Հայաստանում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը

Հայաստանում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջավախքի Ախալցխա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ ✔ Ռոբոտաշինություն ✔ Ծրագրավորում ✔ 3D մոդելավորում ✔ 3D տպագրություն ✔ Խաղերի ստեղծում ✔ Անիմացիայի ստեղծում Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +995 597 68 68 04 հեռախոսահամարով կամ երեխայի տվյալները (անուն,…

Read More
Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Վրաստանում հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, մինչդեռ այդ ցանկում հայոց լեզվի ուսուցիչները չկան. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը: Ըստ նրա, պատճառն այն է, որ միայն հայերեն լեզվի ուսուցիչների համար Վրաստանում գոյություն չունեն որակավորման քննություններ, որոնք հանձնելու միջոցով ուսուցիչը արժանանում է ավագի կոչմանը։ «Վրաստանում գոյություն  ունի…

Read More
Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված եւ կահավորված տեսքով

Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված եւ կահավորված տեսքով

Ախալցխայի հայկական դպրոցը այս տարի իր դռները բացեց աշակերտների համար վերանորոգված եւ կահավորված դասարաններով: Դպրոցի վերանորոգման եւ կահավորման հարցով զբաղվել էր գործարար եւ բարերար Արտյոմ Սուրմալյանը: Դպրոցի բացման արարողությանը եւ ուսումնական տարվա մեկնարկին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ քաղաքապետի եւ մաժորիտար պատգամավորի գլխավորությամբ, ինչպես նաեւ հյուրեր Ախալցխայ շրջանից ու Հայաստանից: Դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը…

Read More
Որպես տարվա լավագույն ուսանող Աննա Հարությունյանը պարգեւատրվեց պարգեւավճարով

Որպես տարվա լավագույն ուսանող Աննա Հարությունյանը պարգեւատրվեց պարգեւավճարով

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երրորդ կուրսի իրավաբանական բաժնի  ուսանող Աննա Հարությունյանը որպես տարվա լավագույն ուսանող Սփյուռքի Միասնության Հարթակի եւ ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբի կողմից պարգեւատրվեց 200$ պարգեւավճարով եւ շնորհակալագրերով: Աննա Հարությունյանը շնորհակալագիր ստացավ նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի կողմից: Պարգեւավճարը շնորհակալագրերի հետ միասին Աննա Հարությունյանին հանձնեց Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը, հաջողություններ մաղթելով ուսանողին նոր ուսումնական…

Read More
Թոշակային տարիքի 6000 մանկավարժ ինքնակամ հրաժարական է ներկայացրել

Թոշակային տարիքի 6000 մանկավարժ ինքնակամ հրաժարական է ներկայացրել

Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քայլերը մեզ հիմք են տալիս, որ Վրաստանը դիտենք կրթության տեսանկյունից զարգացած երկրների շարքում»,- այս մասին կրթության նախարար, Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է խորհրդարանի ՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով, առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեների միավորված նիստին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։ «Առաջին շատ կարևոր բարեփոխումը, որը մենք նախաձեռնել…

Read More
«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

«Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ ինտեգրման համար» թեմայով հանդիպում Թբիլիսիում

Մայիսի 31-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում «Պետական լեզուն մարդկային կապիտալի զարգացման եւ  ինտեգրման համար» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական  նախարար Քեթեւան Ցիխելիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին եւ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինե Աբուլաձեն, ինչպես նաեւ վրաստանում գործող մի շարք հասարակական…

Read More
Ավագի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 լարիով

Ավագի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 լարիով

1tv.ge-2019 թվականի սեպտեմբերից, ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 և ավել լարիով,-այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին: Նրա խոսքով աշխատավարձերը ավելացվելու են նաև ռեսուրսկենտրոնների աշխատակիցների, դպրոցների տնօրենների և վարչության անդամների համար: Նախարարի հայտարարությամբ, պրակտիկոս մանկավարժները, որոնք 2019 թվականի ամռանը կհաստատեն իրենց իրավասությունները և…

Read More
Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցի III-2 դասարանում անցկացվեց դաս- միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Աշակերտները իրենց ելույթով հարգեցին զոհերի հիշատակը եւ գարնան գալուն հետ կապեցին նոր սերնդի վերածնունդը։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Read More
Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի հանրային դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է խորհրդարանում: Տվյալ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, իսկ ութ պատգամավոր դեմ է քվեարկել: Քննությունների չեղարկման օրինագիծը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի օրինագծի ընդունման համար ձայները չեն բավարարել:  

