Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել

Aravot.am- Մոտ երկու շաբաթ է վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում եւ այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:  Այդ…

Read More
Թբիլիսին վերահաստատում է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը

Թբիլիսին վերահաստատում է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը

Վրաստանը կրկին հայտարարում է, թե պատրաստ է օգնել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում: «Մենք պատրաստակամ ենք մեր հարևան երկրին տրամադրել այն օգնությունը, որի կարիքը նրանք ունեն», – հայտարարել է Առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն։ Մինչ այդ երկու երկրների մասնագետները փորձի փոխանակում էին արել՝ առցանց հանդիպման ժամանակ, վարչապետ Գերոգի Գախարիան էլ հայտարարել էր, թե Թբիլիսին բիժշկների խումբ կուղարկի…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Վրաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլին նրան մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություն` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։ «Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում…

Read More
Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով ՝ Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով: Վարչապետը դա հայտարարել է կառավարության նիստում: «Սա համաշխարհային ճգնաժամ է, համաշխարհային մարտահրավեր, ինչպես համաճարակաբանական, այնպես էլ բժշկական տեսանկյունից, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի տեսանկյունից, և ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել դա: Հետևաբար պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Գիտեք, հարևան երկրներում իրավիճակը շատ լարված…

Read More
Վրաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:…

Read More
Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում Վրաստանի կառավարությունը ակտիվ կապ է պահպանում հայկական կողմի հետ։ «Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետներ Գեորգի Գախարիայի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Կապը նաեւ իրականացվում է նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի եւ…

Read More
«Թանկագին Նիկոլ». Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

«Թանկագին Նիկոլ». Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք եւ հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու եւ բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը եւ հարաբերությունները, որոնք հիմնված…

Read More
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ,Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու…

Read More
Նիկոլ Փաշինյանը՝ Գիորգի Գախարիային. Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին

Նիկոլ Փաշինյանը՝ Գիորգի Գախարիային. Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության…

Read More
Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է. Վրաստանի առողջապահության նախարար

Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է. Վրաստանի առողջապահության նախարար

1tv.ge-Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությանը: Տիկարաձեի խոսքով, նշված հայտարարությունն անհիմն է և առաջացնում է որոշ հարցեր: Նախարարը նշում է, որ հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել  Հայաստանի առողջապահության նախարարի հետ: «Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակաշրջանում, երբ սկսվել էր համավարակը, անցել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա…

Read More
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին` Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Read More
Հուսանք` Վրաստանի մեր գործընկերներն իրենց մեջ ուժ կգտնեն պահպանելու պարիտետը. Շիրակ Թորոսյան

Հուսանք` Վրաստանի մեր գործընկերներն իրենց մեջ ուժ կգտնեն պահպանելու պարիտետը. Շիրակ Թորոսյան

1in.am-Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն անդրադարձավ Արցախի ընտրություններին. «Այս ընտրություններով Արցախն ամրագրեց իր ազատ ապրելու իրավունքը, ինչպես նաև անվտանգ ապրելու հրամայականը»: Նա կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ նրանք նշում էին, որ ճանաչում են Արցախի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում: Անդրադառնալով Վրաստանի կոշտ արձագանքին`…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա…

Read More
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Հայ գործընկերոջը, կառավարական պատվիրակության հետ միասին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Աղբյուր` 1tv.ge

Read More
Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ձեւավորելու պրոցեսը սկսված է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ձեւավորելու պրոցեսը սկսված է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հարցին Վրաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ձեւավորելու վերաբերյալ պատասխանեց, որ այդ պրոցեսը սկսված է եւ քայլ առ քայլ մոտենալու են դրան։ Նրա խոսքերով երկու երկրները տարբեր ռազմաքաղաքական դաշինքների եւ ինտեգրացիոն միավորների անդամ են ու այդ է…

Read More
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կայացած հանդիպումից հետո, համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, հանդիսանում է երկու երկրների…

Read More
Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նիկոլ Փաշինյանին վարչությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վրաստանի և Հայաստանի վարչապետները միմյանց են ներկայացրել պատվիրակության անդամներին: Կառավարության վարչությունում այս պահի դրությամբ ընթանում է վարչապետների առանձնազրույցը, որից հետո նախատեսված է ընդլայնված ձևաչափի բանակցություններ: Հանդիպման ավարտից հետո Գիորգի Գախարիան և Նիկոլ Փաշինյանը մամուլի…

Read More
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով գալիս է Վրաստան

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով գալիս է Վրաստան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի-3-4-ը պաշտոնական այցով գալիս է Վրաստան։  Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Մարտի 3-ին նախատեսված է նաև  վարչապետի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների…

Read More
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27–ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել այսօր երկու երկրների…

Read More
Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային…

Read More
Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանայցի շրջանակում հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ: «Մեր…

Read More
Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից

Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից

Հազարամյակներով հայ եւ վրաց ժողովուրդները ապրել ու արարել են իրար կողք-կողքի ձեւավորելով առանձին մշակույթ, պատմություն ու սովորույթներ։ Դարերով այս ժողովուրդների կողմից ձեւավորված մշակույթով հարստացել ու հարստանում է համաշխարհային մշակույթը։ Անգնահատելի մեծ է հայ եւ վրաց ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ։ Այս երկու ազգերը աշխարհին տվել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ գիտության տարբեր ասպարեզներում։…

Read More
Վրաստանի նախագահը հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդի և Ջրօրհնեքի առթիվ

Վրաստանի նախագահը հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդի և Ջրօրհնեքի առթիվ

Վրաստանի նախագահը հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդի և Ջրօրհնեքի առթիվ: «Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր, հունվարի 6-ին հին տաղավարով նշում է Սուրբ Ծննդյան և ջրօրհնեքի տոները: Շնորհավորում եմ այս մեծ տոների կապակցությամբ: Հայ և վրաց ժողովրդի դարավոր բարեկամությունը հիմնված է քրիստոնեական հավատքի արժեքների վրա: Մաղթում ենք ձեզ բարգավաճում և ուրախություն»,-…

Read More
Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։ Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծննունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։ Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք կրկին շարունակելու ենք մեր երկրի կառուցումը։ Շնորհավորում եմ և մաղթում ամենայն…

Read More
Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել. Նիկոլ Փաշինյան

Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել. Նիկոլ Փաշինյան

«2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին: Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը: Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք…

Read More
ՀՀ դեսպանը մասնակցել է Սադախլո անցակետում կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման արարողությանը

ՀՀ դեսպանը մասնակցել է Սադախլո անցակետում կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման արարողությանը

Դեկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց-հայկական Սադախլո անցակետում մասնակցել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման հանդիսավոր արարողությանը։ Նոր ենթակառուցվածքային նախագիծը թվով 5-րդն է Վրաստանում և 1-ինը՝ վրաց-հայկական սահմանին։ Այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, հագեցված է նորագույն տեխնիկական միջոցներով, ապահովված է անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության եվրոպական ստանդարտներով։ Նոր կենտրոնը պաշտոնապես բացել…

Read More
Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումը

Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումը

Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո Դե Լա Ռոսան և այլք: Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա…

Read More
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է ՎրաստանիՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է ՎրաստանիՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է ՎրաստանիՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է #Հայաստան’ում։ Պատվիրակությունը գլխավորում է Սահմանային ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն, որին այսօր ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է,…

Read More