կոչ է անում խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացներին: Լրագրողների հետ զրույցում Արչիլ Թալկվաձեն արձագանքել է ընդդիմության ցույցերին ու պետական ​​գերատեսչությունների արգելափակմանը: «Ընդիմության այն մասին, որը զբաղված է կողպեքների ցույցով, կոչ եմ անում վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացին, գտագործել օրենքով նախատեսված հնարավորությունները, ինչպիսիք են խորհրդարանական ձևաչափերը, քաղաքական բանավեճերը, հանձնաժողովների քննարկումները…

Read More
Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Թերթ․am-Վրաստանի խորհրդարանում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են, երեկ ոստիկանությունը ուժ է կիրառել և ցրել է ցույցը: Ընդդիմությունը պահանջելում է արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։ Համամասնական ընտրակարգին անցնելուն դեմ է քվեարկել երեք պատգամավոր, այդ թվում Ջավախքից ընտրված…

Read More
Պետությունը կատարել է իր պարտավորությունը և կանխարգելել խորհրդարանի անօրեն արգելափակումը. Կախա Կալաձե

Պետությունը կատարել է իր պարտավորությունը և կանխարգելել խորհրդարանի անօրեն արգելափակումը. Կախա Կալաձե

Վրաստանում պաշտպանված է խոսքի և արտահայտման ազատությունը, սակայն խորհրդարանի մոտ ընդդիմության գործողությունները դուրս են եկել օրենքի շրջանակներից,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն: Նրա խոսքով Ռուսթավելիի պողոտայում, ոստիկանական միջոցառումները իրականացվել են հասարակական կարգը պահպանելու նպատակով: Կախա կալաձեն նշել է, որ պետությունը կատարել է իր պարտավորությունը և կանխարգելել խորհրդարանի անօրեն արգելափակումը:…

Read More
Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները սկսել են ցուցարարներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի մասին

Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները սկսել են ցուցարարներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի մասին

1tv.ge-Խորհրդարանի շենքի տարածքում ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել բախում: Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները սկսել են ցուցարարներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի մասին: Ցուցարարները փորձում են դիմադրել նրանց: Ոմանք նստել են ճանապարհի երթևեկելի մասի վրա: Բացի այդ տարածք է բերվել ջրցան մեքենա: Արդեն լրացել է 30 րոպեանոց ժամկետը, որը ՆԳՆ-ը տվել էր…

Read More
Քվեարկության արդյունքում Վրաստանի խորհրդարանը ձախողեց սահմանադրական փոփոխությունները `կապված համամասնական ընտրակարգին անցնելու հետ

Քվեարկության արդյունքում Վրաստանի խորհրդարանը ձախողեց սահմանադրական փոփոխությունները `կապված համամասնական ընտրակարգին անցնելու հետ

Քվեարկության արդյունքում Վրաստանի խորհրդարանը չկարողացավ փոփոխել սահմանադրության օրենքը ըստ որի երկիրը անցնելու էր համամասնական ընտրակարգի: Լիագումար նիստում գրանցվել էր 141 պատգամավոր: Համամասնական ընտրակարգին անցնելն առաջին ընթերցմամբ աջակցել է 101 պատգամավոր, այդ թվում ՝ ընդդիմության ներկայացուցիչները: Նախագծին 3 պատգամավոր դեմ քվեարկեց, սակայն քվորումի համար հարկավոր էր 113 ձայն, ինչի պատճառով նախագիծը ձախողվեց:

Read More
2019-ի նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսը Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

2019-ի նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսը Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

2019-ի նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսը Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը խթանում է եվրոպական երկրների միջև համագործակցությունը օրենքի եվրոպական չափանիշների, մարդու իրավունքների, ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության և մշակութային փոխգործակցության ոլորտում: Վրաստանը նախագահությունը կստանձնի Ֆրանսիայից հետո, որն իր հերթին մայիսին էր ստանձնել այն Ֆինլանդիայից: Վրաստանը կգլխավորի…

Read More
Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մերժման մասնաբաժինը աճել է մինչև 51%

Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մերժման մասնաբաժինը աճել է մինչև 51%

2015-2018 թվականներին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցում մերժումների մասնաբաժինը աճել է 21-ից 51%: Սրանք են միգրացիոն կառավարական հանձնաժողովի հրապարակած տվյալները: 2018-ին 3406 դրական և 3570 բացասական որոշումներ են կայացվել Վրաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Համեմատության համար. 2015-ին կայացվել է 4434 դրական և 1287 բացասական որոշում, 2016-ին `4677 դրական և 1216-ը բացասական, 2017-ին` 4527 դրական և 3722-ը բացասական:…

