Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Մարտի 28-ին Ախալցխայի «Իմեդի»  հիվանդանոցում   ծննդաբերել է Ծղրութի գյուղի բնակիչ 22- ամյա Ռուզաննա Չախոյանը առանց  որեւէ բարդությունների։ Երեխան եւ մայրը իրենց լավ էին զգում։ Բայց այսօր՝ մարտի 30-ին առավոտյան ժամը 07։30  ծննդկանը անսպասելի մահացել է։ Հիվանդանոցի մոտ հավաքվել էին  մահացածի հարազատներն ու համագյուղացիները եւ  պահանջում են   հանդիպել  բժշկի հետ։ Ընտանիքի անդամները պատահարի համար մեղադրում են…

Read More
Ավագ Հինգշաբթիի երեկոն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Ավագ Հինգշաբթիի երեկոն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Ավագ Հինգշաբթի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից…

Read More
Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում այն մարդկանց, ովքեր իր խոսքով, ժամկետներ են դնում վարչապետի հրաժարականի մասին, հանդարտվեն, քանի որ թայմերը առնվազն մեկ տարի չի զանգի: Նշված հայտարարությունը վարչապետն այսօր արել է կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին, որտեղ հայտարարել է կառավարական փոփոխությունների մասին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեի փոխարեն ներկայացրել Մաիա…

Read More
Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Sknews.ge-Ելենա Սեբաստովան Սամցխե-Ջավախքի համալսարանի  թուրքերեն  ֆակուլտետի  երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա անցյալ տարի Անկարայում, ամառային դպրոցում անցավ միամսյա դասեր, իսկ Դիանա Վեդյակովան էլ  այժմ պատրաստվում է այդ փոխանակման  ծրագրին: Սամցխե-Ջավախքի համալսարանը ունի թուրքերեն լեզվի գրասենյակ, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ  հարևան երկրի կրթության և մշակույթի հետ: Այդ գրասենյակում ստեղծված են  բոլոր պայմանները, որպեսզի…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք…

Read More
Նինոծմինդայի շրջանից չորս մեդալակիրներ «Թբիլիսիի Գավաթ» կարատեի  մրցույթում

Նինոծմինդայի շրջանից չորս մեդալակիրներ «Թբիլիսիի Գավաթ» կարատեի մրցույթում

Նինոծմինդայի շրջանում գործող կարատեի մասնավոր դպրոցի մարզիչ Մաքսիմ Արզումանյանի գլխավորած թիմն օրեր առաջ մասնակցեց Թբիլիսիում կայացած Կարատեի Բաց Առաջնությանը: Մարտի 23-ից   25-ը  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ կարատեի հերթական մրցումներից մեկը, որը կրում էր «Թբիլիսիի Գավաթ» խորագիրը: Այս մրցույթը կազմակերպվել էր Սպորտի և մշակույթի Նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցում էին տասնվեց երկրից մոտ հինգ հարյուր մարզիկներ, իսկ…

Read More
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան

2018 թվականի մարտի 27-ին, Թբիլիսիի «Betsys» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված «Թանդոյանց» եկեղեցու հարցին և կրոնական միավորումների պաշտամունքային շինությունների ռեստիտուցիայի հիմնախնդրին: Միջոցառումը կազմակերպել էին TDI Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը և EMC Մարդու իրավունքների հետազոտության և մոնիտորինգի կենտրոնը: Հանդիպմանը հրավիրված էին դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական միավորումների առաջնորդներ, մարդու իրավունքների հարցերով հասարակական…

Read More
Բորժոմիում մոբիլիզացված են իրավապահ մարմիններ

Բորժոմիում մոբիլիզացված են իրավապահ մարմիններ

Բորժոմիի շրջանային ժողովի շենքում եւ նրա շրջակա տարածքում  մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության տարբեր  բաժանմունքների  աշխատակիցներ։ Դա տեղի է ունեցել  Բորժոմիի քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի  դիմումի հիման վրա։ Տեղական ինքնակառավարման  մարմինները  ինչպես գրավոր այնպես էլ հեռախոսազանգի միջոցով իրավապահներին տեղյակ են պահել, որ մարտի 28-ին նշանակված է Բորժոմիի շրջանային ժողովի նիստ։ «Իրավիճակի բարդացման եւ սադրանքներից խուսափելու…

Read More
Իրականացվում են ՀՀ  սահման տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները

Իրականացվում են ՀՀ սահման տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները

Նինոծմինդայում Վրաստանի սահմանային  անցակետ տանող ճանապարհին իրականացվում են հարթեցման և հողալցման աշխատանքներ: Այս տարի նախատեսված է վերոնշյալ ճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում, սակայն մինչ մրցույթների հայտարարումը,  կատարվում է ժամանակավոր հարթեցում: Միջպետական ճանապարհի որոշ հատվածներն անցնում են Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերով և տարվող աշխատանքներն առավել ուրախալի են դարձել այդ գյուղի բնակիչների համար: Բնակչությունը դիմելով Խորհրդարանի պատգամավորին…

Read More
Ծաղկազարդը Ախալցխայում

Ծաղկազարդը Ախալցխայում

Մարտի 25-ին Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի…

Read More
Մանուկների առջեւ իրենց դռները բացեցին Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի երկու նոր խմբակներ

Մանուկների առջեւ իրենց դռները բացեցին Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի երկու նոր խմբակներ