Read More
Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ

Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ

Փետրվարի 20-ին Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ: Հանդիպմանը ներկա էր Ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն: Հանդիպման ընթացքում   քննարկվեցին այն խնդիրները, որոնք առավել շատ մտահոգում են տնօրեններին՝ զուգարանները, շենքի տանիքները, ջեռուցումը, մարզադաշտերը և բակերը: Ախալցխայի քաղաքապետարանի 38 հանրակրթական դպրոցներից 31-ը գտնվում են գյուղերում: Ոմանց տարածքում չկա ջրի և կոյուղու համակարգ, ըստ տնօրենների `այդ պատճառվ…

Read More
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացում Ջավախքի Հեշտիա գյուղում

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացում Ջավախքի Հեշտիա գյուղում

2019թ. փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ: Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում…

Read More
Մասնագիտական կրթության դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին

Մասնագիտական կրթության դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է, մասնագիտական կրթության բարեփոխումը: Փոփոխությունները նախատեսված են մի քանի ուղղությամբ: Նախարարության  լրատվությամբ, մասնագիտացված ուսումնարանի դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին, որը նշանակում է, որ բազային կրթություն ունեցող երիտասարդները (9-րդ դասարան) մասնագիտություն ստանալու հետ միասին անցնելու են դպրոցական առարկաներ և ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել բարձրագույն…

Read More
Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, որ պետական քննությունների փոխարեն աշակերտներին տրվելու է դպրոցական ատեստատ գնահատականների հիման վրա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտական դասարանի աշակերտը ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական: Այսինքն ավարտական ատեստատ ստանալու համար աշակերտին հարկավոր է, որ նա յուրաքանչյուր առարկայից ստանա նվազագույնը ավարտական…

Read More
Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Վրաստանում 12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ չեն անցկացվելու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետի խոսքերով կրթության համակարգի բարեփոխումները կառավարության համար հիմնական առաջնահերթություն են հանդիսանում: Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հունվարի 28-ին հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին, ինչը նախատեսում էր 11-րդ դասարանցիների քննությունների չեղարկում: Տվյալ հարցը…

Read More
Հանրային դպրոցներում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչեւ հունվարի 19-ը

Հանրային դպրոցներում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչեւ հունվարի 19-ը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցներին ուսումնական ընթացքը հետաձգել մինչեւ հունվարի 19-ը: «Չնայած որ գրիպով վարակվածների թիվը չի հասել համաճարակի,  կարծում ենք նպատակահարմար կլինի  գրիպի վարակի կանխարգելման նպատակով  հանրային միջնակարգ հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա  ձմեռային արձակուրդները հետաձգվեն մինչեւ հունվարի 19-ը: Այս ժամանակահատվածում կրկին կտեղեկանանք առկա իրավիճակին մասին: Գրիպի վարակի կանխարգելման նպատակով,…

Read More
Ախալցխայի N1 հանրային դպրոցում անցկացվեց  ՄԱԿ-ի իմիտացված մոդելավորում

Ախալցխայի N1 հանրային դպրոցում անցկացվեց ՄԱԿ-ի իմիտացված մոդելավորում

Կրթության նախարարության դպրոցական ակտիվությունների  աջակցության նախագծի շրջանակներում ֆինանսավորվել է «Գրքերի ընկեր» նախագիծը, հիմնվել է ընթերցողների խմբակ: N1 հանրային դպրոցի աշակերտները նշված նախագծի շրջանակներում  ընթերցեցին Ռ.Ջ Պալացիոյի  «Հրաշք» գիրքը, որը պատմում է սահմանափակ կարողությունների տեր տղայի մասին եւ այն առօրյա կյանքի խնդիրների, որոնց բախվում է նա, նրա ընտանիքի անդամները եւ ընկերները: Ինչպես նշեց քաղաքացիական կրթության ուսուցչուհի…

Read More
Ախալցխայում դպրոցական աղջիկներին հետևել է Պակիստանի քաղաքացի որը արդեն ձերբակալվել է

Ախալցխայում դպրոցական աղջիկներին հետևել է Պակիստանի քաղաքացի որը արդեն ձերբակալվել է

Ախալցխայում ձերբակալվել է 37 ամյա  Պակիստանի քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին:  Տվյալ տղամարդը  Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում եւ ապրում էր ինչ-որ հյուրանոցում: Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկները հայտնվել են կալանավորվածի հետապնդման թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ միասին վկայություն են տվել իրավապահներին: Դպրոցի հարեւանությամբ ապրող…

Read More
Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

Վերաօծվեց Դիլիֆի Սրբոց Վարդանանց եկեղեցին

2018 թվականի հոկտեմբերի 12-ը հիրավի դարձավ պատմական. Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 1866 թվականի կառույց  Սրբոց Վարդանանց եկեղեցին: Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ  Հենզել Մկոյանը և Գիորգի Խատիձեն,Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, …