Read More
Բաթումիում անցկացվում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Բաթումիում անցկացվում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Նոյեմբերի 6-7-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումի քաղաքում, «Hilton» հյուրանոցում: Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները: Միջոցառմանը մասնակցում…

Read More
Դավիթ-Գարեջի վանական համալիրի մոտ Ադրբեջանը անցկացրել է սահմանային հենակետի բացման արարողություն

Դավիթ-Գարեջի վանական համալիրի մոտ Ադրբեջանը անցկացրել է սահմանային հենակետի բացման արարողություն

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը նոր սահմանային հենակետում հանձնարարել է «պաշտպանել ադրբեջանցի ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը» Վրաստանի հետ սահմանի վրա: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Դավիթ-Գարեջի վանական համալիրին։ Ադրբեջանի սահմանապահները նման հանձնարարական են ստացել նոր Քեշիքչի Գալա սահմանակետի վրա, որը ընդգրկում է Դավիթ Գարեջի համալիրը: Ըստ սահմանապահների, ֆորպոստը հագեցած է «բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք բավարարում…

Read More
Փոփոխություններ են մտցվում «Վրաստանի քաղաքացիության մասին»  օրենքում

Փոփոխություններ են մտցվում «Վրաստանի քաղաքացիության մասին»  օրենքում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է նոր օրենք, որը փոփոխություններ է մտցնում «Վրաստանի քաղաքացիության մասին»  օրենքում: Փոփոխությունների համաձայն ՝ Վրաստանի քաղաքացիության պահպանման համար դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հայց ներկայացնել վրացական քաղաքացիությունը պահպանելու համար:  

Read More
Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնելու 10 լարի արժեք ունեցող նոր թղթադրամներ

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնելու 10 լարի արժեք ունեցող նոր թղթադրամներ

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ կհայտնվեն 10 լարի արժեք ունեցող նորացված թղթադրամներ: Նոր թղթադրամների շրջանառությունն իրականացվելու է հին թղթադրամմերի զուգահեռ։ Թարմացված թղթադրամի վրա պատկերված է բանաստեղծ և հասարակական գործիչ Ակակի Ծերեթելիին, ինչպես նաև հատված է հեղինակի «Գարուն» բանաստեղծությունից: Հետեւում գրաֆիկական նկարիչ Դավիթ Կակաբաձեի հանրահայտ գործն է ՝ «Իմերեթի-իմ մայրը»:

Read More
Կայացել է Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Կայացել է Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

1tv.geՎրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկությունը տարածում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ոչ պաշտոնական պայմաններում: Երեկ, տարածվել էր արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մեկնաբանությունը, որում նա հայտարարում էր, որ Շվեյցարիայի կողմից հնչել…

Read More
Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց

Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց

Վրաստանի խորհրդարանն այսօր ընտրեց նոր վարչապետ։ «Վրացական երազանքի» կողմից  առաջադրված  եւ ընտրված հինգերորդ վարչապետը դարձավ Գիորգի Գախարիան։ Թվով 98 պատգամավոր քվեարկեցին նոր վարչապետի օգտին: Այն փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ոչ մի կերպ չազդեց կառավարության հաստատման գործընթացի վրա:  

Read More
Գիորգի Գախարիան դարձավ վարչապետի թեկնածու

Գիորգի Գախարիան դարձավ վարչապետի թեկնածու

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան դարձավ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված հերթական վարչապետի թեկնածուն։ Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձեն երեկ ֆեյսբուքյան իր էջում հանրությանը տեղեկացրեց իր հրաժարականի մասին։ Նա Վրաստանի վարչապետ էր մեկ տարուց մի փոքր ավել։ Այսպիսով այսօր պարզ դարձավ, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային: Հայտարարությունն այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության…

Read More
Կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար .Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար .Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար: Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:…

Read More
Բաց նամակ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային

Բաց նամակ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային

Ես՝  ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջանս լինելով արմատներով Ախալցխացի, հունիսի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում բախվեցի մի խնդրի հետ, որը երբեք չէի պատկերացնում, որ կարող էր իմ նկատմամբ տեղի ունենալ։ Խոսքը նրա մասին է, որ իմ մուտքը Վրաստան արգելվել է անհասկանալի պատճառով, այն դեպքում, երբ ես իմ հասարակական գործունեության շրջանակում երբեք վատ չեմ արտահայտվել Վրաստան պետության նկատմամբ եւ…

Read More
Հրդեհ հայ-վրացական սահմանին

Հրդեհ հայ-վրացական սահմանին

Aliq.ge-Վրաստան-Հայ պետական սահմանին, Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտները: Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է: «Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում…