Մարտի 23-ին նախադպրոցական տարիքի 70 երեխաների առջև իրենց դռները բացեցին վերաանորոգված և կահավորված Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի 2 նոր խմբակները: Շահագործման հանձնված երկու խմբերը Ախալքալաքի փոքրիկ համաքաղաքացներին հնարավորություն են տալիս հաճախելու օրինակելի մանկապարտեզ: Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են բավականին լավ որակով, գունային ֆոնը տրամադրող և ոգևորող՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր…

Read More
Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Սամցխե-Ջավախք այցելեց  Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն։ Նահանգապետը  շնորհավորեց թուրք դիվանագետին  դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նորանշանակ դեսպանի ճանաչողական հանդիպումը նվիրված էր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը  եւ սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում ընդգծվեց սահմանակից շրջանների ակտիվ հարաբերությունների կարեւորությունը եւ…

Read More
Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Դեսպան Սադոյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաև մի շարք հայաբնակ գյուղերում։   Ախալցխա Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը  Ապրիլի 1-ին Զատիկի տոնի կապակցությամբ   կազմակերպում է համերգային ծրագիր։ Միջոցառումը տեղի կունենա Ախալցխայի Պետական Դրամատիկական Թատրոնի շենքում։ Անվճար սկզբունքով իրականացվող համերգին իրենց ելույթներով հանդես կգան․ «Ախալցխա» երգի պարի համույթը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը Ախալցխայի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Read More
Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Վրաստանում ՀՀ դեսպան

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հայ համայնքի հետ։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանատան մամլո հաղորդագրությունը։ Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց,…

Read More
Ախալցխայում  ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայում ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  հայտնի դարձան  հանրային պաշտոնյաների ընտրության արդյունքները։ Ժամանակավոր հանձնաժողովը գյուղերում ընտրեց քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ օգնականներ։ Ինչպես նշում  են տեղական ինքնակառավարությունում՝  մրցույթից հետո երեք աշխատատեղ կրկին մնաց թափուր։ Դրանք են․ Քաղաքապետի ներկայացուցիչ քաղաք Ախալցխայի վարչական միավորում Կլդեի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական, Ուռավելիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական։ Ինչպես նշում են քաղաքապետարանում՝ այս երեք…

Read More
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Իսպանիայի Արարատ Հայկական միության առաջիկա միջոցառումները նախանշված են հայկական իրականության երկու կարևորագույն իրադարձություններով՝ Հայաստանի հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակներով։ Եվ ահա առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է. Վալենսիայի շրջանի Մանիսես քաղաքում մարտի 20-ին բացվեց քանդակագործ-նկարիչ, Արարատ Հայկական միության փոխնախագահ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝ “Հայաստանի գույները” խորագրի ներքո։ Հանրությանն ի ցույց են դրվել…

Read More
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։ Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարեւորել են քառակողմ ձեւաչափի ձեւավորումը `ինչպես երկրների միջեւ հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ամրապնդման գործում: Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձեւաչափին եւ մասնակից…

Read More
Գլենդելի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախ անվամբ

Գլենդելի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախ անվամբ

ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախի անունով։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, նախնական որոշումը քաղաքային խորհրդում կայացվել է միաձայն։ Նրա խոսքերով այն Գլենդելի կենտրոնական փողոցներից մեկն է, որը հիմնականում վայելում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ «Վերջնական քվեարկությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն փողոցը Արցախ անվանակոչելու հիմնական քննարկումը արդեն…

Read More
Գարունը՝ հայ մանուկների աչքերով

Գարունը՝ հայ մանուկների աչքերով

Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում նկարչական մրցույթ էր կազմակերպվել, որը կրում էր “Գարուն” խորագիրը։ Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ արձագանքեցին ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնեցին զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց, ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։ Միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այդքան էլ ցայտուն չի ուրվագծվում, ի տարբերություն…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․ Ախալցխա – մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ Ախալքալաք – մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ Նինոծմինդա – մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի…

Read More
Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է

Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է

Լիբերալ-դեմոկրատիան, ըստ մի շարք քաղաքագետների, իր պատմության մեջ երրորդ ճգնաժամն է ապրում, եւ այդ ճգնաժամը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական: Այն աստիճանի, որ թերահավատ եւ ծանծաղամիտ, ինչպես նաեւ թերուս եւ բարդույթավորված առաջնորդներին հնարավորություն է տալիս իրենց նախապաշարված հասարակություններին համոզել, որ լիբերալ-դեմոկրատիան այլեւս մեռած է, եւ դրա փոխարեն եկել են նրանք՝ անփոխարինելիները: Նրանց ընդունված է…

Read More
Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Այսօր Երեւանում լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը։ Այն լույս է տեսել 300 օրինակով։ Մինաս Գրիգորյանի խոսքերով նրա հինգերորդ գիրքը լույս է տեսնելու շուտով, որից հետո այս տարվա մայիս ամսին նախատեսվում է այդ երկու նոր գրքերի շնորհանդեսը անցկացնել Ախալցխա քաղաքում, որին մասնակցելու են բազմաթիվ բանաստեղծներ ու հյուրեր, ինչպես…

Read More
ՀՀ Դեսպան Սադոյանը հանդիպեց Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

ՀՀ Դեսպան Սադոյանը հանդիպեց Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկյանիի հետ։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ…

Read More
Քաղաք Վալեի  №1  մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Մանկապարտեզի վերանորոգման համար  բարձրալեռ շրջանների զարգացման  հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը  նախատեսված է  210 երեխայի համար։ Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը…

Read More