Read More
Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի դպրոցի շուրջ վերջին օրերին ծավալվում են բուռն գործողություններ, որոնք ամբողջ շրջանի ուշադրությունը սեւեռել են տվյալ գյուղի դպրոցի վրա։ Խոսքը այն մասին է, որ գյուղի դպրոցի ծնողները աշակերտների հետ միասին պահանջում են տնօրեն Արմեն Պոլորչյանի հրաժարականը։ Ծնողների ու գյուղի հասարակ բնակիչների խոսքերով տնօրենը մի քանի մարդկանց անուններով հավաքարարի համար նախատեսված աշխատավարձեր է…

Read More
Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Քվեմո-Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Միրզոևկա գյուղում վերանորգումից հետո հանդիսավորությամբ բացվեց գյուղի հայկական դպրոցը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնելուիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և այլք։ Դեսպան Սադոյանն աշակերտներին շնորհավորեց նոր ուսումնական տարին վերանորգված դպրոցում դիմավորելու առթիվ և մաղթեց բարձր առաջադիմություն։ Դեսպանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց դպրոցի վերանորոգումը…

Read More
2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Իղալթոյի վանական համալիրում, որտեղ ներկայացրել է կրթության բարեփոխման տեսլականը: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։ «Վերանայվելու է մանկավարժների աշխատավարձային քաղաքականությունը: Նախնական փուլում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ավելացած աշխատավարձ կստանա շուրջ 10 հազար ուսուցիչ, իսկ 2022 թվականի համար մեր նպատակն…

Read More
Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի, մշակույթի կենտրոնը նվերներ է տրամադրելու Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիներին

Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի, մշակույթի կենտրոնը նվերներ է տրամադրելու Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիներին

Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի, մշակույթի կենտրոնը հանդես է գալիս «Մանկության մոլորակ» նախաձեռնությամբ, շնորհավորական նվերներ պատրաստելով Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիների համար: Նախնական շրջանում նախատեսվում է նվերներ տրամադրել Կարծախ, Խանդո, Սուլդա, Ղադո, Կորխ, Թոթխամ, Բալխո, Օրջա, Արագովա, Բալխո եւ Կուլիկամ գյուղերի առաջին դասարանցիներին: «Անուշ»  պարախումբը 17 տարի եղել է Մյունխենի հայ հայրենակցական միության անբաժան…

Read More
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով

Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։ «Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։ Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է  Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է…

Read More
Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան

Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան

Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան, մասնակի՞ց է Սփյուռ​քի հայապահպանության գործընթացներին, ինչպե՞ս են զարգանում հարաբերություն​ները Վրաստանի այլ ազգի երիտասարդների հետ, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած: «ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱ​ՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 31-րդ թողարկման ժամանակ: Հյուրերն էին՝ 1.​ Երևանի տաղավարում է Նինոցմինդայից ժամանած Լուսինե Մկրտչյանը: 2.​ Թբիլիսիից «Ամբրելա»…

Read More
Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ

Ապրիլի 10-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Ավյազյանի եւ Ախալցխայի երիտասարդական միության ատենապետ՝ Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական դպրոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի հետ։  Հանդիպման մասնակից մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին դպրոցի տնօրենից ուսումնական կրթօջախի շուրջ վերջին օրերին շրջանառվող թեմաների շուրջ։  Մասնավորապես հարցերը վերաբերվում էին Հայոց Ցեղասպանության…

Read More
Նինոծմինդայի շրջանում կայացավ հանդիպում կապված շրջանում գործող մանկապարտեզների հետ

Նինոծմինդայի շրջանում կայացավ հանդիպում կապված շրջանում գործող մանկապարտեզների հետ

Ապրիլի 3–ին Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեց շրջանում գործող մանկապարտեզների գործունեությունը և առկա խնդիրները: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, իրավաբանական ծառայության պետ Անդրանիկ Քսպոյանը, Մշակույթի և Սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը, Կրթության , մշակույթի և Հուշարձանների պահպանության բաժնի  պետ Լաուրա Վարժապետյանը, « Ծիծեռնակ» Մանկապարտեզի տնօրեն  Նարինե Գինոսյանը և գյուղերում գործող մանակապարտեզների վարչուհիները:…

Read More
Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Sknews.ge-Ելենա Սեբաստովան Սամցխե-Ջավախքի համալսարանի  թուրքերեն  ֆակուլտետի  երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա անցյալ տարի Անկարայում, ամառային դպրոցում անցավ միամսյա դասեր, իսկ Դիանա Վեդյակովան էլ  այժմ պատրաստվում է այդ փոխանակման  ծրագրին: Սամցխե-Ջավախքի համալսարանը ունի թուրքերեն լեզվի գրասենյակ, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ  հարևան երկրի կրթության և մշակույթի հետ: Այդ գրասենյակում ստեղծված են  բոլոր պայմանները, որպեսզի…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք…

Read More