Read More
Բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից

Բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից

Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Դավիթ Գրիգորյանը վիրավորվել է գլխի շրջանում ռետինե փամփուշտով, որի ընթացքում նրա գանգի ոսկորը կոտրվեկ էր: Թիֆլիսի տարածաշրջանային հիվանդանոցում տուժածը ենթարկվել է բարդ վիրահատության: Տասը օրվա ընթացքում հիվանդը չէր վերադառնում գիտակցության: Ըստ բժիշկների, հիվանդը արդեն…

Read More
Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը ազգությամբ հայ է

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը ազգությամբ հայ է

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծանր վիրավորվածներից մեկը, ով գտնվում է կոմայի մեջ ազգությամբ հայ 46-ամյա Դավիթ Գրիգորյանն է։ Այս մասին տեղեկությունը տարածել է Rustavi 2հեռուստաընկերությունը։ Ընտանիքը Դավիթ Գրիգորյանին գտնվելու վայրը եւ նրա հետ կատարվածը իմացել է երեք օր անց հիվանդանոցի բժշկի զանգից։ Նա գտնվում է տարածաշրջանային հիվանդանոցում: Այդ ժամանակ նրա վիճակը ծանր էր ու  նա կյանքի եւ մահվան…

Read More
ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար

ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան։

Read More
Լարսի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ավտոբուսներից մեկը

Լարսի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ավտոբուսներից մեկը

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ՀՀ դեսպանատունը։

Read More
Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է առողջապահության նախարար

Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է առողջապահության նախարար

Էկատերինե Տիկարաձեն Վրաստանի վարչապետի հրամանով նշանակվել է Վրաստանի բռնազավթվա տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար։ Իր նշանակման մասին այսօր  հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Տիկարաձեն  տվյալ պաշտոնում փոխարինելու է Դավիթ Սերգիենկոյին։

Read More
Ջավախքի համար թելեթոնի արձագանքների շուրջ

Ջավախքի համար թելեթոնի արձագանքների շուրջ

Հունիսի 2-ին «Սփյուռքի միասնության հարթակ նախաձեռնությունը» ԱՄՆ-ում կազմակերպեց Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք։ Թելեթոնի նպատակն էր գումար հավաքել Ախալցխայում մարզամշակութային կենտրոն հիմնելու համար։ Նախաձեռնության արդյունքների և արձագանքների շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ www.civilnet.am

Read More
Աշոտ Մելքոնյանը՝ սև ցուցակում. «Հրապարակ»

Աշոտ Մելքոնյանը՝ սև ցուցակում. «Հրապարակ»

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։ Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլեւ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել…

Read More
Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Դեսպան Սադոյանի այցը Կախեթիի տարածաշրջանի հայաբնակ Սաբաթլո գյուղ

Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը և դեսպանության դիվանագետները այցելեցին Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունը այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։ Դեսպանը Կախեթիի նահանգապետ Իրակլի Քանդագիշվիլիի ուղեկցությամբ գյուղի դպրոցում շրջայց կատարելուց հետո հանդիպեց գյուղացիների հետ։ Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը,…

Read More
«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

Մայիսի 31-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում «Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական  նախարար Քեթեւան Ցիխելիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին եւ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինե Աբուլաձեն, ինչպես նաեւ վրաստանում գործող մի շարք հասարակական…

Read More
Ինչ իրավիճակ է Դավիթ Գարեջիում (ֆոտո)

Ինչ իրավիճակ է Դավիթ Գարեջիում (ֆոտո)

1tv.ge-Դավիթ Գարեջիում անցկացվում է «Գարեջին Վրաստան է և Կովկասը մեր տունն է» ակցիան: Դավիթ Գարեջի են այցելել հոգևորական անձինք և հավատացյալներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ: Ակցիայի մասնակիցները հավաքված են Չիչխիտուրիի աշտարակի մոտ և հայտարարում են, որ մի մասը արդեն հեռացել է, իսկ մյուսը պատրաստվում է մնալ Դավիթ Գարեջիի տարածքում: Դրա հետ մեկտեղ, վրացի և ադրբեջանցի…

Read More
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի՝ «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների…

Read More
Վրաստանը՝ խաղից դուրս. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին

Վրաստանը՝ խաղից դուրս. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին

Aliq.ge-Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել: Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի համաձայնությունը ձեռք են բերում Վրաստանի…

Read More
Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում փակ հանդիպում է ունեցել վրացական մեդիայի ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում փակ հանդիպում է ունեցել վրացական մեդիայի ներկայացուցիչների հետ

News.am-Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի»  կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։ Վլադիմիր Կարապետյանը կարեւորեց…

Read More