Նինոծմինդայում Վրաստանի սահմանային անցակետ տանող ճանապարհին իրականացվում են հարթեցման և հողալցման աշխատանքներ:
Այս տարի նախատեսված է վերոնշյալ ճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում, սակայն մինչ մրցույթների հայտարարումը, կատարվում է ժամանակավոր հարթեցում:
Միջպետական ճանապարհի որոշ հատվածներն անցնում են Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերով և տարվող աշխատանքներն առավել ուրախալի են դարձել այդ գյուղի բնակիչների համար:
Բնակչությունը դիմելով Խորհրդարանի պատգամավորին ` խնդրել էր հնարավորինս շուտ կատարել վերանորոգման այս աշխատանքները:
Սահմանակետ տանող ճանապարհի վատթարացումից բողոքներ կան վարորդներից։ Նախկինում քսան րոպե տևող ճանապարհը հիմա անցնում են երկու ժամում:
«Ջավախք Ավտոգզա» ընկերության փոխտնօրեն Գիորգի Նասարիձեի խոսքերով տարվող աշխատանքներն սկսել են իրագործել պատգամավոր Հենզել Մկոյանի հանձնարարականով, և ավարտին կհասցնեն մի քանի օրից, եթե չխանգարեն եղանակային անբարենպաստ պայմանները:
Մի քանի օրից Վրաստանի սահմանակետ տանող ճանապարհը կլինի հարթ, իսկ մի քանի ամսից, ինչպես նախապես է հայտարարվում վարորդները կերթևեկեն ամբողջովին ասֆալտապատ ճանապարհով:
Akhaltskha.Net